00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանության նախարար. Հայաստանի 102-րդ ռազմակայանը անվտանգության կարևոր բաղկացուցիչ է

© Sputnik / Asatur Yesayants102-я российская военная база в Гюмри
102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը ուժերի զսպման կարևորագույն գործոն է տարածաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանը երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչն է։

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նախարարը հիշեցրել է, որ հենց Հայաստանն է եղել ռազմակայանի տեղակայման պայմանագիրը երկարացնելու նախաձեռնողը։

Танки  ВС Армении - Sputnik Արմենիա
Սարգսյան. Երևանը սպառազինության վերաբերյալ երկխոսությունը կշարունակի Մոսկվայի հետ

«Կարծում եմ, որ սա մեր ռազմաքաղաքական գործակցության կարևոր երևույթներից է, կայանը զսպման կարևորագույն գործոն է։ Հայաստանում այդ ռազմակայանի ներկայությունը մենք համարում ենք մեր երկրի անվտանգության համակարգի կարևորագույն բաղկացուցիչը»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ պայմանագիրը երկարացնելուց հետո ռազմակայանը պատասխանատու է ոչ միայն «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի տրամագծով» անվտանգության հարցերի համար, ինչպես դա ի սկզբանե էր, այլև Հայաստանի անվտանգության հարցերի համար։

Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Սարգսյան. Հայաստանի ԶՈՒ մարտական պատրաստվածության մակարդակը բարձր է

Ընդ որում` նրա խոսքով` ներկա պահին ռազմակայանի կազմն ավելացնելու հարց չկա օրակարգում։

«Ինչ վերաբերում է կայանի կազմին և սպառազինության ավելացմանը, դա մարտավարական խնդիր է։ Նման հարցերն անհրաժեշտության դեպքում հաշված ժամերի ընթացքում ստանում են իրենց լուծումը։ Փառք աստծուն, դրա համար կան բոլոր միջոցները։ Կազմի ավելացումը երբեք չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է կոնկրետ իրավիճակում կոնկրետ մարտահրավերի համար պատասխան տա»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Երևանը գոհ է Մոսկվայի հետ ռազմարդյունաբերական ոլորտում գործակցությունից։

«Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է։ Այդպես ենք մենք դիտարկում բոլոր համագործակցությունները, որոնք ունենք Ռուսաստանի հետ նաև ռազմական կադրեր նախապատրաստելու առումով, ռազմատեխնիկական բնագավառում և ռազմաքաղաքական երկխոսության պարագայում։ Մենք դա անբաժան համալիր ենք ընդունում»,- ասել է Սարգսյանը։

Հայկական կողմը պատրաստ է երկխոսության հետագա ակտիվացմանը։ Նախարարի խոսքով` երկու երկրների պաշտպանության նախարարության գլխավոր շտաբերի մակարդակով խորհրդակցությունները պարբերական բնույթ են կրում։

Սարգսյանը նշել է, որ հայ և ռուս զինվորականները բարձր մակարդակում են գործակցում։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Իսկանդերները» կարող են սառեցնել ցանկացած տաք գլուխ

«Շատ ուրախ եմ, որ իմ նշանակման պահից ի վեր հնարավորություն ունեի Երևանում ընդունելու Ռուսաստանի պաշտպանության նախարարին, պաշտոնական այցով լինել Ռուսաստանում։ Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի տոնակատարության ժամանակ մենք ընդունեցինք պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը։ Կարծում եմ՝ որքան շատ այցեր ունենանք, այդքան ավելի լավ, քանի որ իրականում մեր համագործակցությունը միտված է տարածաշրջանում մարտահրավերների և սպառնալիքների համակարգի լիարժեք ուսումնասիրմանը, փոխադարձ շահերը հաշվի առնելով՝ արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական բլոկի քաղաքականության դասավորմանը»,- ասել է նա։

Սարգսյանը նաև բարձր է գնահատել ռազմական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը` նշելով հավանական գործակցության նոր փուլը։

Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Գյումրի քաղաքում։ Ռազմակայանը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում։ Հայաստանն ու Ռուսաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի ժամկետը երկարացրել են մինչև 2044 թվականը: Արձանագրությամբ նախատեսվում է ընդլայնել ռազմակայանի աշխարհագրությունն ու ռազմավարական պատասխանատվությունը։ Ռազմակայանը համալրված է С-300В ԶՀՀ-ով,

Արձանագրությունը նախատեսում է նաև նրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում։ Կայանը համալրված է Ս-300В ԶՀՀ-ով, Մ1-2 ԲՈՒԿ-ով, ՄիԳ-29 կործանիչներով, ռազմատրանսպորտային Մի-8ՄՏ և հարվածային Մի-24Պ ուղղաթիռներով։

Русская версия

Լրահոս
0