00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Գլադիատորները, մերժվածները և գահընկեցները

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ են գրում թերթերը: Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 25-ի մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ». Լեյտենանտ Շմիդտի զավակները

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ-ական թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին:

Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիս քաղաքում:

Арамаис Григорян - Sputnik Արմենիա
Արարատի մարզպետը որոշելու է ռեյտինգային եղբոր ճակատագիրը

Բայց Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը։ Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին: Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին:

Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության: Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի՞, թե՞ կնահանջի՝ ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։ Նշենք նաև, որ ՀՀԿ-ականների միջև լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում ևս, թեև գործը բռունցքներին դեռ չի հասել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Իսկ նպատակը ընտրատարածքներն իրար մեջ բաժանելն ու կրկին սահմաններ գծելն է լինելու, որպեսզի նման բախումներ չլինեն, բանը չհասնի կրակոցներին։ Սերժ Սարգսյանը ծրագրել է նաև հանդիպել Մուրադյանի ու Գրիգորյանի հետ` փորձելով կանխել նաև նրանց մեջ հետագա պատերազմը: Տեսնենք՝ ինչով կավարտվի «գլադիատորական» մարտերի հերթական փուլը»։

«Հրապարակ». Ծառուկյան-Օհանյան մերժվա՞ծ տանդեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը ու Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են՝ հարցրինք «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։ «Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն որոշ ժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»:

Новый политический союз Дашинк. Вардан Осканян, Сейран Оганян и Раффи Оганесян - Sputnik Արմենիա
Քննադատում են, ուրեմն վախենում են. ՀՀԿ-ն ընդդեմ «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքի

Ի՞նչ օրակարգով։ «Ես ընդամենը հանդիպման փաստն եմ ֆիքսում, որ` այո, Սեյրան Օհանյանը բազմիցս եկել է Ծառուկյանի մոտ. քննարկումների բովանդակային մասին անդրադառնալու կոմպետենտություն չունեմ»:

Տեղեկատվություն կա, որ Օհանյանն առաջարկել է Ծառուկյանին միասնական գնալ նախընտրական փուլում, Ծառուկյանը մերժել է, առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան։ Այդպե՞ս է։ «Ես ասացի, ինչ ասացի»:

«Հրապարակ». Ամենշատ ձայները պատրաստվում է տանել «Հայկական վերածնունդը»

Այս պահի դրությամբ ԿԸՀ ներկայացված կուսակցությունների և դաշինքների մեջ թեկնածուների թվով ամենամեծ նախընտրական ցուցակը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ ՀՎԿ ցուցակում, ի տարբերություն մյուս կուսակցությունների, օրենքով նախատեսված մաքսիմումն է ընդգրկված՝ 300 թեկնածու: Դրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում անփորձ երիտասարդները։ Մեր տեղեկություններով, նախընտրական փուլում ՀՎԿ-ում բուռն քննարկումներ են գնացել այս թեմայով։ Ոմանք պնդել են, որ ցուցակը պետք է երիտասարդացվի, մյուսները դրան դեմ են եղել։ Վեճը լուծել է Արթուր Բաղդասարյանը՝ հօգուտ երիտասարդների որոշում կայացնելով։

«Ժամանակ». ՀՀԿ-ն պատրաստվում է գահընկեց անել Թողմախի Մհերին

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրելուց ու Ծառուկյանի ցուցակում որդուն տեղավորելուց հետո բավական բարդացել է Մհեր Սեդրակյանի վիճակը։ ՀՀԿ-ն որոշել է վերջնականապես «կարգալույծ» հռչակել եւ «գահընկեց» անել Թոխմախի Մհերին, ում բազմաթիվ քրեական հանցագործությունները չնկատելու են տվել ՀՀ բոլոր իշխանությունները։

Степан Сафарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀԿ–ն

ՀՀԿ վերնախավի որոշմամբ՝ Էրեբունի համայնքը հանձնվում է այլ քրեականների՝ Պիստին ու Վստրեչի Ապերին։

Մհեր Սեդրակյանն ի պատասխան՝ օգնություն է խնդրել ՀՀԿ-ի իր ընկերներից, մասնավորապես Գագիկ Բեգլարյանից, սակայն նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել օգնել Սեդրակյանին։ Ստեղծված իրավիճակում, սակայն, Սեդրակյանը կարողանում է դեռևւս պահպանել իր դիրքը հանցագործ աշխարհում։

Հայտնի է, որ երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը, Ծգլը, Տլեն հենց Մհեր Սեդրակյանի շնորհիվ են արդեն երկու տարի թագավորական կյանքով ապրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»։

«Հայկական ժամանակ». Գյումրիում կրքերը թեժանում են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջեւ լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի: Լարվածությունը մեծ է հատկապես Մարտուն Գրիգորյանի ու Արման Սահակյանի միջև:

Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Քաղաքական անբարոյականություն կամ 30-40 հազար դրամ գնահատվող ֆարս

ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետոյանին եւ մի քանի այլ թեկնածուների: Մ. Գրիգորյանն ու Ա. Սահակյանը, ինչպես գրել ենք, նախ թույլ չտվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկ Բալասանյանն առաջադրվի: Բալասանյանը Գրիգորյանի հետ պարտավորվածություն ունի, որ ԱԺ ընտրություններում նրան է պաշտպանելու, քանի որ վերջինս էլ իրեն է օգնել դառնալ քաղաքապետ: Բալասանյանի օգնությունը կարող է ավելացնել Մ. Գրիգորյանի հնարավորությունը, ինչը դուր չի գալիս մյուսներին ու հատկապես Ա. Սահակյանին: Այդպիսով Մ. Գրիգորյանը կարող է նրանցից շատ ավելի ձայներ ստանալ:

Շիրակի մարզում ՀՀԿ շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը, սակայն, հերքում է, որ իրենց թեկնածուները լարված են միմյանց դեմ: «Մեր բոլոր թեկնածուները լարված աշխատում են մեր կուսակցության համար: Նրանց միջև լարվածություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց նա»:

 

Լրահոս
0