00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ֆոտոլրագրող Գերման Ավագյանը բացահայտել է «Թբիլիսիի դեմքերը»

© FB / Герман АвакянФотограф Герман Авакян
Фотограф Герман Авакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների հեղինակի համար կարևոր է ոչ թե վերջնական արդյունքը, այլ աշխատանքային գործընթացը, որը թույլ է տալիս շփվել տարբեր մարդկանց հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Այսօր Թբիլիսիի Black and White պատկերասրահում կբացվի հայտնի հայ լուսանկարիչ և ֆոտոլրագրող Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը» ցուցահանդեսը, հաղորդում է Sputnik Գրուզիան։

«Թբիլիսիի դեմքերը» ֆոտոնախագծում ներկայացված են Վրաստանի բնակիչների սև-սպիտակ դիմանկարները. վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, ռուսներ, ուկրաինացիներ, լեհեր, հույներ, հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Լուսանկարչի խոսքով` այդ նախագծի արժեքը Թբիլիսիում բնակվող տարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների հետ շփման եզակի հնարավորության մեջ է։

«Այսօր Թբիլիսին Կովկասի միակ քաղաքն է, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող են ներդաշնակ ապրել կողք կողքի, հետևել կրոնական ծեսերին, նշել տոները, պահպանել իրենց ազգային ավանդույթները»,- գրել է Գերման Ավագյանը՝ Facebook սոցցանցի իր էջում։

«Թբիլիսիի դեմքերը» նախագիծն արժեքավոր է ոչ թե վերջնական արդյունքով, այլ աշխատանքային գործընթացով և նկարահանումների ընթացքում մարդկանց հետ շփվելու հնարավորությամբ։

© FB / Maiko DeisadzeԳերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը»
Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը» - Sputnik Արմենիա
1/2
Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը»
© FB / Maiko Deisadze Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը»
Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը» - Sputnik Արմենիա
2/2
Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը»
1/2
Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը»
2/2
Գերման Ավագյանի «Թբիլիսիի դեմքերը»

«Ինձ համար` որպես Հայաստանում ապրող և աշխատող լուսանկարչի, ավելի հետաքրքիր էր նախագծի իրագործման գործընթացը, քան դրա արդյունքը։ Այդ նախագիծն ինձ հնարավորություն է տվել շփվել մարդկանց հետ, որից ես զրկված եմ Կովկասում էթնիկ հակամարտությունների պատճառով»,- ասում է Ավագյանը։

Ցուցահանդեսը կտևի երեք օր։ Մուտքն ազատ է։

Գերման Ավագյանը ծնվել է 1962թ-ին Վրաստանի Ցուլուկիձեի քաղաքում, այժմ` Խոնի։ 1980-1985թթ-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկ ֆակուլտետում։ 1999թ-ին Գերման Ավագյանը ֆոտոլրագրության սեմինար է անցել «Մագնումում», որը կազմակերպել է Բաց հասարակության ինստիտուտը լուսանկարիչներ Լերի Թաուելի և Սյուզեն Մայսալեսի մասնակցությամբ։

Русская версия

Լրահոս
0