00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը նոր խնդրի առաջ. Աղջիկներին չեն սպանում, բայց չեն թողնում կրթվել

© Sputnik / Nelli Danielyan Гарик Айрапетян
Гарик Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում բավական նվազել են: Բայց դրա փոխարեն մեր երկիրը ժողովրդագրական նոր խնդրի առաջ է կանգնել. Գյուղերում դպրոցահասակ աղջիկներ կա՛մ չկան, կա՛մ ծնողները նրանց դպրոց չեն ուղարկում:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի հեռավոր գյուղերի դպրոցներում կան դասարաններ, որտեղ ուսանում են միայն տղաներ: Դպրոցական տարիքի աղջիկներ կամ չկան, կամ ծնողները չեն ցանկանում, որպեսզի իրենց դուստրերը դպրոց գնան միայն տղաների հետ:

Նման պատկեր է բացահայտվել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների ընթացքում: Իսկ դպրոցական տարիքի աղջիկների սակավ թիվը, գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով, գյուղական բնակավայրերում տարիներ առաջ մեծ տարածում գտած սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանք է:

Армянская церковь Святого Геворга в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանի հայերի ժողովրդագրական ճգնաժամը

«Եթե դուք գնաք մարզային դպրոցներ, օրինակ՝ Գեղարքունիք, կտեսնեք, որ 1-9-րդ դասարաններում կամ 1-2 աղջիկ են, կամ ընդհանրապես աղջիկ չկա, որովհետև չեն ծնվել աղջիկներ: Իսկ սակավաթիվ աղջիկներին էլ ծնողները թույլ չեն տալիս գնալ դպրոց, քանի որ միակ աղջիկն են լինելու դասարանում»,- ասում է Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ սա արդեն աղջիկ երեխաների նկատմամբ երկրորդ խտրականությունն է. եթե մինչ այսօր սեռով պայմանավորված հղիության ընդհատումներով ծնողներն աղջիկ երեխաներին զրկում էին կյանքի իրավունքից, ապա այսօր արդեն նրանց զրկում են կրթության իրավունքից:

Երեխային թե՛ կրթության և թե՛ նաև կյանքի իրավունքից զրկելու հիմնական պատճառն, ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի, կանանց և տղամարդկանց միջև սեռային անհավասարությունն է: Ծնողն աղջկա հետ ապագայի հույսեր չի կապում:

Այդուհանդերձ, պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մեր երկրում սեռով պայմանավորված աբորտների թիվը վերջին 3 տարիներին նվազել է: 2016թ-ին ծնված 100 աղջկա դիմաց լույս աշխարհ է եկել 112 տղա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը սա պայմանավորում է հասարակության շրջանում իրազեկության բարձրացման տարբեր ակցիաներով, այդ թվում՝ սոցիալական կայքերում:

«4 օրում 120 000 հրապարակում էր եղել ֆեյսբուքում այս թեմայի վերաբերյալ: Սա խոսում է այն հասարակական պահանջարկի մասին, որ կար: Բացի այդ, թե՛ միջազգային, թե՛ հասարակական կազմակերպությունները, և թե՛ կառավարությունը նույնպես ակտիվ աշխատանքներ իրականացրին»,- ասում է նա:

Воспитанники детского дома Трчунянц - Sputnik Արմենիա
Արտասահմանցիները նախընտրում են հայ երեխաների որդեգրել

2016թ-ին հարցը կառավարության նախաձեռնությամբ նաև իրավական կարգավորում ստացավ: Արգելվեցին սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Թե որքանով այս արգելքն ազդեց իրավիճակի վրա, ուսումնասիրության տվյալները կհրապարակվեն 1 ամսից, բայց մինչ այդ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2000թ-ից ի վեր աբորտների թիվը Հայաստանում 4 անգամ նվազել է:

Ինչ վերաբերում է դեռ իրականացվող ընդհատումներին, դրանց հիմնական հատվածը, թեև պայմանավորված է առողջական խնդիրներով, բայց քիչ չեն նաև սոցիալական պատճառները: Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով, իրականացվող աբորտների 25-30%-ի պատճառը ապագա երեխային պահելու անկարողությունն է:

«Մենք կարծում ենք, որ բոլորը գնում են հղիության արհեստական ընդհատման սոցիալական պատճառներով: Բայց այդպես չէ, հետազոտության արդյունքներով 25-30%-ը չի գերազանցում սոցիալական պատճառը»,- մեր հարցին ի պատասխան ասաց Գայանե Ավագյանը:

Քիչ երեխաներ ունենալու իրենց ցանկությունը ծնողները հիմնականում պայմանավորում են երեխային լավ պայմաններ, լավ ապագա ապահովելու, իրենց կարիերան զարգացնելու հնարավորությամբ:

Հղիության ընդհատումների թվի նվազմանը զուգահեռ 2016թ-ին նվազել է նաև մանկական մահացության թիվը: 1000 նորածիններից անցյալ տարի մահացել կամ մահացած են ծնվել 8-ը: Ընդ որում, այս ցուցանիշի մեջ հաշվառված են նաև 500 և ավելի գրամ քաշով վաղաժամ ծնված երեխաները:

 

Լրահոս
0