00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանի վերջնական նպատակը

© Official FB page Карен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե որն է կառավարության վերջնական նպատակը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Карен Карапетян совершил рабочую поездку в Армавирскую и Арагацотнскую области - Sputnik Արմենիա
Վարչապետ. «Հենց էժան փողը հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»

Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքներում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերում էին սոցիալական ոլորտին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, վարկավորման պայմաններին, պետական սուբսիդավորմանը և այլն: Ներկայացնելով այս ուղղություններով սկսված բարեփոխումները՝ վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին:

«Շատ եմ կարևորում յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև եթե մարդն իր առջև նպատակ չի դնում, երբևէ այդ նպատակին հասնելու բանաձև չի ունենա: Իրենց զարգացման հնգամյա ծրագրում համայնքապետը, բնակիչներն և ավագանին պետք է միասին ձևակերպեն, թե համայնքն ինչ խնդիրներ ունի և դրանք լուծելու համար ինչպես է պատկերացնում իր զարգացումը, որովհետև Երևանում ավելի լավ չեն կարող պատկերացնել, թե այս համայնքում ինչն է պակաս, ինչպես կարող է այն զարգանալ և առաջ գնալ», — շեշտել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը բնակիչներից հետաքրքրվել է՝ մանրամասն ծանոթացե՞լ են իրենց համայնքների զարգացման ծրագրերին և բացասական պատասխան ստանալով՝ հորդորել անպայման ուսումնասիրել դրանք, բարձրացված հարցերը և լուծման առաջարկությունները ներառել այդ ծրագրերում:

«Մեր վերջնական նպատակն այն է, որ տարածքային համաչափ զարգացմանը զուգահեռ բոլոր համայնքներում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այն, ինչ նորմալ երկրում պետք է ունենա քաղաքացին՝ կենցաղային պայմաններ, աշխատատեղ, եկամուտ, երեխային կրթելու հնարավորություն, ապահով և անվտանգ կյանք, ինչպես նաև արդարության զգացում, որ եթե ինքը որպես քաղաքացի իր պարտավորությունները ճիշտ է կատարում, պետությունն էլ իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս: Դա երկարատև և քրտնաջան աշխատանք պահանջող գործընթաց է, բայց պետք է գիտակցենք, որ այլ տարբերակ չունենք: Մեզ ընդամենը պետք է շատ խիստ վերանայել այն ամենն, ինչ արել ենք, վերլուծել, լոզունգներով չշարժվել», — իր խոսքում ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է ժամանակակից ֆերմերների կայացումը՝ որպես գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խթան:

«Այդ նպատակով ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը, բացի բիզնեսին ֆինանսապես աջակցելուց, գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրները լուծելուց, անպայման նաև խորհրդատվական ծառայություն է մատուցելու: Համայնքապետը պետք է շատ ակտիվ աշխատի հիմնադրամի հետ: Նաև գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ներկայացնել հանրապետության մարզերի գոտիավորման ծրագիր՝ հաշվի առնելով կոնկրետ տարածաշրջանների առանձնահատկությունները», — նշել է Կարեն Կարապետյանը:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան. «Ձեր ամուսնուն բզեք-ասեք՝ մենք էլ ենք ուզում աշխատել»

Անդրադառնալով համայնքների գազիֆիկացման հարցին՝ կառավարության ղեկավարը բերել է Շիրակի մարզի Բասեն համայնքի օրինակը, որտեղ համայնքապետը ջեռուցման հարցը լուծել է նորարարական ճանապարհով, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար: Կարեն Կարապետյանն առաջարկել է հանդիպմանը մասնակցող համայնքների ղեկավարներին՝ այդ փորձին ևս ծանոթանալ և համատեղ քննարկել, թե ջեռուցման որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի իրենց համար: Վարչապետը նաև խոսել է ըստ տարածաշրջանների կլիմայական առանձնահատկությունների էներգառեսուրսների սակագնային քաղաքականության մասին:

«Մենք այժմ քննարկում ենք մի հարց, որ հետագայում թոշակի, աշխատավարձի նվազագույն չափը սահմանելիս գործակիցներ կիրառենք՝ հաշվի առնելով հյուսիսային, լեռնային և բարձրլեռնային գոտիների ձմռան երկարատևությունը և էներգառեսուրսների ծախսը: Երբ պատրաստ լինենք, և մեր միջոցները բավականացնեն, նման ձևով ենք ցանկանում այդ հարցին լուծում տալ», — տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:

Լրահոս
0