00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի նավթն ու 5 ռուբլի` Եվրոպայի ամենահարուստ հային` Մանթաշևին

© Sputnik, Levan AvlabreliБюст Александра Манташева во дворе армянской церкви Нор-Эчмиадзин в Тбилиси
Бюст Александра Манташева во дворе армянской церкви Нор-Эчмиадзин в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թիֆլիսն անհնար է պատկերացնել առանց հայտնի հայ, բարերար, XIX-XX դարի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ալեքսանդր Մանթաշևի։ Նա Թբիլիսիին ոչ միայն ճոխ առանձնատներ և այլ հիանալի կառույցներ նվիրեց, այլև քաղաքն ապահովեց հեռախոսային կապով։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Շուրջ երկու դար առաջ, 1842 թվականի մարտի 3-ին, թիֆլիսահայ առևտրական Հովհաննես Մանթաշյանցի ընտանիքում տղա ծնվեց, որին Ալեքսանդր կոչեցին։ Նրան բախտ էր վիճակված դառնալ նավթային մագնատ և բարերար, Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Ալեքսանդրի մանկությունն անցավ Թբիլիսիում, որտեղ նա գերազանցությամբ ավարտեց Գալուստ Փափազյանի անվան մասնավոր դպրոցը։ Դեռ մանկուց Մանթաշևը արտասովոր կարողություններ էր ցուցաբերել տարբեր գիտությունների նկատմամբ։

Тифлисский меценат Александр Манташев - Sputnik Արմենիա
Մանթաշևի ծոռները` Հայաստանում բիզնես հեղափոխության հայելի

Մանկուց իմանալով երեք լեզու`հայերեն, վրացերեն, ռուսերեն, Մանթաշևը հետագայում կատարելապես տիրապետեց ևս երեք լեզվի` ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն։ 1864 թվականին Ալեքսանդրը տեղափոխվեց Պարսկաստան` հորը օգնելու, իսկ այնտեղից 1868 թվականին մեկնեց Լոնդոն սովորելու։

Թիֆլիս` հայրենի իմ տուն

Մանթաշևը շատ էր կապված Թիֆլիսին, որն այն ժամանակ առաջատար և ժամանակակից քաղաք էր` Հյուսիսը Հարավին, Արևելքն Արևմուտքին կապող գլխավոր տարանցման կետ։ Եվրոպայում ուսանելով և փորձ ձեռք բերելով` երիտասարդ Ալեքսանդրը 1872 թվականին վերադառնում է Թիֆլիս։

Նավթային բիզնեսի մեջ Ալեքսանդրին ներգրավեց հայտնի բարերար Միքայել Արամյանցը։ Կասկածները հաղթահարելով` Մանթաշևն, ամեն դեպքում, որոշում է ու հետագայում իրեն նվիրում այդ գործին։

Фотограф Герман Авакян - Sputnik Արմենիա
Հայ ֆոտոլրագրող Գերման Ավագյանը բացահայտել է «Թբիլիսիի դեմքերը»

Միքայելն ու Ալեքսանդրը մի քանի անեկամտաբեր նավթահորեր են գնում Բաքվում, որոնք հետագայում դառնում են ամենաեկամտաբերը։ Հետագայում, Մանթաշևի ընկերությունը Բաքվում նավթավերամշակման գործարան է կառուցում։ Ժամանակի ընթացքում Ալեքսանդրը դառնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և հիմնում է «Ալեքսանդր Մանթաշև և Co» ընկերությունը։

«Մանթաշևը առաջարկեց Արամյանցին վաճառել «Մանթաշև և Co» ընկերության բաժնետոմսերի մի մասը, ինչին ի պատասխան Միքայելը պատասխանեց. «Մի մոռացի՛ր, թե ով է քեզ Բաքու բերել»։ Այս խոսքերը «սթափեցրին» Մանթաշևին և գործընկերներն այլևս այդ հարցին չանդրադարձան», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական մշակույթի «Հայարտուն» կենտրոնի մշակույթի գծով տնօրեն Լևոն Չիդիլյանը։

Մանթաշևի բիզնեսը ծաղկում էր, սակայն հաջողությունից նա գլուխը չկորցրեց։ Նա շարունակում էր աշխատանքի գնալ տրամվայով կամ ոտքով, աղքատ ընտանիքների երեխաներին հինգ կոպեկանոցներ էր բաժանում և ներդրում կատարում քաղաքի ճարտարապետության մեջ։

Արխիվներում պահպանվել էր Ամենայն Հայոց կաթողիկոսին 1908 թվականին գրված Մանթաշևի նամակը, որում նա օրհնություն է խնդրում` Ներսեսյան վարժարանի նոր շենքի կառուցման համար։ 14 հազար քմ մակերես ունեցող վարժարանը կառուցվել էր երկու տարվա ընթացքում` 1909-1911 թվականներին, շինարարության գումարը կազմել էր 300 հազար ռուբլի։

