00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան խնդրում Մոսկվան կողմ է փոխընդունելի տարբերակին

Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Մոսկվան նախկինում ընդունված արցախյան կարգավորման երկկողմ ընդունելի տարբերակի կողմնակից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարը` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Официальный представитель министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Լավրովը կշարունակի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները

«Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոշմամբ առաջնորդվելու օգտին, այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով` արցախյան խնդրի կարգավորման մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա։

«Եթե մենք հավատարիմ ենք նախկինում ընդունած բոլորի համար ընդունելի տարբերակին, ապա իմ խորին համոզմամբ`խնդրի կարգավորման միակ ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է»,-ասել է Լավրովը։

Зимняя Москва - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը կգնա Մոսկվա, իսկ Սերգեյ Լավրովը կգա Երևան

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Русская версия

Լրահոս
0