00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական քիթն ու պլաստիկ վիրահատությունների աճող նորաձևությունը

© Sputnik / Asatur YesayantsПамятник Арно Бабаджаняну
Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական քիթն ազգային հպարտություն է։ Երբեմն ասում են, որ այն իր բարձրությամբ ու փառահեղությամբ նման է հայկական լեռներին։

ԵՐԵՎԱՆ, մարտի 23- Sputnik. EurasiaNet —ը փորձել է պարզել, թե գեղեցկության ժամանակակից կանոնները սպառնո՞ւմ են արդյոք «ազգային հպարտությանը»` հայկական քթին։ Հայկական քիթն ազգային հպարտության աղբյուր է, գրում է հրատարակությունը։ Երբեմն ասում են, որ նույնքան բարձր է, փառահեղ և բնական, որքան երկրի ուշագրավ լեռնագագաթները։

Բայց այն, ինչ լավ է նայվում բնանկարներում, միշտ չէ, որ համապատասխանում է գեղեցկության ժամանակակից կանոններին։ Արդյունքում հայերից շատերը, հատկապես կանայք, քիթը փոխելու պլաստիկ վիրահատություններ են կատարում, որպեսզի համապատասխանեն արևմտյան չափանիշներին։

«Որպես երկիր` մենք փորձում ենք հետևել արևմտյան չափանիշներին։ Դա վերաբերում է նաև գեղեցկությանը։ Մենք հպարտանում ենք, որ մենք հայ ենք, բայց նման դիմագծերով ավելի քիչ ենք հպարտանում», — ասում է պլաստիկ վիրաբույժ Քրիստինա Գրիգորյանը։

Հստակ վիճակագրություն չկա, բայց որոշ տվյալներ վկայում են, որ ռինոպլաստիկան (քթի պլաստիկ վիրահատություն) ավելի ու ավելի տարածված է դառնում. Գրիգորյանի կլինիկայում տարեկան մոտավորապես 500 վիրահատություն է անցկացվում։ Բացի այդ, ավելացել է նաև նման ծառայություններ տրամադրող կլինիկաների թիվը։

Խորհրդային տարիներին պլաստիկ վիրաբույժները հիմնականում զբաղվում էին ողբերգական իրադարձությունների հետևանքով վնասվածքներ ստացած մարդկանցով։ 1988թ-ի Հայաստանի ավերիչ երկրաշարժն ավելացրեց վերականգնողական վիրաբուժության ծառայությունների պահանջարկը, և ավելի ուշ մասնագետները սկսեցին իրենց հմտությունները կիրառել` սովորական պլաստիկ վիրահատություններ կատարելու համար։

«Հենց այդպես է Հայաստանում զարգացել պլաստիկ վիրաբուժությունը։ Իսկ հիմա ռինոպլաստիկան հանրապետությունում դարձել է պլաստիկ վիրահատության ամենահայտնի և տարածված տեսակներից մեկը։ Չորս վիրահատությունից երեքի դեպքում քթի ձևն են ուղղում», — ասել է պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը։

Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Հայկական «քիթը» որպես այցեքարտ

Դանիելյանն առաջիններից մեկն է, որ սկսել է նման վիրահատություններ կատարել Հայաստանում ։ 2002թ-ին նա կազմակերպել է «Ամենահայկական քիթ» մրցույթը, որտեղ գլխավոր մրցանակը քթի ձևի շտկման վիրահատությունն էր։ Այն ժամանակ նման միջոցառումները գովազդային բնույթ էին կրում` պոտենցիալ այցելուներին ռինոպլաստիկայի հետ ծանոթացնելու համար։ Դանիելյանի խոսքով` այժմ տարեկան 1,500 վիրահատություն է անում։

Քթի ձևը շտկելու համար Հայաստան են ժամանամում նաև այլ երկրներից։ Զարգացած ենթակառուցվածքն ու ցածր գները նպաստավոր պայմաններ են ստեղծել բժշկական զբոսաշրջությունը զարգացնելու համար, որի հիմքը պլաստիկ վիրաբուժությունն է։ Բժշկական զբոսաշրջային փաթեթներ առաջարկող ընկերության համահիմնադիր և ղեկավար Րաֆֆի Էլիոթը նշում է, որ հայկական սփյուռքից հաճախ են ժամանում Հայաստան` ռինոպլաստիկա անելու համար։

Զարգացած ազգային ինքնագիտակցությամբ հպարտ ազգի համար «հայկական քթից» ազատվելու ցանկությունը կարող է անտրամաբանական թվալ։ Դանիելյանի խոսքով` հիմա մարդիկ ձգտում են, որ քիթը համապատասխանի դեմքի ձևին և տարածված փոքր սլավոնական քիթ չեն պատվիրում։

Հարց է ծագում. արդյոք այդ ծառայությունների մատչելիության ու տարածվածության պատճառով «հայկական քթի» վրա սուր չի՞ ճոճվում։ Դանիելյանն ի պատասխան ծիծաղում է ու հիշում այցելուներից մեկի հարցը. «Եթե ես վիրահատություն անեմ, իմ քթի նոր ձևի կփոխանցվի՞ երեխաներիս»։

Վիրաբույժը վստահեցնում է` պլաստիկ վիրահատությունները ոչ մի կերպ չեն ազդում գեների վրա, այնպես որ երեխաները կժառանգեն իրական դիմագծերը…

Русская версия

Լրահոս
0