00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանթաշևի ծոռները` Հայաստանում բիզնես հեղափոխության հայելի

© АрхивТифлисский меценат Александр Манташев
Тифлисский меценат Александр Манташев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործունեության բոլոր ոլորտներից մեզ համար ամենակարևորը ձեռնարկատիրությունն է։ Ելնելով դրանից` Գործարարի օրը (յուրաքանչյուր տարվա մարտի 3–ը) կարելի է համարել ոչ միայն մասնագիտական տոն, այլ նաև համահայկական տոն։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։

Մարտի 3-ը պատահական չի ընտրվել։ 1842թ-ի երրորդ ամսվա երրորդ օրը Թբիլիսի քաղաքում ծնվել է Ալեքսանդր Մանթաշևը` Հայաստանում 20-րդ դարի ամենահայտնի գործարարը, բարերարը և քեֆչին։

Հեղինակը զուգահեռներ չէր անցկացնի հայկական ազգային բիզնեսի հիմնադրի և մեր օրերին նրա գործը շարունակողների միջև։ Հեղինակն ավելի շատ հակված է նրան, որ Հայաստանի գործարար մարդկանց ներկա սերունդն այնտեղից չէ` մանթաշևյան դարի խորքից, այլ խորհրդային շրջանի «ցեխովիկների» անհանգիստ ցեղից։

Международная конференция на тему Историко-культурное наследие Ширака: современные проблемы арменоведения - Sputnik Արմենիա
Հայերն ու աշխարհը. Մարդանովից մինչև Մանթաշով

Դա լա՞վ է, թե՞ վատ։ Այստեղ, ինչպես չինացիներին ասում՝ կարևոր չէ, թե ինչ գույն ունի կատուն, կարևորը` մուկ բռնի։ Ճիշտ է, հայկական «կատուն» մուկ բռնում էր, այն էլ ինչպես։ Միաժամանակ, չարչարված «ցեխավիկներից» գոյացած գենետիկ իրողությունն ունի նաև իր դրական կողմերը։ Օրինակ, այն առումով, որ գոյության համար անողորմ պայքարը կոփել է ստվերային տնտեսական ճակատի անկոտրում մարտիկների բանակը։ Առաջին հայացքից անլուծելի խնդիրն այն է, որ հասնել է պետք նպատակին իրավական ռեսուրսների ոչ թե սահմանափակության, այլ բացակայության պայմաններում։ Նպատակին հասել են, հաղթանակը նրանցն է։

Սոցիալիստական ունեցվածքը հափշտակելու դեմ պայքարի գրասենյակի հետ դիմակայության փորձը մեր հայրենիքի ընդհատակյա միլիոնատերերի ապրելու ունակությունը և հնարամտությունը մի քանի աստիճանով (երկու, երեք) բարձրացրեց նրբազգաց արևմտյան եղբայրներից։ Թեկուզ այն պատճառով, որ ձախողվելու դեպքում նրանք զրկվում էին ընդամենը փողից, իսկ մեզ մոտ հնարավոր էր կորցնել ոչ միայն ազատությունը, այլ նաև գլուխը։ Փոխարենը կիսադատարկ խանութներով երկրի քաղաքացիները կարող էին «տակից» ամեն ինչ ճարել։

Стив Джобс - Sputnik Արմենիա
Սթիվ Ջոբսը միշտ զգացել է հայ մոր տառապանքները

Եթե հետադարձ հայացք չնետել նախկին ԽՍՀՄ տարածքի վրա, այլ դիտարկել միայն Հայաստանը և Վրաստանը, ապա երկու երկրներում դեֆիցիտի խնդիրն ավելի լավ է լուծվել, քան որևէ այլ տեղ։ Այն, ինչ կիսատ է տվել կամ ընդհանրապես չի տվել երկրի արդյունաբերությունը (ամենից առաջ` թեթև արդյունաբերությունը), զգալիորեն ծածկվել է այսպես կոչված «ձախ» արտադրությամբ։ Խելոք մարդիկ հնարում էին, ճարպիկ ձեռքերը` կատարում, արագոտն չարչիները տրամադրում հազար ու մի մանրուք, առանց որոնց տունը տուն չէ, կյանքը` կյանք։

Ինչ-որ մեկը տանն ինչ-որ բան էր կարում (կոշիկ, հագուստ, վերնաշապիկ), մյուսները հարևաններին տալիս էին այն, ինչից շատ ունեին, իսկ շուրջբոլորը դատարկություն էր. չրեր Ուզբեկստանից՝ Հայաստան, սրճեփ Հայաստանից՝ Ուկրաինա, գինի Վրաստանից՝ բոլորին… Իսկ հատուկ մարդիկ պահպանում էին այդ ժամանակի իրավապահ մարմինների բարեկեցության մակարդակը` սեփական գրպանից լրացնելով նրանց աշխատավարձի բացը։ Օրեցօր, ամսեամիս, տարեցտարի։ Ծեսը կատարվում է սիմֆոնիկ պարտիտուրայի ճշգրտությամբ։ Փողերի նկատմամբ իրավապահ մարմինների հակումը համընկել է «ցեխավիկների»` հարստանալու կրքի հետ։ Ամեն ինչ լավ է, պարում են բոլորը։

Ինչի՞ համար է այս ամենը «Գործարարի օրվա» նախաշեմին։ Մենք այսօր ուզում ենք ամեն ինչից շատ ունենալ և՝ բարձր կարգի, պետությունը պարտավոր է օգնել բիզնեսին կամ գոնե չխանգարել։

Ճիշտ է, կապիտալիստական աշխատանքի հերոսների ներկա սերնդից ոչ բոլորն են միանգամից գլխի ընկել, որ «բազարը» տարբերվում է շուկայից, բայց թվում է`գիտակցման գործընթացը սկսվել է։ Չի կարելի պնդել, որ հաջողակ գործարարները դարձել են ոչ թե ազգային հերոսներ, այլ թեկուզ հասարակության սիրելիներ։ Նման բան առայժմ չի նկատվում։ Տեղաշարժ հնարավոր է այն դեպքում, երբ աշխատող ձեռքերը կկցվեն գործի և երբ ուղղակի զանգվածները կդառնան աշխատող զանգվածներ։

Города мира. Батуми - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մանթաշյանցը միավորեց Բաթումիի հայերին

Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով` ֆինանսավորման հիմնական բեռը դեռ ընկած է պետության ուսերին, բայց պետք է, որ դա լինի 20-30 տոկոսից ոչ ավելի, մնացածը` գործարարների ուսերին։ Դա նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հոգսն է, որոնց վարչապետն անընդհատ ուղղորդում է, որպեսզի գործարարությունը սեփական շահերի փոխարեն ծառայի բոլորի շահերին։

Ինչպե՞ս հասնել հաջողության։ Բանիմաց մարդկանց խորհուրդներից։ Սթիվ Ջոբսը` ականավոր ամերիկյան գործարարը, ասել է. «Իմաստ չունի վճարել խելացի մարդկանց, հետո ասել, թե նրանք ինչ անեն։ Մենք խելացի մարդկանց վճարում ենք, որպեսզի նրանք ասեն` մենք ինչ անենք»։

Եվ ո՞վ է ասել, որ խելացի հայերն ապրում են միայն Հայաստանի սահմաններից դուրս։ Հաջողություն և շնորհավոր Գործարարի տոնը։

Русская версия

Լրահոս
0