00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալանիայի եպիսկոպոս. Հայաստանն ու Օսեթիան ամրապնդում են կապերը

© Sputnik / Asatur YesayantsЕпископ Владыка Леонид Горбачев
Епископ Владыка Леонид Горбачев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Հյուսիսային Օսեթիան ակտիվ համագործակցություն են սկսում. գարնանը Երևանում Օսեթիայի մշակույթի օրեր կանցկացվեն։ Այս որոշումը կայացվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան առաջին այցի ժամանակ։

Հայաստան իր առաջին այցի, երկկողմ համագործակցության, հոգևորականների կյանքի դժվարությունների մասին Sputnik Արմենիային է պատմել Գերաշնորհ Լեոնիդը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Պատմեք խնդրում եմ, թե ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան։

— Սուրբ Սինոդի որոշմամբ 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքներ ստեղծվեցին, որոնք և գլխավորեցի ես։ Դա եղավ Հայաստան իմ առաջին եռօրյա արձանագրային այցը։

Тонир под Первопрестольным Эчмиадзином - Sputnik Արմենիա
Մեհյան, թե՞ թոնիր. Էջմիածնի կառուցման վայրը` պատմության վկայությամբ

Բավականին արդյունավետ հանդիպումներ եղան. Երևանում և Գյումրիում ես ծանոթացա մեր դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց ղեկավարների հետ, այցելեցի որոշ համայնքներ, շփվեցի եկեղեցական սպասավորների հետ, կուսակրոն հոգևորականների հետ, ծանոթացա 102-րդ ռազմակայանի հետ։ Կարևոր և արդյունավետ հանդիպում ունեցա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Ուղևորությունը հաջողվեց, մենք իրականացրեցինք մեր առջև դրված բոլոր նպատակներն ու խնդիրները։

- Երկկողմ համագործակցության ի՞նչ ուղղություններ կարող եք նշել։

— Առաջին հերթին, դա միջեկեղեցական փոխգործակցությունն է, որը օգտակար կլինի հայ-ռուսական միությանը։ Համագործակցությունը մեզ համար սկսում է ամենափոքրից` սա առաջին հերթին միմյանց հետ շփվելու հնարավորությունն է։ Մոտ ապագայում, Մեծ Պահքի ժամանակ, մենք ժողովրդական դիվանագիտության և Հայաստանում Հյուսիսային Օսեթիայի մշակույթի շաբաթ կանցկացնենք։ Կբերենք Վախթանգովի անվան ռուսական դրամատիկական թատերախումբը, երգչախմբային, պարային, նվագախմբի կոլեկտիվներ։ Հեռանկարում ծրագրում ենք Մայր տաճար կառուցել և օծել Երևանում Սուրբ Խաչ վանքը։

- Արդյո՞ք դժվար չէ՞ միանգամից մի քանի ծխական համայնքներ ղեկավարել։

— Նախորդ համայնքը, որ ես ղեկավարում էի, մի ամբողջ աշխարհամաս էր ներառում` Կուբայից մինչև Անտարկտիդա, այն ռուսական ուղղափառ եկեղեցու ամենամեծ վարչատարածքային միավորն էր։ Ես ստիպված էի 8-9 ժամ մի ուղղությամբ թռչել, և Աստծո օգնությամբ, ինձ դա հաջողվում էր։ Շատ բան է կախված ոչ միայն անհատի, այնպես էլ ամբողջ թիմի ցանկությունից։ Աստված ուժերիդ ոչ համապատասխան փորձություն չի տալիս, և եթե դա անիրագործելի չլիներ, կարծում եմ` չէր տրվի։

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Էջմիածնի տաճարի գաղտնիքները. երբ թացն ու չորը խառնվում են

- Ինչո՞ւ այլ աշխարհամասում նման երկար ծառայությունից հետո Ձեզ Վլադիկավկազ տեղափոխեցին։

— Մենք ծառայում ենք Աստծուն, Եկեղեցուն, մեր Հայրենիքին, ժողովրդին։ Եկեղեցականը նույնպիսի մարտիկ է, պարզապես նա ծառայում է Քրիստոսին։ Նրան հրամայում են գնալ մի ուղղությամբ, այս կամ այն ծառայության վայր, նա երախտագիտությամբ է ընդունում այդ օրհնությունն ու խոնարհությամբ կատարում այն։ Մենք չունենք ուզում եմ կամ չեմ ուզում հասկացությունը, կա պիտանելիության հասարակական հասկացությունը։

