00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրաքաղաքի ընտրական առանձնահատկությունները

© PhotolureГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՏԻՄ և մյուս բոլոր ընտրությունների ժամանակ Գյումրին առանձնանում է իր դիրքորոշմամբ։ Այստեղ կարող են «Ոչ» ասել Սահմանադրությանը, չընտրել իշխող կուսակցության լիդերներին և, ընդհանրապես, ապրել շաբլոն մտածելակերպից դուրս։ Եթե Գյումրին ընտրում է ինչ-որ մեկին, ուրեմն նա, թեկուզ ամենաանարժան թեկնածուն լինի, իսկապես ընտրված է։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik, Նաիրա Պողոսյան. Ավանդական հասարակություններում, նաև մաֆիոզ և գողական աշխարհում ընդունված սկզբունքը՝ «Храни обычaи!», ամենաշատն է ընդունված Գյումրիում։

Եթե ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի տանը դժբախտություն կա, ոխերիմ թշնամին էլ է պարտավոր հարգել ու արժանապատվորեն վերաբերվել, թեկուզ դրանից տուժի որոշ հարցերում։

Եթե քեզ ընդդիմադիր հռչակած ուժ ես, բայց կասկածում են իշխանության հետ տալ-առնելու մեջ (գյումրեցիներն այդ կերպ էին վերաբերվում «Քաղաքացիական պայմանագրին»), չի փրկի ոչ մի գոռում-գոչյուն ու քննադատական արտահայտություններ նախագահի հասցեին. միևնույն է` չեն ընտրի։

Միաժամանակ, Գյումրու օգտին արված, իրենց խոսքով, «մի ծեղն» էլ աչք մտնելու գործ է։ Չեն մոռանա ու տեղն եկած ժամանակ կհատուցեն՝ լինի քվեի տեսքով, հյուրասիրության, թե այլ գործում աջակցելու։

Դրսից եկածի համար խորթ են Գյումրվա որոշ բարքեր, եկողն էլ խորթ է նրանց համար։

Այստեղ չգրված օրենքներ կան, որոնք գերակա են ցանկացած օրենսդրության նկատմամբ։ Պետք է նախ ա՛յդ օրենքներով շարժվես, հետո նոր՝ ընտրական, քրեական օրենսգրքերով ու միջազգային կոնվենցիաներով։

Դրանցից մեկը երբե՛ք վերամբարձ տոնով գյումրեցուն չդիմելն է։ «Գլուխ ունինք՝ կգովանք»-ը վերապահված է միայն նրանց։ Հարգեցի՞ր իրենց ավանդույթները, քո գլուխն էլ կգովեն։

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցին իր «ձենը Արթուր Ալեքսանյանին կուդա»

Ավելին, քիչ առաջ կոպիտ խոսքով ու խոժոռ դեմքով հետդ վիճողը, տեղյակ լինելով հանդերձ, որ գործում ես մրցակից թիմի օգտին, անհավատալիորեն կերպարանափոխվում է սիրալիր վերաբերմունքով ու ցանկացած հարցում աջակցելու պատրաստ անձնավորության, «Պդի հյուրասիրվիս, դուն գյումրցու քովն իս, մի վիրավորե մեզի»-ն էլ ամենաշատը լսվող արտահայտությունն է։

Ընտրակաշառքով, վախեցնելով, համոզելով, բարձրագոչ խոսքերով, սուտ խոստումների այլ դրսևորումներով գյումրեցու ձայնն առնելն անշնորհակալ գործ է, շատ դեպքերում՝ չաշխատող մեթոդ։

Այստեղ հասարակության գիտակցությունը գուցե խորը քաղաքական վերլուծություններ չի անում, բայց ունի իր ըմբռնումը «Քիչըմ մարդ եղեք» սկզբունքի մասին և ընդունակ է անտեսելու վերը թվարկած գործոնները։

Հոկտեմբերի 2-ին մարդիկ իրենց վերաբերմունքն արտահայտեցին նաև որոշ քվեաթերթիկների վրա գրելով «Ոչ մեկիդ էլ չեմ ընտրում, լկտիներ», «Արթուր Ալեքսանյանին եմ ուզում քաղաքապետ» (խոսքն օլիմպիական չեմպիոնի մասին է), «մենք Սասնա ծուռ ենք» և «Սասնա ծռերի» լուսանկարները քվեաթերթիկներին փակցնելով, ապա խնամքով ծրարի մեջ դրած քվեատուփ գցելով։

© Sputnik / Наира ПогосянԳյումրու ՏԻՄ ընտրության քվեաթերթիկ
бюллетень  ОМС выборов  - Sputnik Արմենիա
Գյումրու ՏԻՄ ընտրության քվեաթերթիկ
Գրանցված ընտրախախտումները չեն կարող ազդել ընտրության արդյունքի վրա։

Ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ Գյումրու ամենացավոտ հարցը գործազրկությունն է։ Որպես արտագաղթի հիմանական պատճառ, դա են մատնանշում գյումրեցիները։

Նրանց դյուրաբեկ հոգին չբացահայտելու համար դրսևորած առերևույթ բրտությունը տեղի է տալիս սոցիալական անպաշտպանվածության առաջ։ Ասում են, որ տեղի իշխանությունը պետք է ջահելներին քաղաքում պահելու ծրագրեր մտածի, իսկ դրա առաջին պայմանը աշխատանք ունենալն է։

Ընդհանրապես, գյումրեցիները ուզում են մինչև 88-ի երկրաշարժը եղած Գյումրին ունենալ, որտեղ բազմաթիվ գործարաններ էին աշխատում, մարդավարի ապրել էր լինում։ Ավագանու առաջին գործը պիտի լինի ապրուստի միջոց ունենալու հնարավորություններ ստեղծելը։

Այդպիսով, դյուցազուններով ու արվեստով հարուստ գյումրեցին գողտրիկ տեսքով հայրաքաղաքիս կառավարումը վստահեց «Բալասանյան» դաշինքին, «Բարգավաճ Հայաստանին», «Հայկական վերածննդին» ու ԳԱԼԼԱ-ին։ Հուսանք, որ նրանք կարդարացնեն այդ վստահությունը։

Լրահոս
0