00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի անձնական բան` զուտ բիզնես. հայկական կողմի գաղափարները վրացիների սրտով են

© FB page Премьер-министр Армении Карен Карапетян завершил визит в Грузию
Премьер-министр Армении Карен Карапетян завершил визит в Грузию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց հայ-վրացական հարաբերություններին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու ֆեյսբուքյան հենց առաջին իսկ գրառումներից, պարզ դարձավ, որ հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է նշմարվել:

Կվիրիկաշվիլին մի քանի անգամ իր խոսքում ընդգծեց երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները և առաջարկեց հետագայում դրանք կառուցել` հենվելով անցյալ տարիների փորձի վրա: Ինչին ի պատասխան Կարապետյանը միանգամից ասաց՝ մենք կոնկրետ գաղափարներով ենք ժամանել:

Հայկական կողմի գաղափարները վրացիների սրտով են

Հայկական կողմի գաղափարները հավանության արժանացան վրացի գործընկերների կողմից: Անկախ հանդիպման պաշտոնական լինելուց և արձանագրային հայտարարություններից՝ այս անգամ երկու կողմից էլ փոխգործակցության խորացման կոնկրետ դիրքորոշումներ հնչեցին:

Видеомост в Sputnik Армения. Джонни Меликян - Sputnik Արմենիա
Վարչապետի այցը Վրաստան հաջողված է` հարաբերություններում նման դրայվի պակաս կար

Հանդիպման հիմնական մեսիջն այն էր, որ հայ-վրացական հարաբերությունները ժամանակակից աշխարհում անհնար է դիտարկել միայն երկկողմանի ձևաչափում, դրանք ավելի ընդարձակ են: Փորձագետների կողմից պարբերաբար քննարկվող այդ գաղափարը, վերջապես, հնչեցրեցին երկու երկրների կառավարությունների ղեկավարները: Վրաստանի վարչապետն ընդգծեց Հայաստանի և Վրաստանի ներուժի օգտագործման կարևորությունը:

Վերջերս, Հայաստանն ու Վրաստանն առավել հաճախ են դիտարկվում որպես ԵՄ-ն ԵՏՄ-ի հետ, Ռուսաստանն Իրանի հետ կապող կամուրջ-երկրներ: Մինչ քաղաքական գործիչները լռում էին, փորձագետներն ասում էին, որ ինչպես Թբիլիսին, այնպես էլ Երևանը կարող են տարածաշրջանային օղակներ լինել:

Բացի ավանդական ոլորտներից` զբոսաշրջություն և առևտուր, այսօրվա դրությամբ դիտարկվում են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները` էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծման, որը կկապի Ռուսաստանը Իրանի, Վրաստանը Իրանի և Հայաստանը Ռուսաստանի հետ: Պաշտոնական Երևանը նաև կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նոր հորիզոններ է բացել Վրաստանի համար:

© FB page Հայաստանի վարչապետի այցը Վրաստան
Հայաստանի վարչապետի այցը Վրաստան - Sputnik Արմենիա
1/5
Հայաստանի վարչապետի այցը Վրաստան
© Sputnik / Alexander ImedashviliՀայաստանի վարչապետի այցը Վրաստան
Հայաստանի վարչապետի այցը Վրաստան - Sputnik Արմենիա
2/5
Հայաստանի վարչապետի այցը Վրաստան
© Sputnik / Alexander ImedashviliՀայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները - Sputnik Արմենիա
3/5
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները
© FB / Георгий КвирикашвилиՀայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները - Sputnik Արմենիա
4/5
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները
© FB page Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները հիանում են գիշերային Թբիլիսիով
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները հիանում են գիշերային Թբիլիսիով - Sputnik Արմենիա
5/5
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները հիանում են գիշերային Թբիլիսիով
1/5
Հայաստանի վարչապետի այցը Վրաստան
2/5
Հայաստանի վարչապետի այցը Վրաստան
3/5
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները
4/5
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները
5/5
Հայաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարները հիանում են գիշերային Թբիլիսիով

Հայաստանի և Վրաստանի միջև արդեն ստորագրվել են պայմանագրեր՝ պաշպանական և առողջապահական ոլորտներում համագործակցելու վերաբերյալ: Եթե նախկինում մի շարք հարցեր զուտ թղթի վրա էին մնում, ապա այսօր ենթակառուցվածքների, էներգետիկայի, ներդրումների ոլորտի, համատեղ զբոսաշրջային փաթեթների մշակմանն ու զարգացմանն ուղղված գործնական քայլեր են իրականացվում:

Բիզնես` առանց զգացմունքների

Հանդիպման առավել վառ լեյտմոտիվներից էր կողմերի որոշումը կապված առևտրատնտեսական հարաբերությունների խորացման՝ հատկապես զբոսաշրջության և տրանսպորտի բնագավառում, ինչպես նաև բիզնես-հատվածի փոխգործակցության համար միասնական հարթակի ստեղծումը:

Премьер-министры Армении и Грузии Карен Карапетян и Георгий Квирикашвили любуются вечерним Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսի` տեսարան լեռան վրայից. արդյո՞ք Կարապետյանն ընթրել է Իվանիշվիլու նստավայրում

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2016 թվականի ընթացքում աճել էր 32%-ով: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմում էր 206 մլն դոլար: Ընդ որում, հայ-վրացական մասնաբաժինը կազմում էր Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 5,1 %-ը: Հատկանշական է, որ 2015 թվականի համեմատ, այս ցուցանիշն աճել է 1%-ով:

Զգալի աճ է արձանագրվել նաև Հայաստանից դեպի Վրաստան արտահանման-ներմուծման մեջ, և հակառակը: Պաշտոնական Երևանը բազմիցս ընդգծել է՝ երկու երկրների տնտեսությունները լրացնում են միմյանց, իսկ արտաքին քաղաքականության բազմավեկտոր լինելը նոր հեռանկարներ է ստեղծում:

Առևտրա-տնտեսական հարաբերությունները խորացնելու և երկու երկրներից զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակով մոտ ապագայում կգործարկվի առաջին, տարածաշրջանում բացառիկ «Բարեկամության կամուրջ» նախագիծը: Արդաիական է նաև էներգակամրջի կառուցման հարցը, որը Ռուսաստանին, Վրաստանին, Հայաստանին և Իրանին թույլ կտա փոխանակվել

Էլեկտրաէներգիայով, իսկ Հայաստանի և Վրաստանի պարագայում՝ էլեկտրաէներգիայի փոխարեն իրանական գազի որոշակի քանակություն ստանալ:

Առանց զգացմունքայնության որոշվեց նաև Թբիլիսիում Վերին Լասրի հարցը, որն այդքան հուզում էր Հայաստանին: Չնայած որ Կարապետյանը չհնչեցրեց կառավարության ղեկավարների ընդունած որոշումը, բայց կարելի է ենթադրել, որ ստեղծված իրավիճակում Լարսին այլընտրանք կարող է ծառայել Վրաստանից Ռուսաստան երկաթուղա-լաստանավային անցումը:

Հանդիպման լեյտմոտիվը վաղուց է գործում

Միասնական տնտեսական տարածք ստեղծելու և ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտության մասին առաջին անգամ գրվել էր դեռ 2005 թվականին ընդունված «Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում»:

Հայեցակարգում նշված էր, որ Վրաստանը ձգտում է խորացնել գործընկերական հարաբերությունները Հայաստանի հետ համատեղ շահերի ոլորտում առկա համագործակցության հիմքի վրա, իսկ տարածաշրջանում խոշոր տնտեսական նախագծերի իրականացումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը:

Եթե Հայաստանին սերտ գործընկերոջ կարգավիճակ էր տրվում, ապա Ադրբեջանը հանդես էր գալիս որպես` ռազմավարական գործընկեր:

«Վրաստանն ու Հայաստանը պետք է օգուտ քաղեն համատեղ տնտեսական, հաղորդակցման և տրանսպորտային նախագծերից: Վրաստանը կարծում է, որ Հայաստանը պետք է օգտվի Վրաստանի տարանցման դիրքից և իր տարածքով հայկական արտադրանքը տեղափոխի», — գրված էր հայեցակարգում:

Բացի այդ գրված էր, որ Վրաստանը աջակցում է ԵՄ հարևանության Եվրոպական քաղաքականության մեջ Հայաստանի մասնակցությանը և ողջունում է նրա առավել ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ում:

Այսօր հայ-վրացական փոխգործակցությունը ռազմական ոլորտում իրականացվում է ՆԱՏՕ-ի աջակցմամբ: Սրա վկայությունն է Վրաստանում իրականացվող Հյուսիսատլանտյան դաշինքի տարբեր ծրագրերում հայ զինծառայողների մասնակցությունը: Հայկական ԶՈՒ ներկայացուցիչները հանդես են գալիս կամ որպես դիտորդ, կամ որպես մասնակից` և ոչ ավելին:

Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգը թարմացվել է 2011 թվականին: Սակայն 2005 թվականին հայեցակարգում ամրագրած մոտեցումը մինչ օրս անփոփոխ է մնում:

Русская версия

 

Լրահոս
0