00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի հայերի ժողովրդագրական ճգնաժամը

© IDEA foundationАрмянская церковь Святого Геворга в Тбилиси
Армянская церковь Святого Геворга в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն` Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող հայերի քանակը զգալիորեն կրճատվել է

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014 թվականի մարդահամարի ժամանակ հայերի քանակը 2002 թվականի համեմատ կրճատվել է շուրջ 81 հազար մարդով: Եթե 2002 թվականին Վրաստանում բնակվում էր 249 000 հայ կամ բնակչության 5.7 տոկոսը, ապա արդեն 2015 թվականին նրանց քանակը կազմել է 168100 մարդ կամ Վրաստանի տարածքում բնակվող 3 713 804 մարդկանց 4.5 տոկոսը:

Կառավարության քաղաքականությունը կամ հայերի զանգվածային միգրացիան

Բնակչության թվաքանակի վերաբերյալ Վրաստանում կարծրացած կարծիք կա: Ոմանք մինչ օրս մեղադրում են Շևարդնաձեի կառավարությանն այն բանում, որ 2002 թվականին, երբ անցկացվեց մարդահամարը, բնակիչների թիվը չէր համապատասխանում իրական պատկերին, և արհեստականորեն բարձր թվեր էին ներկայացված: Սա ազդեց 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակները կազմելու վրա: Եվ այս ամենը այն բանի ֆոնին, որ 1989 թվականի մարդահամարից հետո` 2002 և 2014 թվականների մարդահամարի ժամանակ բացակայում էին Վրաստանի կորցրած Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների տվյալները:

Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Թեժ հայկական ապրիլ Վրաստանի քաղաքական կյանքում
Հետևաբար Վրաստանում բնակչության քանակի, և էթնիկ փոքրամասնությունների, մասնավորապես` հայերի, քանակի նվազման վրա ընդհանուր առմամբ ազդեցություն թողեցին ոչ միայն «կորցրած» տարածքները (Աբխազիայի հայ համայնք), այլև մի շարք այլ գործոններ, մասնավորապես` էթնիկ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցումը:

Հայ դեսպանի արկածները>>

«Հայկական անձնագիր ստացած Վրաստանի քաղաքացի հայերի մեծամասնությունը մեկնեց Ռուսաստան` գումար աշխատելու: Վրաստանում երկքաղաքացիության օրենքի բացակայության արդյունքում` սահմանը հատելու ժամանակ շատերը ավտոմատ կերպով զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Շատերն էլ լքել են իրենց ծննդավայրը վատ սոցիալ-տնտեսական պայմանների և Վրաստանում աշխատաշուկայի հետ կապված խնդիրների պատճառով` մեկնելով ավելի բարեկեցիկ երկրներ` Ռուսաստան, ԱՄՆ և Եվրոպա:

Մելիքյանի կարծիքով` անհրաժեշտ է այս հարցը քննարկել ոչ լոկալ կերպով և շեշտը չդնել միայն հայերի վրա: Քանի որ վիճակագրության համաձայն` կրճատվել է նաև այլ էթնիկ փոքրամասնությունների քանակը:

© Страница в ФейсбукеՋոնի Մելիքյան
Джонни Меликян  - Sputnik Արմենիա
Ջոնի Մելիքյան

«Իրենք` վրացիները, երկիրը լքում են` հույս ունենալով ավելի հանգիստ վայր գտնել, որտեղ հնարավոր կլինի աշխատանք գտնել և ապահովել ընտանիքի բարեկեցիկ կյանքը: Հետևաբար լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու ավելի մեծ թվով նախագծերի անհրաժեշտություն կա ինչպես Թբիլիսիում, այնպես էլ երկրի մյուս շրջաններում (ավելի շատ)` ներառյալ Սամցխե-Ջավախքն ու Քվեմո Քարթլին», — նշեց Մելիքյանը:

