00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ի քարոզը «աշխարհի կենտրոն»-ում

Карен Карапетян в Гюмри
Карен Карапетян в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ ռեյտինգային ցուցակի շիրակցի թեկնածուները մարտի 26-ին Շիրակի մարզում էին:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Նախ մարզի հեռավոր Աշոցքում ու Ամասիայում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ ընտրողներին ներկայացրեց ՀՀԿ նախաընտրական ծրագրի մանրամասներն, ապա Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը շարժվեց Գյումրու «Թատերական» հրապարակ՝ հանդիպելու գյումրեցիների հետ:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան. «Ձեր ամուսնուն բզեք-ասեք՝ մենք էլ ենք ուզում աշխատել»

Մինչ ՀՀԿ ծրագրի ներկայացումը՝ ՀՀ արդարադատության նախարարը մի հումոր հիշեց Պոլոզ Մուկուչից՝ «Երբ Պոլոզ Մուկուչին կհարցնեն որտե՞ղ է Գյումրին կսե՝ աշխարհի կենտրոնն է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան»:

ՀՀ մշակույթի նախարանն էլ հետ չմնալով հիշեց՝ «Մի ֆրանսիացի է գալիս Գյումրի, գյումրեցին հարցնում է՝ որտե՞ղ ես ապրում: Փարիզում՝ պատասխանում է ֆրանսիացին: Էս սարի գլխից ձեր տունը կերևա՞, հարցնում է գյումրեցին: Չէ շատ հեռու է: Ուրեմն շատ կորած ու մոլորված տեղ է՝ ասում է գյումրեցին:

Հենց այսպես՝ հումորով ու Շիրակում բարեկամներ ու հարազատներ ունենալու մասին անկեղծ զրույցով մեկնակեց հանդիպումը: Ի դեպ, մինչ ՀՀԿ ներկայացուցիչների ժամանումը գյումրեցիներին «տաքացնել» փորձում էին Երևանից ժամանած հայ էստրադային աստղերը:

Հանդիպմանը թեև խոստումներ այդքան էլ չհնչեցին, այլ ավելի շատ ներկայացվեց արվածն ու անելիքը, այնուամենայնիվ ՀՀԿ ներկայացուցիչները կոչ արեցին գյումրեցիներին ապրիլի 2-ին գնալ ընտրության ու քվեախցում մի լավ մտածել՝ ու՞մ են ընտրելու: «Յուրաքանչյուրիս վաղվա օրը մեր ձեռքում է: Մենք մեր երկիրը, մեր համայնքը կարող ենք կառուցել:

Դուք պետք է որոշեք՝ ում եք վստահում ձեր երեխայի վաղվա օրը, ում եք ուզում, որ ձեր երկիրը ներկայացնի, կրթությունը փոխի, բիզնեսը զարգացնի և այլն: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչի տակ ենք մեր գլուխը դնում: Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մենք գալու ենք, ձեզ հաշվետվություն ու պատասխան տանք», — հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հարցում. Իշխող ՀՀԿ–ն երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախընտրական պայքարում

Կարեն Կարապետյանը առանձնացրեց նաև Գյումրիում կատարվածն ու կատարվելիքը՝ օդանավակայանի վերագործարկում, Սաստեքսի մուտք, Թումո ստեղծարար կենտրոն, «Տեխնոլոգիական կենտրոն», «Կումայրի» կենտրոնի վերականգնում և այլն: «Այս տարի Գյումրիում լինելու է 40-45 մլն դոլարի ներդրում, ավելի քան 30 ծրագիր՝ 2 հազար աշխատատեղով»,-նշեց Կարեն Կարապետյանը չհերքելով, որ դեռ շատ անելիքներ կան Գյումրիում:

Դեռ իշխանությունը Գյումրիում անելիք շատ ունի նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Իրականում շատ դժվար է խոսել այն մարդկանց հետ, ովքեր ամենածանր փորձությունների միջով են անցել ու անցնում: Ամենածանր սոցիալական պայմաններն ունեն ու լսելով չէ, որ գիտեն՝ ինչ է նշանակում աղքատություն ու գործազրկություն: Այս տարիների ընթացքում կատարված աշխատանք կա, բայց կան նաև բազթողումներ, իսկ այդ բացթողումների հետևանքները դուք ձեր մաշկի վրա զգացել եք:

Եթե փոփոխություններն ինչ-որ տեղ շատ են պետք, ապա քայլերը, որոնք կատարվում են, առաջին հայացքից, տեսանելի չեն լինում՝ տպավորություն է, որ ոչինչ չի արվում»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը: Խոսելով անօթևանության մասին՝ ՀՀ արդարադատության նախարարը փաստեց՝ քանի դեռ կան անօթաններ՝ իշխանությունը դեռ անելիք ունի: «Տարիներ առաջ ոչ մեկը չէր հավատում, որ Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»-ը կարող է իրականություն դառնալ՝ այն էլ հպարտության առարկա, բայց դա այդպես է: Դեռ ներդրումները կշարունակվեն և այս տարի կունենանք նոր աշխատատեղեր:

Խոսել Շիրակի մարզի զարգացման մասին առանց «Շիրակ» օդանավակայանի՝ դժվար է: Այս 3 ամսվա ընթացքում «Պոբեդա» ավիոընկերությունը շուրջ 15 հազար մարդու փոխադրում է իրականացրել, իսկ վաղն արդեն տոմսերի վաճառք կսկսի «Տարոն» ավիոընկերությունը, սա նշանակում է, որ այստեղ բազաներ են տեղակայվելու ու ստեղծվելու են աշխատատեղեր»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավատացնելով, որ Գյումրին ունի բոլոր հնարավորությունները աշխարհի կենտրոնը դառնալու:

ՀՀ մշակույթի նախարարն ավելի գործնական էր՝ «Մշակութային կյանքը Գյումրիում թերևս ավելի լավ է լինելու քան Երևանում, քանի որ մենք պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի»,-վստահեցրեց Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ այսուհետ մշակութային կյանքը Գյումրիում ավելի եռուն է լինելու:

 

Լրահոս
0