00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամյան. կառավարությունը ներդրողների համար պատրաստում է «հարթ ֆուտբոլային դաշտ»

© Sputnik / Aram Nersesyan Вардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սփյուռքահայերը սկսում են հավատալ, որ Հայաստանի իշխանությունները գնում են ճիշտ ճանապարհով, կարծում է Հայաստանի ֆինանսների նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայաստանի իշխանություններն աշխատում են հարմարավետ պայմաններ ստեղծել ինչպես սփյուռքի, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար, Sputnik Արմենիային ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Անկախ նրանից` ներդրողը սփյուռքահայ է, թե արտասահմանցի, կա ոսկե օրենք. պետք է ապահովել անհրաժեշտ միջավայր, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան քո տնտեսությունում։ Մակրոտնտեսական կայունությունը պարտադիր պայման է», — ասաց Արամյանը։

Подсчет, калькулятор - Sputnik Արմենիա
Հայ մասնագետները կվերապատրաստվեն Ռուսաստանի միջոցներով

Նախարարը համեմատել է գործարար միջավայրը ֆուտբոլային դաշտի հետ, այն պետք է հավասար, հարթ լինի, որպեսզի խաղը կայանա։ Նրա խոսքով` նպատակը բիզնեսի համար անհրաժեշտ միջավայր, «հավասար դաշտ» ապահովելն է։

Երկրորդ կարևոր ասպեկտը բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար «խաղի» միանման կանոնների ապահովումն է։

«Յուրաքանչյուր ներդրող պետք է համոզված լինի, որ իր համար կգործեն նույն կանոնները, ինչ մյուսների համար։ Երբ մենք խոսում ենք մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցային դաշտ ստեղծելու մասին, խոսքը հենց այս մեխանիզմիների մասին է», — ասաց Արամյանը։

Արամյանի խոսքով` հասարակությունը կկարողանա հետևել «խաղին», հետևել, որպեսզի դաշտում բոլորը պահեն «խաղի» կանոնները։ Հենց «տրիբունների» աղմուկը պետք է օգնի դատավորին արձանագրել այն, ինչը վրիպել է նրա աչքից։

Նախարարի խոսքով` սփյուռքն ուշադիր հետևում է կառավարության գործողություններին։

«Վարչապետի` Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտնվել են նման քաղաքականության առաջին արձագանքները։ Թեև 3-4 ամիսների ընթացքում դժվար է արձանագրել զգալի արդյունքներ, սակայն սփյուռքահայերի մոտ վստահություն է առաջանում, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով», — ասաց Արամյանը։

Նրա կարծիքով` ներդրողներն իրենք պետք է օգնեն այս քաղաքականությունն իրականացնելու հարցում։

«Անձամբ վարչապետը կոչ է արել է չսպասել։ Մենք պատրաստ ենք լսել նրանց խորհուրդները, եթե գնում ենք սխալ ուղղությամբ։ Մենք արդեն տեսնում ենք նման նախաձեռնություններ, օրինակ, վերջին շրջանում մի կանադահայ մեզ առաջարկություն արեց լեռնահանքային արդյունաբերության ոլորտում», — ասաց Արամյանը։

Նա նշեց, որ հեռանկարում հիմնադրամ ստեղծելու գաղափար կա, որն ապագայում դուրս կգա Հայաստանի սահմաններից և կհաշվվի միջազգային կապիտալի շուկայում։

Русская версия

Լրահոս
0