Նիկողոս Հակոբյան
Յուրաքանչյուր տարի ազգությամբ հայ 20 երիտասարդներ ամբողջ աշխարհից հրավիրվում են Հունգարիա՝ կամավորական աշխատանքների։
Ճանապարհային բոլոր ծախսերը, ինչպես նաև օրապահիկն ու կենցաղային խնդիրները հոգում է Հունգարիայի հայկական մշակութային հիմնադրամը։
Սա լավ միջոց է սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար աշխատանքի փորձ ձեռք բերել Եվրոպայում։
Այս օրերին Հայաստանից կընտրվի 2 կամավոր երիտասարդ Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում աշխատելու համար: