00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:23
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրեյնսփոթինգ (Ասեղի վրա 2). 20 տարի անց

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցОткрытие Музея кино на ВДНХ
Открытие Музея кино на ВДНХ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik-ի սյունակագիր Լև Ռիժկովը ներկա է եղել 90-ականների լեգենդար ֆիլմի շարունակության ցուցադրությանը և պատմում է տպավորությունների մասին:

Լև Ռիժկով, Sputnik.

Ինչպես է դա եղել

Այս ֆիլմի պատմությունը սկսվել էր դեռ 1990-ականներին, երբ պարտքի տակ ընկած կրպակները փակվում էին, երբ տղամարդկանց համար նորաձևության վերջին ճիչը համարվում էր մորեգույն պիջակը, իսկ կանանց համար՝ հանդուգն կիսաշրջազգեստները, երբ ակումբների մշտական այցելուները տարածքում արևածաղկի կեղև էին թքում, Պետդումայում տեր ու տիրակալ էր Ժիրինովսկին, իսկ ֆիլմերի շուկայում՝ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը»: Բոլորը գիտեն, որ «Քրեական ընթերցվածքը» հիանալի և ցնցող ֆիլմ է: 20 տարի առաջ բոլորն ուզում էին նման մի բան դիտել:

Кадр из фильма Патерсон - Sputnik Արմենիա
Ջարմուշի հանգավորված վերլիբրը

Ինչ-որ մի նորաձև ամսագրում գրել էին (այդ ժամանակ ինտերնետի մասին խոսք անգամ չէր կարող լինել), որ Շոտլանդիայում ինչ-որ մի Դենի Բոյլ ֆիլմ է նկարում թմրամոլների մասին: Ու ֆիլմը տարօրինակ անվանում ունի՝ «Trainspotting».

Տեսաֆիլմերի սիրահարաներին (այդ թվում՝ ձեր խոնարհ ծառային) այդ լուրը շատ էր հետաքրքրել: Դենի Բոյլի մասին հայտնի էր միայն այն, որ նկարել էր «Ոչ խոր գերեզման» սև կատակերգությունը՝ բավական լավ և փոքր բյուջեով մի ֆիլմ: Եվ ահա կինոսերներն անհամբերությամբ սպասում էին պրեմիերային: «Trainspotting»-ը հանդիսատեսին ներկայացվեց 1995թ-ին՝ «Ասեղի վրա» հիմար անվանումով: Կինոթատրոններում այդ հրաշքն այդպես էլ չցուցադրվեց, թեև այդ ժամանակ ոչ ոք էլ չէր գնում կինոթատրոն: Ամբողջ խորհրդային տարածքի բնակչությունը ֆիլմը դիտեց տեսագրիչներով: Իսկապես հիանալի կինոնկար էր՝ արտասովոր մոնտաժով, հրաշալի երաժշտությամբ և շոտլանդական երիտասարդության կյանքի մասին պատմություններով: Ֆիլմում, իհարկե, կային թմրանյութեր: Ավելին՝ դրանք շատ էին: Հենց դրանց շուրջ էր պտտվում էր այս շիլափլավը: Բայց չէր կարելի ասել, որ ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը չափազանց տպավորված էր:

Գրող Իրվին Ուելշը, որի գրական ստեղծագործության հիմա վրա նկարվել էր ֆիլմը, ցույց էր տվել էդինբուրգյան ծայրամասի կյանքն այնպես, ինչպես որ կա՝ բոլոր խնդիրներով և դրանք լուծելու փորձեր անող երիտասարդ հիմարներով: Բայց հիմարների խնդիրները միջազգային էին: «Trainspotting»-ի կերպարներին կարելի էր հանդիպել ցանկացած քաղաքի հետնաբակում:

Դրանից հետո շատ տարիներ են անցել: Ռեժիսոր Դենի Բոյլը մի քանի ֆիլմ է նկարել, դրանցից մեկը՝ «Միլիոնատերը հետնախորշից», «Օսկար» է ստացել: Ավելին՝ «համբակներից» մեկը՝ Յուեն ՄաքԳրեգորը, հայտնի դերասան է դարձել, խաղացել «Աստղային պատերազմներում» և շատ այլ ֆիլմերում; Նա նեղացել է Դենի Բոյլից, քանի որ ռեժիսորը ուրիշին էր տվել «Լողափ» ֆիլմի գլխավոր դերը՝ հին ընկերոջ փոխարեն հրավիրելով Լեոնարդո Դի Կապրիոյին: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ առաջին «Trainspotting»-ի թիմը նորից կհավաքվի:

