00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզում բնակչության թիվը նվազում է, իսկ փոխմարզպետների թիվն՝ ավելանում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Овсеп Симонян
Овсеп Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ Շիրակի մարզում բնակչության թիվը արտագաղթի պատճառով նվազում է, Շիրակի մարզպետարանում փոխմարզպետների թիվն է ավելանում: Հավանաբար, աշխատանքներն այնքան շատ են, որ 2 փոխմարզպետը բավարար չէին մարզի ծանր խնդիրների լուծման հարցում մարզպետին աջակցելու համար:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Երկար տարիներ մարզն ունեցել է 2 փոխմարզպետ՝ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Խաչատուր Վարագյանը նշանակվել է Շիրակի մարզպետի նոր տեղակալ: Նշենք, որ Խաչատուր Վարագյանը նախկինում Արթիկի քաղաքապետ է եղել: Նա Արթիկի ներկա քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է, ղեկավարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղը:

Մեր հարցին, թե արդյո՞ք 2 փոխմարզպետները թերանում էին իրենց գործում՝ Շիրակ մարզպետը վստահեցրեց՝ «Ոչ»: Պարզապես հաշվի է առնվել Վարագյանի հմտությունը ու կարողությունը:

Овсеп Симонян - Sputnik Արմենիա
Շիրակի մարզպետն անձամբ է փորձում «Հաղթանակի համը»

«Հատկապես հիմա, կապված Գյումրու զարգացման ծրագրերի հետ, նման անձի անհրաժեշտությունը կար: Նա դիմել էր, ես էլ՝ ներկայացրել եմ ու նշանակվել է պաշտոնում: Ընթացքում մենք միասին կնայենք, թե այս հաստիքի ավելացմամբ աշխատանքների որակի ու ծավալի ի՞նչ փոփոխություն կլինի»,- նշեց Շիրակի մարզպետը ՝ կարևորելով, որ այս հաստիքը պետական բյուջեի վրա էժան կնստի:- «Պետական բյուջեից երրորդ փոխմարզպետի նշանակման համար միջոցներ չենք ուզել: Մեր աշխատանքի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին նորանշանակ փոխմարզպետը կստանա աշխատավարձ»:

Խաչատուր Վարագյանը ՀՀԿ անդամ էր, սակայն վերջերս լքել է կուսակցության շարքերը: Ի դեպ, նորանշանական փոխմարզպետը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ վարկանշային ցուցակով: Շիրակի մարզպետը ևս չհերքեց, որ այս նշանակման մեջ կա նաև որոշակի քաղաքական պայմանավորվածություն:

«Բնական է, չեմ բացառում, որ կան նաև որոշակի նման բաներ, քանի որ ինքը նաև մեր ՀՅԴ վարկանիշային ցուցակում է առաջադրվելու»,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Շիրակի մարզում տեղեկություններ են շրջանառվում, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահագրգռված էր, որ փոխմարզպետ նշանակվի Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ-ին խոստացել է 10 հազար ձայն բերել ԱԺ ընտրությունների ժամանակ։

«Զարմանում եմ՝ թե ինչպես կարող են մարդիկ թվերից հիմա խոսել: Բոլոր թվերը հայտնի կդառնան միայն ապրիլի 2-ից հետո»,- հավելեց մարզպետը:

Օգտվելով առիթից, ցանկացանք իմանալ ընտրակաշառքի մասին մարզպետի վերաբերմունքը։ Նա բացասական գնահատական տվեց:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Կրակոցներ, ծեծուջարդ, կրիմինալ. Էջմիածնում քաղաքապետի ընտրություն է

«Կաշառք բաժանելը շատ վատ երևույթ է ու չգիտեմ՝ կա՞ մարդ, որն այդ երևույթն արդարացնում է: Երբ մի պաշտոնյա փորձում է իր պարտականությունները կատարելիս ինչ-որ մեկից գումարներ շորթել, ասում ենք՝ կաշառակեր է ու հենց նույն կերպ, երբ քաղաքացին պատրաստ է գումարով գնալ ընտրության՝ նույնը չենք ասում: Ես գտնում եմ, որ մեր բնակչությունը պիտի հասկանա, որ եթե ուզում ենք ունենալ հզոր իշխանություն, պետք է ճիշտ ընտրություն կատարենք՝ առանց կաշառքի»,- նշեց մարզպետը:

Շիրակի մարզպետը նախընտրական շրջանում արձակուրդ չի մեկնի, ասում է՝ ժամանակի առումով հասցնելու է ղեկավարել ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբը:

Город Гюмри - Sputnik Արմենիա
Հայրաքաղաքի ընտրական առանձնահատկությունները

«Արձակուրդ չեմ գնալու, ես այդ ամբողջ աշխատանքները կկազմակերպեմ իմ գործից դուրս։ Կհասցնեմ։ Ի՞նչ եք մտածում՝ ես առավոտից իրիկուն կուսակցական աշխատանքով պիտի զբաղվե՞մ, թեկուզ, եթե լինեմ շտաբի պետ։ Ես այդ ժամանակը, որն ինձ տրամադրված է հանգստի համար, կօգտագործեմ՝ չվնասելով պետական գործը։ Բնական է, նաև օրենքով չարգելված բոլոր իմ հնարավորություններով օգտակար կլինեմ իմ կուսակցությանը»,- ասաց մարզպետը։

Սիմոնյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններից: Այս անգամ ՏԻՄ ընտրությունների բացերն ու դասերը ՀՅԴ-ն հաշվի կառնի, վստահեցնում է դաշնակցական մարզպետը, նշելով, որ հետևություններ արել են՝ իրենց համար պայքարն էլ գաղափարային է:

Լրահոս
0