00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյան. «Ձեր ամուսնուն բզեք-ասեք՝ մենք էլ ենք ուզում աշխատել»

© Official FB page Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին Ալավերդի քաղաքում հանդիպում է ունեցել ընտրողների հետ և խոսել Լոռու մարզում նախատեսված ներդրումների ու աշխատատեղերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրողների հետ հանդիպմանը նշել է, որ կառավարությունն ընդհանուր առմամբ, նախատեսում է շուրջ 3.2 միլիարդ դոլարի ներդրում կատարել, որից միայն 830 միլիոն դոլարը կիրականացվի այս տարի:

«Լոռու մարզում սպասվող 151 միլիոն դոլարի ներդրումով նախատեսում ենք շուրջ 2500 աշխատատեղ ստեղծել»,- ասել է նա:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ յուրաքաչյուր համայնքից պահանջել են 5 տարվա զարգացման ծրագիր, որոնցով հնարավոր կլինի զարգացնել համայնքները, լուծել խնդիրները:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետին հետաքրքրել են պանիրը, խեցգետիններն ու բուժկենտրոնները

Ընտրողներից մեկը Կարեն Կարապետյանին խնդրել է կարի ֆաբրիկա ստեղծել Ալավերդիում:

«Մենք Սովետական միությունում չենք ապրում, երբ պետությունը գործարաններ էր ստեղծում: Այսօր մենք այնպես պետք է անենք, որ մարդիկ գործարաններ բացեն, պիտի գործարարի կողքին կանգնենք, նախադրյալներ ստեղծենք: Ինքս նույնիսկ մտածում եմ, որ այն պետական հիմնարկները, որոնք որոշակի բիզնես են պարունակում, տանք գործարարին կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նաև խորհուրդ է տվել իրեն դիմած կնոջը:

«Ձեր ամուսինը, երբ երեկոյան տուն է գալիս, բզեք-ասեք, որ մենք էլ ենք ուզում աշխատել, միասին մտածեք, հետո էլ համայնքապետին բզեք, որ եթե այ այսպես անենք, այսպիսի արդյունք կունենանք»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ քարոզարշավի ավարտին 11 օր է մնացել: Աժ ընտրությունները նախատեսված են ապրիլի 2-ին:

Русская версия

Լրահոս
0