00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ արքան` Մադրիդի տիրակալ կամ իսպանացի թագավորի առատաձեռնությունը

Բաժանորդագրվել
Հայ արքաներից քչերի ճակատագիրն է այնքան հետաքրքիր եղել, որքան Լևոն դը Լուզինյանինը։ Նրա կյանքում եղել են վերելքներ ու վայրէջքներ, անակնկալներ ու անսպասելի իրադարձություններ, որոնցից ամենամեծը Կաստիլայի թագավոր Խուան I–ի ընծան էր։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

«Все могут короли»… Հայտնի երգի այս տողը պատահական չէ։ Պատմական փաստերն ապացուցում են, որ թագավորներն իսկապես ամեն ինչ կարող են, օրինակ` իր թագավորությանը պատկանող կարևորագույն քաղաքներից երեքը վերցնել ու նվիրել մեկ այլ տիրակալի և նույնիսկ սեփական ժողովրդից թույլտվություն չհարցնել։ XIV դարում հենց այդպես էլ վարվեց Կաստիլիայի թագավոր Խուան I-ը` թագավորության երեք լավագույնը քաղաքները` Մադրիդը, Անդուխարն ու Վիլա-Ռեալը (այժմ Սյուդադ-Ռեալ), նվիրելով հայ թագավոր Լևոն դը Լուզինյանին, որին վիճակված էր դառնալ Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորը։

Բազմագիտակ իսպանացին

Գաղտնիք չէ, որ արևային Իսպանիայի ոչ բոլոր բնակիչները գիտեն կամ նույնիսկ երբևէ լսել են Հայաստանի մասին։ Սակայն նա, ով գիտի հայկական հնագույն ազգի մասին, կարող է երբեմն այնպիսի պատմություններ պատմել, որոնց մասին նույնիսկ մեր քաղաքացիները չգիտեն։

Марки личной коллекции Юрия Купаляна - Sputnik Արմենիա
Թե ինչու և ինչպես «հայկականացվեցին» ցարական Ռուսաստանի նամականիշները

Հենց այսպես էլ եղավ Աիդայի հետ։ Բարսելոնայում բնակվելու ժամանակ նա որոշեց կատալոներեն սովորել, որն ինչպես հայտնի է, բավական տարբերվում է իսպաներենից։ Կատալոներենի դասընթացներին հաճախում էին և՛օտարերկրացիները, և՛ իսպանացիները։ Դասը սովորաբար սկսվում էր նրանից, որ յուրաքանչյուրը ներկայացնում էր իր հարազատ երկիրը կամ քաղաքը։ Երբ Աիդան ասաց, որ Հայաստանից է, գրեթե ոչ ոք չհասկացավ, թե որ երկրի մասին է խոսքը։ Սակայն նույն պահին մի իսպանացի տղամարդ ասաց. «Ես լավ եմ ճանաչում ձեր երկիրը, հայ թագավորներից մեկը նույնիսկ որոշ ժամանակ եղել է Մադրիդի տիրակալը։ Քաղաքը նրան ընծայել էին»։ Աիդան շատ զարմացավ, թե ինչ կապ ունեին հայ թագավորները Մադրիդի հետ։ Սակայն տղամարդը պնդում էր, որ դա այդպես է և խորհուրդ տվեց այդ մասին նյութեր գտնել համացանցում…

Կիլիկյան Հայաստանի թագավորը

Լևոն V-ը, որը սերում էր դը Լուզինյան ընտանիքի կիպրոսյան ճյուղից, բավական դժվար, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր ճակատագիր է ունեցել։

Լևոն V-ի հորեղբոր` Կիլիկիայի թագավոր Գվիդոնի սպանությունից հետո Լուզինյանների տոհմը շուրջ 30 տարով հեռացել էր իշխանությունից։ Դեռ մանուկ հասակում Լևոնը մոր և ավագ եղբոր հետ ստիպված էր Կիլիկիայի թագավոր Կոնստանտինի դաժան սրից փրկվելու համար հարազատ Կիլիկիայից փախչել Կիպրոս, որի տիրակալը նրանց ազգականն էր։

Первый альбом с фотографиями города Ани Ованнеса Кюркчяна - Sputnik Արմենիա
«Ավերք Հայաստանի. Անի». Անիի պատկերներով առաջին լուսանկարչական ալբոմը