Հարկ է նշել, որ 2014 թվականի նոյեմբերի դրությամբ Վրաստանի 3 մլն 713 հազար բնակչից 1 մլն 413 հազարը կամ 38 տոկոսը գտնվում է աղքատության եզրին և պետության աջակցության կարիքն ունի: Իսկ «բարեկեցիկ» շրջանների թվում է նաև հայերով բնակեցված Սամցխե Ջավախք շրջանը, որտեղ, ծառայության տվյալներով, սոցիալական աջակցություն է ստանում բնակչության 6.5 տոկոսը, այն դեպքում, երբ ամենաաղքատ Ռաչա Լեչխումի շրջանում սոցիալական պետական օգնություն է ստանում բնակչության 44 տոկոսից ավելին:

© Sputnik / Аракс СаргсянՀայերի քանակը Վրաստանում
Количество армян в Грузии - Sputnik Արմենիա
Հայերի քանակը Վրաստանում

«Ջավախքի տվյալները կասկածելի են, քանի որ եզրակացությունն արվում է սոցօգնություն ստացող քաղաքացիների հիման վրա: Այս շրջանում օգնություն ստանում է բնակչության 6.5 տոկոսը, սակայն բնակչության 42.6 տոկոսն օգնության կարի ունի: Այս ցուցանիշը հավասար է Վրաստանի անապահով շրջանների կենսամակարդակին», — ասել է Մելիքյանը:

Վրաստանի հայերի թվի կրճատման խնդիրը կարող է վտանգի տակ դնել այդ երկրում հայկական ժառանգությունը, որը պետության և Վրաստանի քաղաքացի հայկական համայնքի սեփականությունն է, իսկ նրա պահպանությունը` հենց համայնքի առաջնային խնդիրն է, իսկ հետո նոր` Հայաստանի:

Այսպիսով` Վրաստանի հայ համայնքը կանգնած է վերանալու խնդրի առջև, ինչը կարող է մեծ ողբերգություն լինել մի ժողովրդի համար, որը հնուց ի վեր բնակվում է եղբայրական և բարեկամական Վրաստանի տարածքում:

Մի քիչ պատմություն

Վրաստանում բնակվող հայերի մասին առաջին հիշատակությունը, տարբեր տվյալների համաձայն, մ.թ.ա. II դարին է վերաբերում, մի ժամանակաշրջան, երբ Հայաստանը հերթական անգամ կախման մեջ էր հայտնվել Սիրիայի Անտիոք III թագավորից (224-187): Հայկական գործոնն այս երկրում, մասնավորապես, Թբիլիսիում միշտ էլ եղել է:

Юрий Акулян - Sputnik Արմենիա
Ֆրունզիկ Մկրտչյանը, Մարկո Պոլոն և Վրաստանի նախագահը. թբիլիսահայերի երեկո

Վրաստանում հայերը բնակվում էին հիմնականում քաղաքներում, մասնավորապես` Թբիլիսիում, որտեղ ընդհուպ մինչև 19-րդ դարը կազմում էին բնակչության մեծամասնությունն ու կրում «մոքալաք» անունը: Ռուսական կայսրության և ժողովրդավարական անկախ Վրաստանի գոյության տարիներին էթնիկ հայերն ընտրվում էին Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում: Թբիլիսիի առաջին քաղաքապետը եղել է Իզմիրովը, այնուհետև` Հատիսյանը, Տեր-Գրիկուրովը և այլ ականավոր հայեր: Շատ հայ բարերարներ, ինչպես Մանթաշևը, Արամյանցը, Պիտոևը, Թամամշևն ու մյուսները կառուցում և քաղաքին էին հանձնում հիվանդանոցներ, դպրոցներ, թատրոններ, բնակելի տներ, կամուրջներ, բաղնիքներ, գրադարաններ և նույնիսկ բանտ: Թբիլիսիում է առաջին անգամ հրատարակվել հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործությունը:

Վրաստանի մայրաքաղաքում գործունեություն են ծավալել հայկական արվեստի և մշակույթի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Րաֆֆին, Հ. Թումանյանը, Գ. Սունդուկյանը, Ղ. Աղայանը, Նար Դոսը, Մուրացանը, Խ. Աբովյանը, Հ. Հակոբյանը, Պ. Պռոշյանը, Ծերենցը, Ա. Ծատուրյանը, Շիրվանզադեն, Սայաթ-Նովան, Ջիվանին և մյուսները: Վրաստանում են ծնվել կոմպոզիտորներ Միքայել Թարիվերդիևն ու Արամ Խաչատրյանը:

 

Լրահոս
0