00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ջայլամի քաղաքականություն է վարում

CC BY-SA 3.0 / Areg Amirkhanian / Etchmiadzin CathedralЭчмиадзинский монастырь
Эчмиадзинский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք. Արամ Աթեշյանի հետ կապված աղմկահարույց պատմությունը շարունակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անտարբերության ու անգործության պատճառով, կարծում է հասարակական գործիչ և տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ստամբուլի հայ պատրիարքի պահվածքի վերաբերյալ Էջմիածնի անգործությունը կրոնական առումով կարող է խաթարել Թուրքիայի հայ համայնքի վիճակը, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց հասարակական գործիչ և տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը։

© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Հացպանյան
Саргис Ацпанян  - Sputnik Արմենիա
Սարգիս Հացպանյան

Աթեշյանն, ով Ստամբուլի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ է դարձել 2010 թվականին, իր գործողություններով բազմիցս առաջացրել է հայերի դժգոհությունը ոչ միայն Թուրքիայում, այլև Հայաստանում։ Վերջին կաթիլն Աթեշյանի աղմուկ բարձրացրած նամակն էր` ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ Աթեշյանը դատապարտել է Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման փաստը։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Հիմնադրամից եկող «կոյուղու հոտն» ու Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները

«Միայն նրա համար, որ նա վիրավորել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նրան պետք էր հեռացնել եկեղեցուց։ Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի դատապարտել Աթեշյանին, նրան պատասխանատվության չի ենթարկել, սահմանափակվել է միայն մի քանի տողով նրա հետ իր անհամաձայնությունն արտահայտելով։ Մենք կարծում ենք, որ Կաթողիկոս Գարեգին Բ-ն պարզապես չի ցանկանում դա անել, և նրա անգործության պատճառով Աթեշյանը դեռ շարունակում է տեղապահ մնալ», — ասաց Հացպանյանը։

Հացպանյան ու Աթեշյանը նույն դպրոցում են սովորել, նա հիանալի գիտի Աթեշյանի «բարոյական սկզբունքների» և հանցագործ արարքների մասին, որոնք փորձագետի խոսքով, անթիվ, անհամար են։

Ընդ որում, Աթեշյանը պատրիարքի աթոռից չզրկվելու համար խաբել է Թուրքիայի հայերին, թե իբր նոր պատրիարքի ընտրության համար թուրքական իշխանությունների «հավանությունն» է պետք։

Մինչդեռ, Հացպանյանը նշեց, որ բարձրաստիճան այրերը, մասնավորապես, խորհրդարանի ղեկավարն ու վարչապետը հայտնել են, որ դա հայկական համայնքի ներքին գործն է։

«Նախագահ Էրդողանն` ինքը, Թուրքիայի մեծահարուստ հայերից մեկի հետ զրույցի ժամանակ զարմանք է արտահայտել. իսկ ի՞նչ կապ ունեն Թուրքիայի իշխանություններն այստեղ», — ասաց Հացպանյանը։

Հոգևոր դասի բարձրաստիճան մի քանի ներկայացուցիչներ լքել են իրենց պաշտոններն` ասելով, որ չեն կարող հանդուրժել Աթեշյանի պահվածքը։ Այդ թվում` եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Арам Атешян - Sputnik Արմենիա
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարվել է մասնակցել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին

Հացպանյանի խոսքով` գաղտնի խորհուրդ էր հրավիրվել հայ համայնքի առավել հայտնի և ազդեցիկ անդամների հետ, որտեղ որոշվել էր պատրիարքի ընտրությունները նշանակել մայիսի 28-ին։ Մինչ այդ պետք էր ընտրել ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն Աթեշյանը պայմանագրի մեջ կետ է ավելացրել, համաձայն որի նա պետք է պահպանի տեղապահի պաշտոնը։ Իսկ դա անընդունելի է եկեղեցու համար։

Հացպանյանը կարծում է, որ Ստամբուլի պատրիարքարանի երկիշխանության հարցը պետք է քննարկվի Էջմիածնում։ Այդ նպատակով Հայաստան է ժամանել արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը (Գերմանիայում բնակվող, սակայն Կոստանդնուպոլսի թեմի կազմի մեջ մտնող)։ Ավելի վաղ պետք է գային Սահակ Մաշալյանն ու Արամ Աթեշյանը։ Այսօր նրանք պետք է հանդիպեին Կաթողիկոսին։ Հացպանյանի խոսքով` Աթեշյանը Հայաստան չի ժամանել հետապնդելով մի նպատակ` ձգձգել հարցի լուծումը։

Փորձագետի կարծիքով` Էջմիածինը կարող է խնդրի լուծման երեք տարբերակ առաջարկել, ամենաքիչը։ Եկեղեցական հանդերձանք կրելու իրավունքից ժամանակավոր (մինչև մեկ տարի) զրկելը, նրա լիազորությունների անժամկետ կասեցնելը և վերջնական նրան հոգևոր աստիճանից զրկելը։

Նման նախադեպ արդեն եղել է. մի քանի տասնամյակներ առաջ Կաթողիկոս Վազգեն 1-ը ժամանակավորապես պարտականությունների կատարումից հեռացրել էր Երուսաղեմի հայ պատրիարքին և նրան մեկ տարով զրկվել եկեղեցի մտնելու իրավունքից։

«Հիմա ոչինչ չեն ձեռնարկում։ Հավանաբար, պատճառն այն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր` Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Ռուսաստանում բիզնեսով է զբաղվում և համագործակցում է Աթեշյանի հետ։ Իսկ նրանց համատեղ բիզնեսը` հնաոճ իրերի վաճառքը, մեծ գումարներ է բերում», — ասաց Հացպանյանը։

Реджеп Тайип Эрдоган и Петрос Шириноглу - Sputnik Արմենիա
Պոլսո Հայոց պատրիարքի հարցը. Դժգոհության նոր ալիք

Պոլսո պատրիարք կարող է դառնալ միայն Թուրքիայում ծնված եկեղեցականը։ Ստամբուլի պատրիարքի պաշտոնի 8-9 պոտենցիալ թեկնածուներից միայն չորսն են պատրաստ առաջադրել իրենց թեկնածությունը։ Այդ թվում` եպիսկոպոս Գարեգին Կեքչյանը, Գուգարքի թեմի հոգևոր առաջնորդ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ու ինքը` տեղապահ Արամ Աթեշյանը։

Սակայն ենթադրվում է, որ Էջմիածնում, մարտին, Գերագույն հոգևոր խորհուրդ է հրավիրվելու, որի օրակարգում ընդգրկված է նաև «Աթեշյանի հարցը։

«Հայոց եկեղեցին շատ հարցերում ջայլամի քաղաքականություն է վարում` գլուխը ավազի մեջ մտցնելով։ Այն նույնիսկ իր կանոնադրությունը չունի, ինչը Կաթողիկոսին թույլ է տալիս բոլոր հարցերը լուծել ըստ իր հայեցողության», — ասաց Հացպանյանը։

Նրա կարծիքով` եթե Ստամբուլի հայ պատրիարքի հարցը չլուծվի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կդառնա հայ համայնքում տիրող իրավիճակի մեղավորը։

Հացպանյանը համոզված է` Թուրքիայի հայ համայնքը ատում է Աթեշյանին և անհամբեր սպասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից խնդրի լուծմանը։

Русская версия

Լրահոս
0