00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնագնացները զբոսաշրջիկների սիրտը կգրավեն հայկական գինու միջոցով

Բաժանորդագրվել
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան մինչև 2016 թվականը կարևորում էր վերելքների բազմակիությունը, իսկ այժմ շեշտը դնում է որակի վրա: Մասնավորապես` զբոսաշրջության որակի:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստան այցելող զբոսաշրջիկներն այսուհետև կկարողանան ոչ միայն տեսարժան վայրեր և թանգարաններ այցելել, այլև բացահայտել «գինու զբոսաշրջության» համը:

Զբոսաշրջության այս ուղղությունը զարգացնելու համար Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան և Voskeni Wine գինեգործական տնտեսությունը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Каскад, Ереван - Sputnik Արմենիա
Գտիր քո հրաշքը Հայաստանում

«Մենք համատեղ հուշագիր ենք ստորագրել, որովհետև զբոսաշրջության ոլորտում շատ անելիք կա, իսկ այդ ապրանքանիշը զբոսաշրջության զարգացման առումով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Հատկապես վերջին տարիներին մենք դրական միտումների աճ ենք տեսնում», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Ֆեդերացիան պատրաստ է զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել տարբեր երկրներից:

«Ցանկացած զբոսաշրջիկի համար հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է գինին պատրաստվում գինեգործական հսկայական տարածքներում: Իսկ մեր գործընկերները, որոնց հետ հուշագիր ենք ստորագրել, կարող են ներկայացնել հայկական գինու պատրաստման տեխնոլոգիան: Իհարկե՝ չմոռանալով նաև համտեսի մասին», — ասաց նա:

Դանիելյանի խոսքով` գինեգործների հետ համագործակցությունը, այսպես ասած, միջնորդի կարգավիճակ է տալիս Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային` կամուրջ դարձնել գինեգործների և զբոսաշրջիկների միջև:

Ковры Мегерян - Sputnik Արմենիա
Ալպինիստները և հայկական գորգերը զարգացնում են Հայաստանի տուրիզմը

Voskeni Wine ապրանքանիշի տնօրեն Սուսաննա Դավոյանն իր հերթին նշեց, որ գինու արտադրությունը ընտանեկան բիզնես է դարձել:

«Այդ պատճառով մենք բոլորս աշխատում ենք որակյալ գինի ստանալ: Այս համագործակցության շրջանակում ուզում ենք բարձրացնել զբոսաշրջության մակարդակը, մասնավորապես` առաջ մղել «գինու զբոսաշրջությունը», որն այնքան էլ զարգացած չէ Հայաստանում», — ասաց Դավոյանը:

Դիտակետում հիմնականում լինելու են օտարերկրյա հյուրերը: Անցյալ տարի զբոսաշրջիկների մի քանի խումբ եկել է Մոսկվայից, իսկ այս տարի հյուրեր են սպասվում ԱՄԷ-ից և Ռուսաստանից:

Դավոյանը նշեց, որ օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան համտեսել հայկական խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված կարմիր և սպիտակ գինիները: Նա ավելացրեց, որ զբոսաշրջային այս ուղղության «բումն» արդեն զգացվում է, և գինեգործները հույս ունեն, որ 2017 թվականին զբոսաշրջիկների հոսքը կմեծանա:

Русская версия

Լրահոս
0