- Ե՞րբ եք որոշել, որ ցանկանում եք Ձեր կյանքն Աստծուն նվիրել։

— 20 տարեկանում ԶՈՒ շարքում ծառայելուց հետո ես ընդունվեցի սեմինարիա։ Սարկավագությունն ընդունել եմ բավական վաղ տարիքում` 21 տարեկանում, երբ դեռ ուսանող էի։ Այնուհետև ծառայել եմ Եկատերինոդարում և Կուբանում, արդյունքում ինձ տեղափոխեցին Մոսկվա` բանակի և նավատորմի հետ փոխգործակցության բաժին։ Այնտեղից 1998 թվականին մեկնեցի իմ առաջին գործուղման` դեպի Բոսնիա և Հերցեգովինա։ Հինգ տարի սովորել եմ Աթենքի պետական համալսարանում, ինչից հետո կրկին վերադարձել եմ Մոսկվա, արտաքին եկեղեցական կապերի բաժնի կենտրոնական աշխատակազմ, որն այն ժամանակ գլխավորում էր մետրոպոլիտ Կիրիլը` ներկայիս Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը։

Կենտրոնական ապարատում ինն ամիս աշխատելուց հետո, ինձ գործուղեցին Երուսաղեմ` որպես ռուսական հոգևոր առաքելության աշխատակից։ Այնուհետև եղել եմ Համայն Ռուսիո պատրիարքի ներկայացուցիչը` Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պատրիարքի օրոք (նստավայրը Կահիրեում էր), այստեղ ես աշխատեցի ինը տարի։ Սրբազան Պատրիարքն ու Սուրբ Սինոդը որոշեցին, որ ես որպես եպիսկոպոս 2013 թվականին պետք է մեկնեմ Հարավային Ամերիկա ծառայելու։ 2016 թվականի հունիսին ինձ ծառայության նշանակեցին Վլադիկավկազի ամբիոնում և այդ օրվանից ծառայությունս այնտեղ եմ իրականացնում։ 2016 թվականից Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու համայնքների կառավարիչն եմ։

Эчмиадзинский монастырь - Sputnik Արմենիա
Փորձագետ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ջայլամի քաղաքականություն է վարում

Հավատում եմ, որ ամեն ոք իր առաքելությունն ունի։ Մենք կարող ենք ձգտել որևէ բանի, ցանկանալ ինչ-որ բան, խնդրել, աղոթել, սակայն եթե մարդու համար ի վերուստ կանխորոշված ուղի կա, նա, անպայման, կգնա այդ ճանապարհով և կիրականացնի իր առաքելությունը։ Պատահական չեն ասում, որ մարդը ծրագրում է, իսկ Աստված կանխորոշում։

- Ձեր պարագայում Դու՞ք էիք ծրագրում։

— Ոչ, պատանեկան երազանքներս այլ էին, սակայն կյանքը և Աստծու թելադրանքն իրենց շտկումները մտցրեցին։

- Ի՞նչն է ամենակարևորը Ձեր գործունեության մեջ։

— Կան որոշակի բարդ խնդիրներ։ Ես չեմ սիրում շփվել դանդաղ որոշումներ կայացնող մարդկանց հետ։ Ներքուստ ես ավելի դինամիկ եմ և կցանկանայի, որ կյանքում ամեն ինչ ավելի արագ պտտվեր, ակտիվ ու եռանդով լի լիներ։ Երբ ես բյուրոկրատական գործընթացներ եմ տեսնում, կամ կոնկրետ խմբի կողմից այս կամ այն որոշումը չկայացնելու ցանկություն, մի փոքր հիասթափվում եմ։ Կյանքը կարճ է, և այդ կյանքի դինամիկան, դրական պահերը պետք է որոշիչ լինեն։ Մարդը պետք է սովորի կյանքն ավելի վառ տեսնել և Աստծուն շնորհակալ լինել նրա համար, որ ապրում է։

- Ի՞նչը օգնեց մեր ժողովուրդներին պահպանել ավանդական ընտանեկան արժեքները։

— Նախ և առաջ, մեր գենետիկան։ Մենք պատմության ընթացքում շատ բան ենք վերապրել և շարունակում ենք վերապրել։ Այս կամ այն պատմական հանգամանքները մեզ ավելի են ամրացնում, կոփում։ Երբեմն, մեզ դա արյան ու կորուստների գնով է տրվում, սակայն մեր բարեկեցության համար ավագ սերնդի թողած կորուստները անհետք չեն մնում։ Մեր մեջ գոյություն ունի գեն, որը թույլ է տալիս մեզ բարոյականության շրջանակներում պահել։ Դժվար ժամանակներ ենք ապրում, և համաքրիստոնեական մարտահրավերներ են մեզ սպառնում։ Շատերն աշխատում են նրա համար, որպեսզի խաթարեն մեր ժառանգականությունը, արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, փոխել դրանք, սերմանել սին արժեքներ, սակայն դա մեզ պետք չէ, քանի որ օտար է։ Եկեղեցու նպատակը մարդկանց սատարելն է, հուսով եմ, Աստծո օգնությամբ, մեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Русская версия

Լրահոս
0