Մի քանի տասնամյակ անց, արդեն Կոնստանտինի գահընկեց լինելուց հետո, հայ թագավորները խնդրեցին Լևոնին գահ բարձրանալ։ Նա համաձայնեց, սակայն հարազատ Կիլիկիա վերադառնալու ճանապարհն անցնում էր Կիպրոսի և Ջենովայի միջև բռնկված պատերազմով։ Ապագա թագավորը նույնիսկ գերի ընկավ, այնտեղից կարողացավ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ խոշոր գումար վճարեց…

Կիլիկյան թերակղզուն հասնելով` Լևոնը գաղտնի լեռնային կածաններով վարձկան-զինվորների ջոկատի ուղեկցությամբ հասավ Սիս, որտեղ 1374 թվականի ամռանը «թագադրվեց»։

Սակայն նա երկար չկառավարեց։ Ավելի քիչ, քան մեկ տարի անց քաղաքը պաշարեցին մամլուքները… Թշնամու զորքն անդադար պարտություն էր կրում, սակայն Սիսում վրա հասած սովն ու պաշտպանների սպառված ուժերը վիրավոր արքային ստիպեցին հանձնվել։ Լևոնին ընտանիքի, Պողոս կաթողիկոսի ու քսան հայ իշխանների հետ տարան Կահիրե։

Հետագայում կաթողիկոսն ու իշխանները հայրենիք վերադառնալու թույլտվություն ստացան, իսկ Լևոնն իրեն ազատելու խնդրանքով դիմեց Հռոմի պապին ու տարբեր պետությունների թագավորներին։ Շատերն արձագանքեցին, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց ազատել արքային։

Նախանշան, թե՞ սովորական զուգադիպություն

Այն ժամանակ, երբ ֆրանսիացի վանական, ուխտավոր Ժան Դարդելն ու զինակիր Սոհլետ Դյուլկարտը Կաստիլիա եկան իրենց արքա Լևոն V-ին ազատելու խնդրանքով, իսպանացի թագավոր Խուան I-ը վերջին հրաժեշտն էր տալիս իր երիտասարդ կնոջը, որը մահացել էր ծննդաբերության ժամանակ։ «Հիդալգոներից հիդալգոն, ասպետներից ասպետը, քաջարի զինվորը, խոնարհ ու ճշմարիտ քրիստոնյան, փառահեղ ճգնավորը և հպարտ կաստիլացին» լսեց Հայկական թագավորության վախճանի և հպարտ արքայի տանջանքների մասին, որը նա կրել էր «հանուն ուղղադավան քրիստոնեական եկեղեցու»։ Սգացող Խուան I-ը, որը նաև կաթոլիկ հավատքի մոլի պաշտպան էր, լուրն ընդունեց որպես վերևից ուղարկված փորձություն։

Выставка старинных карт в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը` հնագույն քարտեզներում

Եգիպտական սուլթանի համար բերված ճոխ ընծաներն իրենց դերը խաղացին, և նա համաձայնեց ազատ արձակել հայ արքային։ Լևոն V-ն իր թագավորությունը վերականգնելու հույսը չէր կորցնում։ Երբ Կիլիկյան թագավորը հասավ Սեգովիա (այն ժամանակ` Կաստիլիայի մայրաքաղաք), Խուան I-ը խոստացավ նրան տալ վեց խոշոր թիանավ և վեց նավ։ Ավելին` պալատականների ներկայությամբ նա Լևոն դը Լուզինյանին ընծայեց Մադրիդը, Անդուխարն ու Վիլա-Ռեալը, երեք քաղաք, որոնք Կաստիլիայի սիրտն էին համարվում։ Նրա արարքը, որի հավասարը չկա տարեգրության պատմության մեջ, պարզապես ապշեցրեց ազնվականներին։ Ու թեև ընծան տրվել էր որոշակի պայմանների դիմաց (այն է` Լևոն V-ի մահից հետո քաղաքները վերադարձվելու էին Կաստիլիային), այնուհանդերձ նրանք հայ արքայի նկատմամբ անկեղծ թշնամանքով լցվեցին, և նա ստիպված եղավ լքել Իսպանիան Խուան I-ի մահից հետո։

