00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆինանսների նախարարությունն փոփոխություններ կիրականացնի պետգնումների համակարգում

© Sputnik / Arpi BeglaryanДрам
Драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն թափանցիկության մակարդակը և նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, կարծում է Հայաստանի ֆինանսների նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրում է պետական գնումների համակարգում ներդնել նոր «օրենսդրական փիլիսոփայություն», Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Ես և իմ գործընկերները ծածկաթերթիկ ունենք` կապված մեր նախաձեռնությունների հետ։ Մենք նախապես նախապատրաստվել ենք բարեփոխումներին, որպեսզի ձեռքներս պահենք զարկերակի վրա, ճիշտ բաշխենք ռեսուրսներն ու ժամանակը։ Կարծում եմ` սխալ կլիներ հանդես գալ նախաձեռնությամբ` նախօրոք չպատրաստվելով դրան», — ասաց Արամյանը։

Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարը` ընտրությունների մասին. Բոլորը չեն կարող նավապետ լինել

Նրա խոսքով` հասարակությունում գերիշխում են հոռետեսական տրամադրությունները, անվստահությունը։ Դրանք ծնվում են ծառայողական չարաշահումների մասին լուրերից և մրցույթներին պատասխանատու պաշտոնյաների ընկերությունների մասնակցությունից։

«Երբեմն մրցույթների կազմակերպիչներին հաջողվել է սուբյեկտիվ պատճառներով պայքարից դուրս մղել պոտենցիալ հաղթողներին, ինչը դժգոհություն է առաջացրել հասարակությունում։ Այստեղից էլ` հոռետեսություն, կոռուպցիոն ռիսկեր։ Այս դրությունից կարելի է դուրս գալ միայն նոր «օրենսդրական փիլիսոփայության» առկայության դեպքում` ուղղված թափանցիկության մակարդակի բարձրացմանը, խաղի կանոնների որոշմանը, մրցակցության խթանմանը», — ասաց նախարարն` ընդգծելով շահերի բախման ինստիտուտի ներմուծման կարևորությունը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ գործիք։

Խոսելով կոնկրետ քայլերի մասին` Արամյանն առանձնացրեց առավել կարևորները։

«Մենք գնացել ենք կոնկրետ և համարձակ քայլերի։ Առաջին` ռիսկերը հայտնվում են այն ժամանակ, երբ դու ունես գնումների մասին բարդ օրենք։ Մենք գնումների 7 տեսակ ենք ունեցել, ինչը խառնաշփոթ է առաջացրել տնտեսվարող սուբյեկտների մեջ։ Հիմա հեշտացրել ենք օրենքը և գնումների տեսակները հասցրել մինչև 4-ի», — ասաց Արամյանը։

Երկրորդ հարցը, որը ֆինանսների նախարարությունը լուծել է, ձևական պահանջների վերացումն է, որոնց պատճառով ընկերությունները կարող էին դուրս մնալ պայքարից։

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
Արամյան. ԵԱՏՄ–ին անդամակցելը 2 անգամ արդյունավետ էր ԵՄ–ի հետ պայմանագրից

«Մենք նաև ներմուծել ենք բողոքարկման մեխանիզմ, որն անհրաժեշտ է պետգնումների համակարգի ներդաշնակ աշխատանքի համար. այն կսկսի գործել ապրիլին», — ասաց Արամյանը։

Բացի այդ, նախարարի խոսքով, գործող օրենսդրությունը պարտավորեցնում է մրցույթի պոտենցիալ մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել իրենց ղեկավարների և փոխկապակցված անձանց մասին։

Պետգնումների հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր մրցույթից առաջ փաստաթուղթ է ստորագրում այն մասին, որ ոչ մի կերպ կապված չէ մրցույթին մասնակցող ընկերությունների հետ։

«Էլեկտրոնային համակարգի ներմուծումը թույլ կտա հայտեր ստանալ ընկերություններից` առանց սկզբնական փուլում նրանց անունները նշելու։ Նրանք համարակալվում են միայն հարցումներով` «առաջարկություն 1», «առաջարկություն 2» և այլն։ Բոլոր առաջարկներն ավտոմատ կերպով բացահայտվում են հայտերի ընդունման փուլի ավարտից հետո», — ասաց Արամյանը։

Հետագայում առաջարկների կամ հրաժարվելու պատճառի մասին տեղեկատվությունը հանրամատչելի է դառնում, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ծանոթանալ դրա հետ։

Արամյանի կարծիքով` այդ բոլոր փոփոխությունները նպաստում են թափանցիկության հաստատմանը և հասարակությանը հաշվետու լինելու մակարդակի բարձրացմանը` հնարավոր կոռուպցիոն ռիսկերի դեպքում։

Նախարարը խոստովանեց, որ ֆինանսների նախարարության աշխատակիցները Նոբելյան մրցանակի դափնեկիրներ չեն և կարող են ինչ-որ բան չտեսնել։

«Հնարավոր է` եղել են դեպքեր, երբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ԶԼՄ-ներն ինչ-որ բացթողումներ են նկատել։ Մենք խնդրում ենք հաղորդել մեզ դրանց մասին, դա կօգնի ծրագրերի հետևողական կատարելագործման հարցում», — ասաց Արամյանը։

Բարեփոխումների հեղինակների կանխատեսումների համաձայն, 2017թ-ին, նոր համակարգը թույլ կտա գնումների 90-100 տոկոսն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2016թ-ի վերջին խորհրդարանում ընդունված նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2017թ-ի ապրիլի 25-ին։

Русская версия

Լրահոս
0