00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի այցը Վրաստան հաջողված է` հարաբերություններում նման դրայվի պակաս կար

© Sputnik / Asatur YesayantsВидеомост в Sputnik Армения. Джонни Меликян
Видеомост в Sputnik Армения. Джонни Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին պաշտոնական այցը Վրրաստան Երևանի և Թբիլիսիի փորձագետները բնութագրում են ոչ միայն որպես կարևոր, այլև շատ ջերմ:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը փորձագետներն արդեն հասցրել են ջերմ անվանել, իսկ այցի արդյունքները` հերթական կարևոր քայլ՝ հայ-վրացական հարաբերությունների խորացման համար:

Премьер-министр Армении Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարապետյան. Վրաստանի հետ պայմանավորվել ենք, Լարսին այլընտրանք լինելու է

«Նման բարեբեր այցեր հաճախ չեն լինում: Վարչապետների նման փոխհարաբերությունները կարող են լավ օրինակ դառնալ մյուս գերատեսչությունների ղեկավարների համար», — «Երևան-Թբիլիսի» տեսակամուրջի ժամանակ ասաց Վրաստանում Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին։

Նրա խոսքով` անհրաժեշտ է նաև հետագայում դիվերսիֆիկացնել տարածաշրջանային համատեքստում կարևորություն ունեցող տարբեր հայ-վրացական ծրագրերի իրականացումը:

Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է ուսումնասիրել այնպիսի տարածաշրջանային խաղացողների հարաբերությունների համատեքստում, ինչպեսինն են Ռուսաստանը, Իրանը: Նրանք կապված են քաղաքական խնդիրներով, հետևաբար, հարաբերությունների առաջխաղացումն, առկա գլոբալ խնդիրներն անտեսելով, անհնար է: Այս տեսակետին են հակված նաև Երևանում: 

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարևոր և նշանակալի է համարում Վրաստան հայկական պատվիրակության այցը, քանի որ վերջին ժամանակներում նման բան պաշտոնական մակարդակում չի եղել։

Премьер-министры Армении и Грузии Карен Карапетян и Георгий Квирикашвили любуются вечерним Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսի` տեսարան լեռան վրայից. արդյո՞ք Կարապետյանն ընթրել է Իվանիշվիլու նստավայրում

«Կառավարության ղեկավարների մակարդակով վերջին շրջանում պաշտոնական այցեր մեզ մոտ քիչ են եղել: Պետք էր հաղորդել այն «դրայվը», որը կարևոր է հայ-վրացական հարաբերությունների մեջ», — «Երևան-Թբիլիսի» տեսակամուրջի ժամանակ ասել է Մելիքյանը:

Փորձագետը նշեց, որ այսօրվա դրությամբ երկու երկրների միջև տարածաշրջանային նշանակության մի քանի ենթակառուցվածքային նախագիծ է իրականացվում էներգետիկայի ոլորտում: Սակայն փոխգործակցության խորացման համար անհրաժեշտ է միջանձնային շփումը կառավարությունների ղեկավարների, նախագահների մակարդակով:

«Կապը հաստատվեց, այցը` հաջողվեց», — եզրափակեց Մելիքյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀայաստան-Վրասատան տեսակամուրջ
Видеомост в Sputnik Армения. Джонни Меликян - Sputnik Արմենիա
Հայաստան-Վրասատան տեսակամուրջ

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ այցելեց Վրաստան: Վարչապետի գլխավորությամբ հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել էին նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Վրաստանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հուլիսից: Երկրները համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:

Դիվանագիտական հարաբերությունների 24 տարիների ընթացքում Հայաստանն ու Վրաստանը միջազգային բնույթի 88 փաստաթուղթ են ստորագրել առևտրի, արտադրողի սեփականության իրավունքների պաշտպանության, հոգեմետ նյութերի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի և այլ ոլորտներում:

Русская версия

Լրահոս
0