Ինչպես իր «Սպանիա» գրքում նշում է Կոստան Զարյանը, այդ ավանտյուրան մինչև օրս չի կարողանում մոռանալ ոչ միայն Մադրիդը, այլև` ողջ Իսպանիան…

Դեգերումները շարունակվում են

Կաստիլիայից հետո Կիլիկիայի վերջին տիրակալը մեկնում է Փարիզ, որտեղ նա այնպիսի ընդունելության է արժանանում, որին չի արժանացել և ոչ մի թագակիր։ Կառլ VI թագավորն իր արքունիքի ու քաղաքացիների ուղեկցությամբ մեկնում է Լևոն V-ին ընդառաջ և հանդիպում նրան մայրաքաղաքի մատույցներում։

Փարիզի թագավորական պալատում տեղավորվելով` նա փորձ է անում հարաբերությունները կարգավորել Ֆրանսիայի և Անգլիայի միջև, որոնք հարյուրամյա պատերազմ էին մղում իրար դեմ։ Դիվանագիտական մեծ տաղանդով օժտված լինելով` հայ թագավորը Լոնդոնում Ռիչարդ II-ի առջև հանդես է գալիս որպես Կառլ VI-ի դեսպան։ Իր խոսքում նա մեղադրում է Անգլիային, որ պառակտիչ և ավերիչ պատերազմ է վարում` թուրը Արևելքի թշնամիների դեմ ուղղելու փոխարեն։ Նա հույս ուներ օգնություն ստանալ սեփական թագավորությունը վերականգնելու համար, սակայն այդ փորձերը հաջողություն չունեցան։

© AntitoporԼևոն դը Լուզինյանի անվան փողոց Մադրիդում
Улица Левон V в Мадриде, Испания - Sputnik Արմենիա
Լևոն դը Լուզինյանի անվան փողոց Մադրիդում

Սակայն Լևոն V-ի խոսքից տպավորված` անգլիացի թագավորը կարգադրում է նրան տարեկան խոշոր գումար տրամադրել, մինչև նա չվերադարձնի իր թագավորությունը։ Ի դեպ Կիլիկիայի վերջին թագավորին մեծ գումարներ էր վճարում նաև ֆրանսիական և իսպանական արքունիքը, որի շնորհիվ նա կարող էր հանգիստ վայելել սեփական կյանքը։

Այդպես էլ երազանքը չիրականացնելով` Կիլիկիայի վերջին թագավորը մահացավ 1393 թվականին Փարիզում։ Հուղարկավորության արարողությունն անցկացվեց հայ թագավորների ծիսակարգի համաձայն։ Լևոն դը Լուզինյանը թաղվեց Le couvent des Célestins-ում, որը Սեն Դենիից հետո կարևորությամբ երկրորդ տեղն էր համարվում թագավորական անձանց հուղարկավորելու համար։ Սպիտակ մարմարից պատրաստված շիրմի վրա գրված էր. «Այստեղ է թաղված ազնիվ և վեհանձն արքայազն Լեոն դը Լուզինյան հինգերորդը, Հայաստանի թագավորության արքան, որը մահացել է Փարիզում 1393 թվականի նոյեմբերի 29-րդ օրը։ Աղոթե՛ք նրա համար»։

© vahramkazԼևոն դը Լուզինյան
Гробница Левона V, базилика Св.Дени - Sputnik Արմենիա
Լևոն դը Լուզինյան

Սակայն Լևոն V-ը այստեղ էլ մնալու բախտ չէր վիճակվել։ 1789 թվականին հեղափոխականները նրա աճյունը դեն նետեցին ֆրանսիացի միապետների աճյունների հետ։ Իսկ արդեն հեղափոխությունից հետո շիրմաքարը տեղափոխվեց Սեն-Դենիի արքաների գերեզմանատուն։

Ֆրանսիացի պատմաբան Ֆրուասարը Լևոն V-ի մասին գրել է. «Գահից զրկված` նա պահպանեց թագավորական առաքինությունն ու դրանց ավելացրեց նորերը` մեծահոգությունն ու համբերությունը։ Իր մեկենաս Կառլ VI-ի հետ նա վարվում էր ընկերոջ պես, սակայն երբեք չէր մոռանում թագավորական տիտղոսի մասին։ Լևոնի մահն արժանի էր իր ապրած կյանքին»։

Русская версия

Լրահոս
0