00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետ. «Հենց էժան փողը հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»

© govКарен Карапетян совершил рабочую поездку в Армавирскую и Арагацотнскую области
Карен Карапетян совершил рабочую поездку в Армавирскую и Арагацотнскую области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրում և Արագածոտնում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկեն ու ներկայացնեն կառավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Կառավարության ղեկավարը Արմավիրի և Արագածոտնի մարզերում հանդիպել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ գյուղերի բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվության բաժինը։

Встреча Карена Карапетяна с представителями армянской общины России - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»

Կարեն Կարապետյանը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենան համայնքում, որից հետո միայն այն ներկայացնեն կառավարությանը: «Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն դեպքում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն: Պետք է նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում է հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի, ճանապարհի վիճակը` սա, կառավարությունից ակնկալիքը` սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ —քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում: Մինչև մենք համայնքների կառավարման մակարդակը չբարձրացնենք ու դուք չմասնակցեք դրան, բան չի փոխվելու: Կառավարության ամբողջ ծրագիրն ուղղված է աշխատատեղի ստեղծմանը, բայց ձեր համայնքի հետ կապված դուք պետք է ներկայացնեք գաղափար»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները: «Սահմանվելու են առաջնահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք եկամուտների հավաքագրման մեծ աճ:

Карену Карапетяну представили инвестиционные программы регионов - Sputnik Արմենիա
Մենք ուզում ենք, որ դուք հաջողակ լինեք. Վարչապետը հանդիպել է մարզային ներդրողներին

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է կոոպերացիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: «Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել:

Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով հանրապետությունով հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազե
ցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:

Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: «Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող:

Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆիննսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ:

 

Լրահոս
0