00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գտիր քո հրաշքը Հայաստանում

CC BY-SA 3.0 / Haakon S. Krohn / The Cascade of YerevanКаскад, Ереван
Каскад, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հենց Հայաստանում կարելի է փորձել աշխարհի ամենահամեղ ծիրանը, դեղձն ու նուռը, ինչպես նաև վայելել իսկական լավաշի, տոլմայի, տապակած կանաչեղենի և այլ բուրավետ ճաշատեսակների համը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sputnik.  Հայ երիտասարդները մեծ հնարավորություններ ունեն ազատ ժամանակն  ուրախ անցկացնել ոչ միայն հանգստյան օրերին, այլ նաև ամառային արձակուրդներին։ Հայաստանը կոնտրաստների երկիր է, որտեղ երիտասարդները կարող են գիշերը լավ ժամանակ անցկացնել ակումբներում և ռեստորաններում բաց երկնքի տակ, իսկ ցերեկն այցելել բազմաթիվ գեղատեսիլ տեսարժան վայրեր, որոնք իսկապես տպավորիչ են։

Հայաստանի բնորոշ գծերից է այն, որ և երևանցիները, և մայրաքաղաքի հյուրերն իրենց անվտանգ են զգում անգամ գիշերը ոչ միայն ծայրամասերում, այլ նաև մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ «եռում է» գիշերային կյանքը։

Ի դեպ, հենց մեր հյուրընկալ  երկրում կարելի է փորձել աշխարհի ամենահամեղ ծիրանը, դեղձն ու նուռը, ինչպես նաև վայելել իսկական լավաշի, տոլմայի, սպասի, տարատեսակ  աղցանների, տապակած կանաչեղենի և այլ բուրավետ ճաշատեսակների համը։

Մայրաքաղաքի հետաքրքրությունները

Երևանի երեկոյան զբոսանքի ամենահայտնի վայրերից է Հանրապետության հրապարակը` հայտնի երգող շատրվաններով, որոնք գունեղ լուսավորման շնորհիվ դյութիչ երաժշտության ուղեկցությամբ կենդանանում են ուշ երեկոյան։

Իսկ հետո կարելի է զբոսնել վառ լուսավորված Հյուսիսային պողոտայով, որը Հանրապետության հրապարակը միացնում է Օպերայի հրապարակի հետ։

Հետաքրքիր ցուցահանդեսներ են անցկացվում Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում և այլ թանգարաններում, իսկ բացառիկ պատմական նմուշների սիրահարները կարող են այցելել Մատենադարան։

Նաև շատ նորաձև է լուսանկարվել Կասկադի ֆոնին` կատարելով «էքստրեմալ» ֆիզկուլտուրա և բարձրանալով ու իջնելով ճարտարապետական համալիրի 2780 աստիճաններով։

Հուշանվերներ, օբսիդիանից և օնիքսից պատրաստված ձեռագործ իրեր, նկարներ, բացառիկ գրքեր, արծաթից և կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեր ավելի լավ է գնել Վերնիսաժից, որն  ինքնատիպ բացօթյա տոնավաճառ է։

Տեսարժան վայրեր` Երևանից դուրս

Իհարկե, ոչ միայն երիտասարդներին, այլ նաև ավագ սերնդի ներկայացուցիչներին դուր կգա ճանապարհորդել Հայաստանի և Ղարաբաղի գրավիչ վայրերով։

Էջմիածին. այս հնագույն քաղաքում է գտնվում հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն ու Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի նստավայրը։ «Էջմիածին» բառը թարգմանաբար նշանակում է «Միածին որդու իջման վայր»։

Հնագույն պատմության պահապաններն են Գառնի հեթանոսական տաճարն ու ժայռի մեջ գտնվող Գեղարդի վանքը։ Գառնիի շրջանում հին ժամանակներում գտնվել է հայ արքաների նստավայրը, եկեղեցի, բնակելի սենյակներ և բաղնիք։ Գեղարդում է գտնվում ժայռի մեջ կառուցված, գեղեցիկ Գեղարդավանքը, որը շրջապատված է ցնցող և հիանալի ժայռերով։

Հայաստանի զմրուխտը Սևանա լիճն է, որի ափերին ամեն ամառ տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ և տեղացիներ մեծ շուքով կազմակերպում են ճաշկերույթներ, նշում ընտանեկան տոներ։

Ծաղկաձորում, Աղվերանում հետաքրքիր է ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը։ Այնտեղ կարելի է վայելել թարմ օդը, հանգստնալ հագստյան տներում կամ բարձրակարգ հյուրանոցներում, ինչպես նաև այցելել լեռնադահուկային հանգստավայր։

Տեսարժան վայրերը բազմաթիվ են. Խոր Վիրապը` հնագույն վանքով, «Տաթև» վանական համալիրը` «ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղով, Արզնի, Բջնի, Դիլիջան և Ջերմուկ առողջարանային հանգստավայրերը, գեղատեսիլ Լաստիվերը, Ամբերդը, Արագած լեռը, որի վրա սիրում են բարձրանալ ալպինիստներն ու լեռնագնացները։

Շուշի և Ստեփանակերտ գեղեցիկ քաղաքները գտնվում են Արցախում։ Այստեղ կարելի է կատարել իսկապես գեղեցիկ լուսանկարնել և տեսանյութեր, փորձել թթի օղի և ժնգյալով հաց։

Գլամուրային երեկոներ և գիշերային կյանք հայկական ձևով


Եթե դուք ակտիվ կենսակերպի սիրահար եք, ապա ձեզ դուր կգան Երևանի բազմաթիվ բոուլինգ–ակումբները, բիլյարդ խաղալու համար նախատեսված ակումբները, լողավազաններն ու մարզադահլիճները։

Երևանի գիշերային կյանքը բավականին ակտիվ է, երիտասարդները հաճույքով այցելում են գլամուրային ակումբներ և փաբեր` կենդանի երաժշտությամբ, ինչպես նաև հաստատություններ, որտեղ կարելի է վայելել անկրկնելի ջազային երաժշտություն` տեղացի երաժիշտների կատարմամբ։ Հաճախ արտերկրից Երևան են այցելում հայտնի երաժիշտներ։

Նման հաստատություններում երիտասարդները նշում են տարբեր տոներ կամ պարզապես հավաքվում երեկոյան` խմելու և պարելու համար։

Վայրի հանգիստ կամ բարի գալուստ լեռներ

Վերջերս նորաձև է դարձել «ֆերմեր մեկ շաբաթով» զբաղմունքը։ Վճարում ես որոշակի գումար, գնում գյուղ, որտեղ կարող ես զգալ քեզ իսկական գյուղացի։ Կարելի է կով կթել, կերակրել տնային կենդանիներին, խնամել ծառերը։

Վերջերս հայ երիտասարդների շրջանում հայտնի է դառնում գետում ձկնորսություն անելը։

Եվ, իհարկե, չի կարելի չնշել արշավները։ Մեծ թվով տուրիստական ընկերություններ համեմատաբար մատչելի գներով իրենց հաճախորդներին առաջարկում են տուրեր, արշավներ, ժայռամագլցման տուրեր։ Ընդ որում, այդ արշավներում ամենագրավիչը վրաններում գիշերելն է։

Բարի գալուստ Հայաստան

Անի Լիպարիտյան

Լրահոս
0