00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանի դժվար ճակատագիրը. Հայաստանի «ծովը» կրկին վտանգվա՞ծ է

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Կովկասի ամենամեծ լիճը, որը հայերը հաճախ «ծով» են անվանում, իր պատմության ընթացքում բազմիցս հայտնվել է էկոլոգիական աղետի շեմին, սակայն նրան ամեն անգամ ժպտացել է «հաջողությունը»։

Բարձր լեռնային քաղցրահամ լճի` Սևանի, պատմության ընթացքում մի շարք դրամատիկ էջեր են եղել։ Սևանա լճի արժեքը Հայաստանի էկոհամակարգի և տարածաշրջանի համար դժվար է գերագնահատել։ Հաճախ Հայաստանի «մարգարիտի» հետ կապված իրական փաստերը կապվում են լեգենդների և ավանդույթների հետ։

Հայոց արքան, արաբ զորահրամանատարն ու Սևանը

Հայտնի է, որ Սևանի ճակատամարտի ժամանակ, որը տեղի ունեցավ X դարում, հայոց թագավոր Աշոտ Երկաթը որոշ ժամանակ ամրապնդեց դիրքերը Սևանի կղզում (հետագայում ջրի մակարդակի իջեցման պատճառով այն դարձավ թերակղզի)։ Արաբ զորահրամանատար Բեշիրը նպատակ ուներ հարձակվել կղզու վրա, սակայն, ինչպես նշում են պատմաբանները, անտառներն այն ժամանակ լճից բավական հեռավորության վրա էին գտնվում և արաբները չէին կարող պատրաստել նավեր։

Мадрид - Sputnik Արմենիա
Հայ արքան` Մադրիդի տիրակալ կամ իսպանացի թագավորի առատաձեռնությունը

Արդյունքում Աշոտ Երկաթը հաղթեց արաբներին, որից հետո Արաբական խալիֆայությունը ստիպված եղավ ընդունել Հայաստանի անկախ կարգավիճակը, իսկ Աշոտ Բ-ն ստացավ «Հայաստանի արքաների արքա» տիտղոսը։

Այդ պատմության հետ մի լեգենդ է կապված. արաբ զինվորներն առաջարկեցին Բեշիրին ցամաքացնել լիճը, որպեսզի հասնեն Աշոտ Երկաթի բանակին։ Սակայն արաբ զորահրամանատարն այդ առաջարկին այսպես պատասխանեց. «բնության այս հրաշքը մի թագավորի պատճառով ես չեմ ոչնչացնի»…

Ինչպես հայկական կոնյակը փրկեց Սևանը

Եթե հավատանք լեգենդին, կարելի է ասել, որ դեռևս X դարում է Բեշիրը գնահատել բարձր լեռնային լճի ողջ գեղեցկությունը։ Խորհրդային տարիներին որոշվել էր, որ ավելի շահավետ կլինի Սևանա լճի ջուրն օգտագործել արդյունաբերական նպատակներով։ Օրինակ, գործարանների շահագործման համար, որոնք այն ժամանակ կառուցվեցին մոտակա քաղաքներում։ Բացի այդ, լճի տարածքում կարելի էր աճեցնել Խրուշչովի այդքան սիրած եգիպտացորենը։ Օգուտը, որը եգիպտացորենից կունենար Հայաստանը, իսկապես, շատ կլիներ։

Ջրի մակարդակի կատաստրոֆիկ իջեցնելու արդյունքում (այսօր գործող Սևանի մայրուղին այն ժամանակ ջրի տակ էր գտնվում) քաղցրահամ «ծովը» սկսում էր ճահճանալ, և միայն այդ ժամանակ հայկական իշխանությունը հասկացավ, թե ինչ է արել։ Բավական արագ մշակվեց Արփա-Սևան նախագիծը, որը կոչված էր լիճը փրկելու։ Հայաստան հրավիրվեց ԽՍՀՄ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարը։ Ահա այստեղ իր «խոսքն» ասաց հայկական կոնյակը. Նիկիտա Խրուշչովը, կուսակցության ղեկավարների կարծիքով, ստորագրեց բավական թանկ և ոչ շահավետ մի նախագիծ։

Սևանի ապագան մինչև օրս պարզ չէ

Այդպիսով, դեռ 30-40 տարի առաջ Սևանի ճակատագիրը մեծ հարցականի տակ էր։ Բարեբախտաբար, ժամանակին ելք գտնվեց։ Արփա-Սևան նախագծի իրականացման շնորհիվ ջրի մակարդակը լճում զգալի բարձրացավ։ Ճիշտ է, մաքրման աշխատանքները, որոնք անհրաժեշտ էր իրականացնել ափամերձ տարածքում, մեղմ ասած՝ այդքան էլ լավ չէին արվել, և հանգստացողները լճում լողալիս բախվում էին երկաթե կարկասների, ծառի կոճղերի և այլ պինդ ու սուր առարկաների։ Տհաճ էր, իհարկե, սակայն Սևանը փրկելու ընթացքում դա չնչին բան էր։ Նշենք, որ ջրի մակարդակը նախատեսվում էր բարձրացնել մի քանի մետր, ինչը, բնականաբար, չէր կարող չուրախացնել…

