00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամյան. ԵԱՏՄ–ին անդամակցելը 2 անգամ արդյունավետ էր ԵՄ–ի հետ պայմանագրից

Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги
Евразийское экономическое сообщество (ЕАЭС) флаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի և ԵԱՏՄ–ին անդամակցելու տնտեսական էֆեկտների միջև Միջազգային կառույցների հետազոտությունները զգալի տարբերություն են արձանագրել, ասաց Հայաստանի ֆինանսների նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը կարճաժամկետ հեռանկարում երկու անգամ ավելի շահավետ էր, քան Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը (DCFTA), Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Ես համաձայն չեմ Հայաստանի`ԵԱՏՄ մտնելու վերաբերյալ քննադատությունների հետ։ Այստեղ հաշվի չի առնվում մի փաստ` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն փչացրել են ամբողջ պատկերը։ Մենք քնից չենք արթնացել ու մտել ԵԱՏՄ։ Ես վստահեցնում եմ, որ դա այդպես չէ», — ասաց Արամյանը։

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Արամյան. կառավարությունը ներդրողների համար պատրաստում է «հարթ ֆուտբոլային դաշտ»

Նրա խոսքով` երկու հետազոտություն է անցկացվել` Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի տնտեսական էֆեկտների հետ կապված։ Ֆինանսների նախարարությունը դիմել էր ECORYS և CASE միջազգային ընկերություններին, որոնք վերլուծություն են կատարել նաև Վրաստանի համար։ Համաշխարհային բանկի մասնագետների օգնությամբ մեկ այլ հետազոտություն է անցկացրել անձամբ ֆինանսների նախարարությունը` ԵԱՏՄ-ին անդամակցությունից օգուտների վերաբերյալ։

«Մենք Եվրամիության հետ ունենք GSP+ համակարգ, ինչը ենթադրում է, որ արտահանման մաքսատուրքերը գրեթե հավասար են զրոյի։ ԱՊՀ երկրների հետ նույնպես կան նման պայմանագրեր։ Այսինքն` տվյալ դեպքում սակագնային կարգավորումներն առանձնահատուկ ազդեցություն չունեն», — ասաց Արամյանը։

Մյուս գործիքը վերաբերում է ոչ սակագնային կարգավորումներին` արտոնագրեր, ֆիտոսանիտարային հավաստագրեր և այլն։ Հենց այստեղ կարևոր դեր է խաղում, թե որ ապրանքն ուր է արտահանվում։

«Եթե մենք Եվրոպա հիմնականում արտահանում ենք հումք (շուրջ 93 տոկոսը երկաթի հանքաքար է և այլ լենռահանքային հանածոներ), այն ո՛չ արտոնագրերի, ո՛չ հավաստագրերի կարիք չունի, հետևաբար, դրանց կիրառումն ազդեցություն չունի։ Պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, արաբական երկրներ, որոշ բաներ էլ` Չինաստան։ Այսինքն` ոչ սակագնային կարգավորումների ներդաշնակեցումն ավելի զգալի էֆեկտ է ունեցել ԵԱՏՄ շրջանակում», — ասաց Արամյանը։

Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարը` ընտրությունների մասին. Բոլորը չեն կարող նավապետ լինել

Ֆինանսների նախարարությունում համեմատել են երկու հետազոտությունները։ DCFTA ստորագրումը Հայաստանին կարճաժամկետ հեռանկարում տվել է 0,6 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ։ ԵԱՏՄ մտնելը, միայն գազի արտոնյալ սակագնի հաշվին, ապահովել է 1,3 տոկոս աճ (2,2 տոկոս` երկարաժամկետ)։

«Միայն այն փաստը, որ ԵԱՏՄ շրջանակում գազի վրա չի սահմանվում մաքսատուրք (30-տոկոսանոց), Հայաստանին տարեկան տալիս է 130-140 միլիոն դոլար, ինչը կազմում է ՀՆԱ 1,3-1,4 տոկոսը», — ասաց Արամյանը։