Ինչ է ստացվել

Առաջին «Trainspotting»-ն ավարտվում է, երբ Ռենտոնը՝ ՄաքԳրեգորի հերոսը, խաբում է ընկերներին, յուրացնում հերոինի վաճառքից ստացած 20 հազար ֆունտը և անհետանում հսկա Լոնդոնում: Եվ ահա 20 տարի անց Ռենտոնը գալիս է հարազատ Էդինբուրգ: Նա անհաջողություն է կրել իր բոլոր նախագծերում, և օբյեկտիվ իրականության անկոտրում կամքը նրան տուն է կանչել: Իհարկե, Ռենտոնն իրեն անհարմար է զգում հին ընկերների առաջ, շատերը դեռ չարացած են, ինչ-որ մեկն էլ ուրախ է նրա վերադառնալու համար: Եվ այսպես սկսվում են կասկածելի արկածախնդրությունները, բայց արդեն ոչ թրմանյութերի վաճառքի հիման վրա: Հիմա հին ընկերները դրամաշնորհ են ստանում քաղաքապետարանից չափազանց անմիտ «հասարակական նշանակության» նախագծի համար:

Мюзикл Ла-ла-ленд - Sputnik Արմենիա
«Լա Լա Լենդը» սխալմամբ «Օսկար» ստացավ

Երկրորդ «Trainspotting»-ը զարմանալիորեն նման է առաջինին: 90-ականների նման անհանգիստ ժամանակներ, հետաքրքիր մոնտաժ, նույն հեգնանքը՝ ողբերգական երանգներով, տպավորիչ երաժշտություն: Թվում է՝ դիտում ես 20 տարվա վաղեմության ֆիլմը, բայց հետաքրքիրն այն է, որ դա հաճույք է պատճառում:

Հերոսները մեծացել են, ու թեև տասնամյակների ընթացքում նրանց մորուքների մեջ սպիտակ մազեր են հայտնվել, բայց նրանք չեն փոխվել: Նույն հիմարներն են, ինչպես առաջին մասում: Բայց ոչ թե ծիծաղելի հիմարներ, ինչպիսիք պատրաստում են Հոլիվուդում, այլ ողբերգական: Նրանք հասկանում են, որ կյանքի գնացքը հերթական անգամ անցել է իրենց կողքով: Եվ նրանց «գրանտակերային» արկածն իրենց գոյությանը խթան հաղորդելու վերջին շանսն է: Եվ այո, ֆիլմը թմրանյութերի մասին չէ, թեև այնպես չէ, որ ֆիլմում թմրանյութեր չկան:

«Trainspotting»-ը փիլիսոփայական ֆիլմ է: Կարելի է դիտել՝ որպես անառակ որդու վերադարձի մասին հավերժ պատմություն կամ առակ ընկերության մասին, որն ամուր է և անսասան: Դենի Բոյլի ֆիլմը զարմանալիորեն ցուցադրում է, որ մեր աշխարհում արդեն 20 տարի ոչ մի նոր բան չի կատարվել:

«Այդ ինչպե՞ս, — կհարցնեք դուք: — Իսկ բուռն քաղաքական իրադարձություննե՞րը»: Դիտելով Բոյլի ֆիլմը՝ մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքականությունը սին երևույթ է՝ օղակներ ջրի վրա: Իսկ ջուրը եղել և մնում է անդորրի վիճակում: Ինքներդ դատեք. 20 տարվա ընթացքում չեն հայտնվել նոր երգեր, նոր ֆիլմեր: Լսեք ցանկացած փողոցային կիթառահարի. հավանականությունն 99 տոկոս է, որ նրա երգացանկում լինի մի երգ, որը քսան տարեկանից փոքր լինի: Հազվադեպ բացառությունները չհաշված: Նույնը կարելի է ասել նաև ֆիլմերի մասին: Բոլորը մնացել են նախորդ դարում: Հետո էլ հիմա 40 անց մարդիկ նույնն են, ինչ 20 տարի առաջ երիտասարդները: Ծերացած խուլիգանների մասին ֆիլմը այսօրվա երիտասարդը (18+) կդիտի ու կասի. «Այո՜, ինչ լավն է»: Ինչպես և ձեր խոնարհ ծառան էր ասում 20 տարի առաջ:

Русская версия

Լրահոս
0