00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Նոր ԱԺ–ում ո՞ւմ առաջ կբացվեն դռները

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 4-ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Ի՞նչ տեսք կունենա ապագա խորհրդարանը

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպիսին է լինելու այս խորհրդարանը՝ արդեն պարզ է շոշափելիորեն: Դրանում տեղ կգտնեն չորս ուժեր՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ, «Ելք» դաշինք», ապա վերլուծում է այս քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հնարավոր հետագա գործողություններն արդեն ԱԺ կազմավորումից հետո:

«Ծառուկյան» դաշինքն, ըստ թերթի, թեև իրեն հայտարարել է ընդդիմություն, այդուամենայնիվ՝ որպես արտահամակարգային ընդդիմություն խորհրդարանում կլինի միայն «Ելք» դաշինքը, որը ներկայացված կլինի բավական փոքրաթիվ կազմով՝ հաշվի առնելով դաշինքի ստացած տոկոսները՝ 7 տոկոսից մի փոքր ավելի:

Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՀՀԿ–ն կարող է կայուն մեծամասնություն ձևավորել ԱԺ–ում

«ՀՀԿ ստացած տոկոսները հուշում են, որ այդ կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարությունը, այսինքն՝ առանց կոալիցիայի, և եթե անգամ ՀՅԴ-ի հետ կոալիցիան շարունակվի, ապա այնպես, ինչպես այժմ է՝ ավելի շատ բարեգործության տեսքով, երբ ՀՀԿ-ին զուտ մեծամասնության համար ձայն պետք չէ, բայց կոալիցիան կազմվել է»,- գրում է թերթը:

«Իրատես». «Ծառուկյան», թե՞ ՀՅԴ

«Իրատես» թերթը չի բացառում, որ ՀՅԴ-ի փոխարեն ՀՀԿ-ն նախընտրի կոալիցիա կազմել «Ծառուկյան» դաշինքի հետ:

«Հաշվի առնելով ստացած տոկոսները, ՀՀԿ-ն, պարզվում է, մեծ աջակցության կարիք չունի և կբավարարվի նախկինում ունեցած համագործակցությամբ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ իր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ-ում սկսել են քննարկել, որ ավելի ճիշտ է խորհրդարանում կրկին կոալիցիա ձևավորել «հին ընկերների»՝ ՀՅԴ-ի հետ, այսինքն, փակել համագործակցության ճանապարհը «Ծառուկյան» դաշինքի համար։

«Նույն աղբյուրի պնդմամբ, սակայն դեռ վաղ է ենթադրություններ անելը, քանի որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այլ պայմանավորվածություն կա»,- հավելում է թերթը:

«Հայկական ժամանակ» Կոալիցիայի հարցը դեռ որոշված չէ

«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու, թե արդյոք ՀՀԿ-ն մտադիր է դարձյալ կոալիցիա կազմել ներկայիս կոալիցիոն գործընկեր, նոր խորհրդարան մտած ՀՅԴ-ի հետ:

«Ես տրամաբանական եմ համարում, որ այդ հարցին անդրադառնանք կառավարության ձևավորման ժամանակ: Հաշվի առնելով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցության հուշագրի երկարաժամկետ լինելը, կշարունակենք մեր համագործակցությունը նաև կոալիցիոն ձևաչափով, անկախ այն հանգամանքից, որ մենք միայնակ էլ կարող ենք կառավարություն ձևավորել»,- թերթի փոխանցմամբ ասել է Էդուարդ Շարմազանովը:

«Այս ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստանալու է մոտ 55 տոկոս և նույնքան էլ մանդատ: Քվեարկության արդյունքում արդեն իսկ ստացել է 49 տոկոս, իսկ ձայների բաշխման վերջնական փուլում դրան կավելացվի նաև խորհրդարան չանցած ուժերի ստացած 9 տոկոսի կեսը: Այդպիսով, ՀՀԿ-ն առանց որևէ ուժի էլ կառավարություն կարող է կազմել, պարզապես արդեն մանդատները վերցնելուց հետո և նոր կառավարության ձևավորման փուլում կանդրադառնա ՀՅԴ-ի հետ համագործակցությանը»,- գրում է թերթը:

