00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի ծրագիրը կկործանի Ջերմուկը

© Sputnik / Nelli DanielyanАкция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке
Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանները պահանջում են կասեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը: Այդ պահանջով նրանք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցների համոզմամբ, հանքավայրի շահագործումը կործանարար կլինի Ջերմուկի համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ամուլսարի հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը ոսկու կորզման համար տարեկան շուրջ 100 տոննա նատրիումի ցիանիդ է օգտագործելու: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բողոքի ակցիայի մասնակից, Համահայկական բնապահպանության ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը:

«Օգոստոսի 19-ին մեկնարկել է շինարարական փուլը: 2-3 տարի հետո նոր կսկսվի հանքի շահագործումը»,- տեղեկացրեց Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ դեռևս ուշ չէ կանխելու հնարավոր վտանգները:

«Նախ, հանքի շահագործումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեր քաղցրահամ ջրերի պաշարների վրա՝ Սևանա լիճ, Որոտան-Արփա գետերի ավազան, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ: Միայն այսքանը բավական է, որ ՀՀ քաղաքացիները թույլ չտան հանքի շահագործումը»,- ասաց նա:

Լևոն Գալստյանը նաև նշեց, որ տեղի բնակչության շրջանում անցկացրած սոցիոլոգիական հացումների տվյալներով, տեղացիների 90 տոկոսը դեմ է շահագործմանը, բայց նրանց մեծ մասը կարծում է, որ ի զորու չէ պայքարել պետության հովանավորությունը վայելող հզոր կազմակերպության դեմ:

Водопад в Джермуке - Sputnik Արմենիա
Ջերմուկի լեգենդները. «Ջրահարսի վարսերն» ու ապաքինված եղնիկը

«Ասում են՝ մեկ է, մենք շատ փոքր մարդիկ ենք, որ կարողանանք պայքարել արդյունքի հասնել: Բացի այդ, մի 10 տարի աշխատանք կունենանք, հետո էլ կթողնենք, կարտագաղթենք այս տարածքից, քանի որ մենք էլ գիտենք, թե ինչ լուրջ խնդիրներ են առաջանալու: Բայց իրականում կողմ մարդիկ շատ քիչ էին»,- ասաց Գալստյանը:

Հանքավայրի շահագործման հաջորդ վտանգը, որի մասին բարձրաձայնում են բնապահպանները, Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի, կործանումն է: Հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում, նրանց համոզմամբ, Ջերմուկն առողջարանային քաղաքից վերածվելու է հանքափորներին սպասարկող բնակավայրի:

«Մեր տեղեկություններով, շահագործող ընկերությունը առողջարանի շենք է վարձակալել, որտեղ պետք է բնակվեն հանքափորներ, որոնց մի մասն, ամենայն հավանականությամբ, ժամանելու են այլ երկրներից,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպան Ապրես Զոհրաբյանը։- Բնականաբար, մարդիկ այլևս չեն ցանկանա գնալ հանգստանալ մի քաղաքում, որտեղ նման միջավայր է: Առողջարանային քաղաքն այլ ենթակառուցվածք է, հանքափորային քաղաքն՝ այլ»:

© Sputnik / Nelli DanielyanԲնապահպանների բողոքի ցույցը
Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
Բնապահպանների բողոքի ցույցը

Ջերմուկի համար կործանարար այս ծրագրի հետևում, բնապահպանների համոզմամբ, թաքնված են նաև կոռուպցիոն ռիսկեր, այլապես «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն առողջարանային քաղաքի հարևանությամբ հանք շահագործելու թույլտվություն չէր ստանա:

«Ժամանակին, երբ Ջերմուկն առողջարանային քաղաք հայտարարվեց, այնտեղ նույնիսկ հացի փուռ չէր գործում, որովհետև հացի փուռն իր արտանետումներով կարող էր խաթարել քաղաքի էկոլոգիան»,-ասաց նա ՝ համոզմունք հայտնելով, որ հարևանությամբ գտնվող հանքն անպայմանորեն ազդելու է առողջարանային քաղաքի իմիջի վրա:

Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: 

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Լրահոս
0