00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. Հայ զինվորներին տանջում էին, ապա գլխատում և ցուցադրում գլուխները

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցВстреча глав МИД РФ и Армении С. Лаврова и Э. Налбандяна
Встреча глав МИД РФ и Армении С. Лаврова и Э. Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այսօր Մոսկվայում հայտարարել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները: Էդուարդ Նալբանդյանն էլ ներկայացրել է Ադրբեջանի՝ խաղաղ կարգավորումը խափանելուն ուղղված քայլերը:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը կողմ է ԼՂ հակամարտության փոխընդունելի լուծմանը՝ վերջին տարիներին Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ստորագրած փաստաթղթերի շրջանակներում: Այս մասին այսօր Մոսկվայում, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Зимняя Москва - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը կգնա Մոսկվա, իսկ Սերգեյ Լավրովը կգա Երևան

«Վստահ եմ, որ առաջիկայում բանակցությունները նպաստելու են բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Լավրովը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման ընթացքում դարձյալ ընդգծվել է 1994-95թթ հրադադարի պայմանագրի և անցյալ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը:

«Մենք Սերգեյ Վիկտորովիչի հետ համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է և վնասում է խաղաղ կարգավորմանը»,- ասաց Էդուարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և մյուս համանախագահ երկրների բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Պատասխանելով բանակցությունների ընթացքն ու ձևաչափը փոխելու Բաքվի ջանքերի մասին լրագրողների հարցին` Սերգեյ Լավրովը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս ձևաչափն այլընտրանք չունի: «Հօգուտ այս տարբերակի բազմիցս արտահայտվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահները այն փաստաթղթերում, որտեղ դրված են նրանց ստորագրությունները»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի դիրքորոշմանը՝ Էդուարդ Նալբանդյանը հիշեցրեց ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու վերջին փորձը, երբ, Հայաստանի տարածքում 3 զինծառայողների սպանած դիվերսանտին դին ստանալով, Ադրբեջանը պնդում էր, որ նա դիվերսանտ չէ և ժխտում էր անցյալ տարեվերջին դիվերսիոն գործողություններ իրականացնելու փաստը:

СПУТНИК_Призывы не к миру, а к войне – Лавров о заявлениях Турции по Карабаху - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան խնդրում Մոսկվան կողմ է փոխընդունելի տարբերակին

«Իսկ երբ դիակը վերադարձվեց Ադրբեջանին, այդ երկրի նախագահի հատուկ հրամանագրով նա հռչակվեց ազգային հերոս: Ընդ որում, ձևակերպումը շատ հետաքրքիր է, դրանում ասված է` հանձնարարության հաջող իրականացման համար: «Այսինքն՝ հանձնարարել են դիվերսիա իրականացնել և դրա համար հռչակել են ազգային հերոս»,- ասաց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը պարտավոր էր վերադարձնել ադրբեջանցու դին մարդասիրական նորմերից դրդված` Էդուարդ Նալբանդյանը նշեց. «Ի՞նչ մարդասիրության մասին է խոսքը, երբ տարիներ առաջ, երբ հայ հովիվը մառախուղի պատճառով մոլորվել ու հասել էր Ադրբեջան, գերի էր ընկել, նրան տանջում և տեսախցիկների առաջ հարցաքննում էին, իսկ վերջում սպանեցին՝ ներկայացնելով, թե, իբր, ինքնասպանություն է գործել: Մեկ այլ դեպքում էլի գերուն սպանեցին ու հայտարարեցին, թե սրտի անբավարարություն ուներ:

Դե, իսկ ապրիլյան իրադարձությունների ընթացքում գերի ընկած զինվորներին ոչ միայն տանջում էին, այլև գլխատում և հատված գլուխները տանում գյուղերում ու քաղաքներում՝ ցուցադրելու: Իսկ դա անող անձինք հետո պարգևատրում էին նախագահի կողմից: Այդ մասին կան վկայություններ, որոնք տարածվում էին նույնիսկ սոցիալական կայքերում: Ես չեմ խոսում արդեն այն դեպքի մասին, երբ խոցված ուղղաթիռի անկման վայրը օրեր շարունակ պահվում էր ուղիղ կրակահերթի տակ՝ թույլ չտալով անձնակազմի զոհված կամ գուցե դեռ կենդանի մնացած, վիրավոր անդամների դուրսբերումը»,- ասաց Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց նաև, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հակամարտության ողջ ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: «Բայց մենք այլընտրանք չունենք և շարունակելու ենք մեր քայլերը՝ համանախագահների հետ միասին հակամարտության կարգավորման և առաջին հերթին կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղությամբ»,- ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտարարեց, որ Սերգեյ Լավրովի հետ մոսկովյան հանդիպման հիմնական թեման եղել է ՀՀ նախագահի ՌԴ պաշտոնական այցի նախապատրաստումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Առիթից օգտվելով` Էդուարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց վերջին ամսվա ընթացքում 2 անգամ Հայաստանից հումանիտար օգնությունը ռուսական զինուժի միջոցով Սիրիա հասցնելու համար:

Լրահոս
0