Մանթաշևի միջոցներով Թբիլիսիում բազմաթիվ շենքեր են կառուցվել` Թբիլիսի կենտրոնական շրջաններից մեկում` Սոլոլակիում տեղակայված հայտնի N 4 հանրայն դպրոցը, Ռուսթավելու անվան թատրոնը և մի շարք այլ շինություններ։

Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու գաղտնիքները. պատմական եզակի փաստեր

XX դարի սկզբին Մանթաշևը վերանորոգեց Սվետիսցխովելի վանքն ու փրկեց այն կործանումից։ Հետաքրքիր է, որ միայն Մանթաշևը որոշեց զբաղվել վանքի վերականգնման աշխատանքներով` առանց որևէ շահ հետապնդելու։ Մյուսներն օգնության դիմաց պահանջում էին վանքի բակում իրենց թաղման համար նախատեսված տեղ հատկացնել։ Սվետիսցխովելի վանքի տարածքում Վրաստանի թագավորներ և սրբեր են թաղվել։

Ալեքսանդրը նաև ամբողջ Կովկասի տարածքում ամենամեծ որբանոցն ուներ, գումար հատկացրեց կույր երեխաների դպրոցների կառուցման համար և մինչև կյանքի վերջը հոգ էր տանում նրանց մասին։ Մանթաշևի միջոցներով Սիոնի մայր տաճարի մոտ առևտրային կետեր և խաղատներ կառուցվեցին` Թաբիձե, Ագմաշենեբելի և Մաչաբելի փողոցների վրա։ Դիդուբեում նա հիմնեց ձիաբուծարան և ախոռներ և քաշեց առաջին հեռախոսային մալուխը, որը հեռախոսակապի սկիզբը դրեց քաղաքում։

Մանթաշևը Կոմիտասի և Շահումյանի կյանքում

Մանթաշևը Թիֆլիսում գործող «Կովկասի հայկական բարեգործական միություն» կազմակերպության անդամներից էր։ Նրա սահմանած ավանդույթի համաձայն` ամեն տարի մարտի սկզբին միության անդամները դուրս էին գալիս Թիֆլիսի փողոցներ` Գոլովինսկու պողոտայից (ներկայիս` Ռուսթավելու) մինչև Մեյդանի հրապարակ և բարեգործական նպատակներով գումար էին հավաքում։

«Միջոցների հավաքումն Ալեքսանդր Մանթաշևն էր կազմակերպում և հայերին կոչ էր անում 5 ռուբլի նվիրաբերել։ Իսկ նա Եվրոպայի հարուստ մարդկանցից մեկն էր, որին ոչ ոք մերժել չէր կարող», — ասաց Չիդիլյանը։

Ալեքսանդր Մանթաշևը փոխել է մի շարք հայերի ճակատագրերը։ Ոմանք հետագայում դարձել են հայտնի մշակութային և արվեստի գործիչներ։ Նրանց թվում է նաև հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը, որի ոչ միայն ուսման համար էր վճարել Մանթաշևը, այլև նրա համար հատուկ դաշնամուր էր բերել Եվրոպայից։

Նա օգնում էր բոլոր նրանց, ում մոտ տաղանդ և ձգտում էր նկատում ուսման նկատմամբ։ Հենց այս պատճառով ջերմացան Մանթաշևի և հեղափոխական ու քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի հարաբերություններն, ով կառավարիչ էր աշխատում նրա մոտ։

«Նա ֆինանսավորեց Շահումյանի ուսումը Եվրոպայում և չէր դադարում նրան նպաստ հատկացնել։ Մանթաշևի դստեր և Շահումյանի չկայացած ամուսնության պատճառով, նրանց միջով սև կատու անցավ», — ասաց Չիդիլյանը։

Մանթաշևն ամբողջ կյանքում տառապում էր երիկամների հիվանդությունից։ Ժամանակ առ ժամանակ նրա մոտ ուժեղ ցավերով ուղեկցվող երիկամի կծկումներ էին լինում։

Բարերարը մահացել է 1911 թվականի ապրիլին, 69 տարեկան հասակում։ Մանթաշևին թաղեցին Վանքի տաճարի բակում գտնվող գերեզմանոցում, կնոջ կողքին։

Եկեղեցին, ինչպես նաև Մանթաշևի գերեզմանատունը ավերվել էր խորհրդային պետական գործիչ Լավրենտի Բերիայի հրամանով։

Փաստորեն, բացի հիշողությունից մեծ բարերարից ոչինչ չի մնացել։ 1997 թվականին Մանթաշևի գերեզմանից մի բուռ հող էր վերցվել և վերահուղարկավորվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին վանքի բակում։ Այնտեղ տեղադրվեց նաև Մանթաշևի կիսանդրին։

Русская версия

Լրահոս
0