Թվում էր, որ վտանգն արդեն անցել է, և Հայաստանի «մարգարտի» վերականգնումը դանդաղ, բայց ճիշտ քայլերով առաջ է գնում։ Սակայն Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, որը սպասվում է մոտ ապագայում, բնապահպանների մոտ մտավախություն է առաջացնում։ Նրանք պնդում են, որ Ամուլսարի շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա ջրամբարներ համար, որտեղից ջուրը, վերջին հաշվով, լցվում է Սևան։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ջրային պաշարների մասնագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետևանքով Որոտան և Արփա գետերի (հենց նրանց միջև է գտնվում Ամուլսարը) աղտոտումն անխուսափելի է։

Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Ամուլսարից Ջերմուկ ու Սևան. բնապահպանները պահանջում են մեկ անգամ էլ մտածել

«Այդ գետերի վրա մենք ջրամբարներ ենք կառուցել։ Դրանց ջրերն աղտոտվելու են, իսկ քանի որ այդ ջրամբարները օգտագործվում են ոռոգման նպատակով, ապա մենք աղտոտելու ենք մեր հողերն ու արոտավայրերը։ Չէ՞ որ այդ ամենը փոխկապակցված է։ Մեծ վտանգի են ենթարկվում նաև Ջերմուկի հանքային ջրերը»,- ասաց նա։

Lydian Armenia ընկերության (զբաղվում է հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներով) կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ ժամանակակից հանքարդյունաբերական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարել արտահոսքն ու կանխել շրջակա միջավայրի աղտոտումը։

Այլ պարագայում հանքարդյունաբերություն գոյություն չէր ունենա այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Շվեդիան կամ Ֆինլանդիան: Ժամանակակից հանքերը բարդ ինժեներական նախագծեր են: Ամեն հանգույց, այդ թվում՝ բաց հանքերը, դատարկ ապարների լցակույտը, կույտային տարրալվացման հարթակը, նախագծվում են առաջատար ինժեներական ընկերությունների կողմից»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` դրանք ունեն տեխնոլոգիական լուծումներ բոլոր ջրային հոսքերի կառավարման համար:

Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
Ամուլսարի ծրագիրը կկործանի Ջերմուկը

«Կիրառվում են պոմպային համակարգեր, գեո-մեմբրաններ, տեղադրվում են արտահոսքերի հայտնաբերման համակարգեր, կառուցվում են ջրերի ուղղորդման և հետ մղման համակարգեր: Ամուլսարի ապագա հանքի և հանգույցների միայն նախագծման համար ծախսվել է մի քանի միլիոն դոլար, դրանք նախագծել են արտերկրի լավագույն ինժեներական ընկերությունները, ինչպիսիք են, օրինակ, Samuel Engeneering, Golder Associates, AMC և այլն»,- նշեց Ստեփանյանը։

Նա նաև ընդգծեց, որ հանքի շինարարության գինը մոտ 370 միլիոն դոլար է: Դա նշանակում է, որ բոլոր հանգույցները, վերամշակման գործարանը ժամանակակից, թանկ և բարդ մեխանիզմներ են, որոնք նախագծված են այնպես, որ ապահովվի անվտանգ շահագործումը։ Հովհաննիսյանը համաձայն չէ, որ աշխարհում տեղխնոլոգիաներ գոյություն չունեն, որոնք կարող են պաշտպանել մեր էկոհամակարհը վնասակար քիմիական տարրերից։

Այդ կապակցությամբ բավական հետաքրքիր է կառավարության դիրքորոշումը։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս հաստատեց այն փաստը, որ հանքի շահագործման գործընթացն անխուսափելի է, քանի որ այդ նախագծում մեծ ֆինանսական ներդրումներ են արվել։ Սակայն, ինչպես ընդգծեց վարչապետը, դա ամենևին էլ չինշանակում, որ կառավարությունը համաձայն է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում հանքավայրում…

Մեզ մնում է միայն հիշեցնել, որ հանքի շինարարությունը, որը կտևի մոտ 1,5 տարի, մեկնարկեց անցած տարվա աշնանը, իսկ 2018 թվականին արդեն կսկսվի ոսկու արդյունահանումը:

Русская версия

Լրահոս
0