Նրա խոսքով` առաջին դեպքում գազի սակագնի բարձրացումը տնտեսության այլ ոլորտներում կհանգեցներ մուլտիպլիկացիոն արդյունքի։ Այսպիսով, զուտ տնտեսական առումով, Հայաստանի համար ավելի շահավետ էր ԵԱՏՄ մտնելը։

Արամյանի խոսքով, եթե Հայաստանը չմտներ ԵԱՏՄ, դա լրացուցիչ ծախսեր կառաջացներ տնտեսվարող սուբյեկտների համար։ Նախարարը նշեց, որ հիմա Հայաստանի ռեեստրում տնտեսվարող սուբյեկտների հայտնվելն ավտոմատ կերպով արձանագրվում է Ռուսաստանի գործընկերների մոտ, ինչը զգալիորեն հեշտացնում է արտահանումը։

Ըստ նրա` Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները բացասական են անդրադարձել Հայաստանի վրա։ Միաժամանակ, Արամյանը նշեց, որ 2016թ-ին անկում ապրած արտահանումը սկսել է վերադառնալ իր դիրքերը, և նա համոզված է, որ այս աճը կշարունակվի։

«Երբ շոկային իրավիճակն անցնում է, մենք տեսնում ենք ԵԱՏՄ մտնելու իրական ազդեցությունը, քանի որ տնտեսվարող սուբյեկտները կարող են մուտք գործել ռուսական շուկա, մաքսային սահմանափակումները հանված են», — ասաց Արամյանը։

Նախարարի խոսքով` Համաշխարհային բանկի մասնագետները կտրուկ բարելավել են Հայաստանի դիրքերը «Doing Business» վարկանիշում, քանի որ ոչ վարկանիշային սահմանափակումները հանվել են։

Արամյանը նաև նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն, ինչպես արդեն հայտարարել է նախագահը, չի խանգարում Հայաստանին խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և պատրաստել նոր պայմանագիր։

Նախարարը վաղաժամ համարեց միասնական արժույթ սահմանելու մասին խոսակցությունները։ Նրա խոսքով` սովորաբար ինտեգրացիոն գործընթացները ենթադրում են տարբեր փուլեր։ Այնպես չի լինում, որ առանց մի փուլն ավարտելու կարելի է անցնել մյուսին։

«Սովորաբար, ինտեգրացիոն նախագծերը ենթադրում են 6 փուլեր։ Արտոնյալ առևտուր, ազատ առևտրի մասին համաձայնագիր, մաքսային միություն։ Մենք դեռ չենք ավարտել օրենսդրության համապատասխանեցումն այս փուլում, մենք այն դեռ չենք յուրացրել։ Միությունն աշխատում է, բայց կան թերություններ, որոնք պետք է աստիճանաբար դուրս գան», — ասաց նախարարը։

Նա նշեց, որ երբ այդ փուլն ավարտվի, կարելի է անցնել հաջորդ փուլին` մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժմանը, ընդհանուր շուկայի ստեղծմանը։ Երբ այդ ոլորտներում օրենսդրությունը նույնպես ներդաշնակեցվի, ապա կարելի է խոսել հինգերորդ մակարդակի` միասնական արժույթի մասին։

«Ահա այդտեղ դու զոհաբերում ես քո դրամավարկային քաղաքականությունը, ինչպես Եվրամիությունում։ Սակայն այնտեղ խնդիր է եղել, քանի որ չորրորդ փուլը չէր ավարտվել», — ասաց Արամյանը։

Նրա խոսքով` դեռ կան փուլեր, որոնք պետք է ամբողջությամբ ավարտել, միայն դրանից հետո կարելի է մտածել միասնական արժույթի մասին, որը կարող է մաքսիմալացնել տնտեսական էֆեկտները բոլոր երկրների համար։

Русская версия

Լրահոս
0