«Հրապարակ». որ քաղաքական ուժերը չմտան խորհրդարան և ինչու

«Հրապարակ» օրաթերթը վերլուծում է, թե որ քաղաքական ուժերը չմտան խորհրդարան և ինչու: Ըստ թերթի կարևոր նորությունը, թերևս, «Հայկական վերածնունդ»-ի անվանափոխված նախկին «Օրինաց երկիր» կուսակցության՝ անցողիկ շեմը չհաղթահարելն էր: «1998 թվականից սկսած մինչ օրս այս կուսակցությունը պոպուլիզմի, հասարակության կոնկրետ խավերին ուղղած իր «մեսիջների» շնորհիվ միայն հաղթանակներ էր գրանցում, և հիմա ստիպված է լինելու համակերպվել պարտության հետ»,- գրում է թերթը։

Խորհրդարան մուտք չգործեց նաև ընտրություններից կարճ ժամանակ առաջ հապճեպ ձևավորված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը թերթի կարծիքով չձերբազատվեց նախկին իշխանավորների իմիջից:

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
ԿԸՀ-ն հրապարակել է ռեյտինգային թեկնածուների ընտրության արդյունքները

«Մամուլն ու քաղաքագիտական շրջանակները պարբերաբար հիշեցնում էին նրանց իշխանության տարիներին գործած սխալների, ընտրակեղծիքներն ու բռնությունները հովանավորելու մասին։ Դաշինքին չփրկեց նաև 2013թ․ ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի իմիջը, որը քաղաքական գործունեության ընթացքում հասցրեց փոշիացնել իր իսկ ստեղծած «Ժառանգությունը»,-գրում է թերթը:

Նույն կերպ խորհրդարանում ներկայացված չի լինի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, որն ամբողջ ընտրարշավի ժամանակ խաղաղություն քարոզեց։ «Լևոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, ստվերային դերակատարում չունեցավ, նույնիսկ հանդես եկավ հեռուստաընկերություններին տված հարցազրույցներով»,- գրում է թերթը և փաստում, որ Կոնգրես-ՀԺԿ-ն այդուհանդերձ չհաղթահարեց անցողիկ շեմը, մուտք չգործեց ԱԺ:

««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանրությանը ներկայացավ որպես արևմտյան արժեքների ջատագով և պաշտպան՝ իր շարքերում ներառելով դե ֆակտո գոյություն չունեցող «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանին և Ստյոպա Սաֆարյանին, նաև՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Ի դեմս այս կուսակցության պարտության՝ հանրությունը կորցրեց ԱԺ-ում տնտեսագիտական վերլուծություններով հանդես եկող Հրանտ Բագրատյանին և քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, մատը հասարակական-քաղաքական պրոցեսների զարկերակին պահող Անահիտ Բախշյանին և Ստյոպա Սաֆարյանին։

Տարիների լռությունից հետո Հայաստանի կոմունիստական կուսակցության ներգրավվումը ԱԺ ընտրություններում ոմանք հումորով ընդունեցին, ոմանք էլ անցյալի կարոտախտով։ Ոչ ոք, այդ թվում նաև՝ կոմունիստները, հավանաբար չէին էլ ակնկալում, որ կարող են հաղթահարել անցողիկ շեմը և մուտք գործել ԱԺ»,- գրում է «Հրապարակ» թերթըը։

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

«Ժամանակ» թերթի տեղեկություններով, «Ելք» դաշինքը Աժ ընտրությունները բարեհաջող ավարտելուց հետո դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։

Եվ, քանի որ այս դաշինքի ԱԺ անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար, թերթը չի բացառվում, որ հենց նա կլինի Երևանի քաղաքապետի թեկնածուն։

Ի դեպ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում։

«Նովոյե վրեմյա» Լավրով. Արցախյան հարցի կարգավորումը կախված է փոխզիջումային որոշումներից

Արցախյան հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքից և փոխզիջումային որոշումներից: Այս մասին «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում ասել է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել, մնացել են մի քանի հարցեր, որոնք ամենաբարդն են,- ասել է նա,- Սակայն ակնհայտ է, որ

աշխատանքների արդյունքները կախված են առաջին հերթին երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունությունից և փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստականությունից»:

Լրահոս
0