00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասահմանցիները նախընտրում են հայ երեխաների որդեգրել

© Sputnik / Из личного архива Воспитанники детского дома "Трчунянц"
Воспитанники детского дома Трчунянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արտասահմանցիները համոզված են, որ հայ երեխաներն ավելի խելոք են»,– ասում է «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ի տարբերություն արտասահմանցիների, հայկական ընտանիքներում ընդունված է մանկատներ դիմել միայն այն ժամանակ, երբ նրանք երեխաներ չունեն, ընդ որում ձգտում են որդեգրել միայն նորածինների։ Sputnik Արմենիային այս մասին պատմեց «Թռչունյան տուն» մանկատան և դպրոցի տնօրեն Սոնյա Սիմոնյանը:

«Ամեն տարի երեխաների ընդունելիս` մենք մտածում ենք, որ մյուս տարի նրանք ավելի քիչ կլինեն, բայց նրանց թիվն աճում է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է մի ծրագիր, որը կոչվում է«Առավոտ» և նպատակը երեխաներին ընտանիքներ տեղափոխելն է: Բայց կան երեխաներ, որոնք ծնողներ, ազգականներ, տուն չունեն: Մենք ունենք լքված երեխաներ, այսինքն` երեխաներ, որոնց լքել են ծնողները (նախկինում երբեք չէի մտածի, որ նման բան հնարավոր է)», — ասաց Սիմոնյանը:

Երեխաները չափահաս դառնալուց հետո հեռանում են մանկատնից, սակայն սաների թիվը չի նվազում, ամեն տարի այստեղ նոր երեխաներ են գալիս անապահով ընտանիքներից:

Նրանք, ովքեր 18 տարեկանից հետո մնում են առանց խնամքի, հերթագրվում են՝ սոցիալական բնակարաններ ստանալու համար: Ովքեր հարազատներ ու բարեկամներ ունեն, նրանց մոտ են տեղափոխվում:

«Թռչունյան տուն» - Sputnik Արմենիա
Գյումրի. տունը, որտեղ երեխաները թևեր են առնում

«10-12 երեխա հեռանում է մանկատնից, բայց նրանց թիվը չի կրճատվում: Նորերն են հայտնվում: Գյումրիում կա 4000 անօթևան ընտանիք, և չի լինում այնպես, որ մեզ մոտ այդ ընտանիքիներից երեխաներ չգան», — ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է որդեգրմանը, ապա 13 տարվա ընթացքում «Թռչունյան տնից» ոչ մի երեխա չի որդեգրվել: Սիմոնյանի խոսքով՝ այդ ընթացքում ցանկացողները շատ են եղել, քանի որ իրենց մանկատան սաներն աչքի են ընկնում կրթության բարձր մակարդակով: Դրա ապացույցն այն փաստն է, որ տեղի դպրոցի 10 սաներից վեցն ընդունվել են բուհեր:
Մանկատունը գործում է բացառապես բարեգործական օգնության շնորհիվ:

Հոգաբարձուները հիմնականում մերժում են արտասահմանցիներին. ուզում են, որ երեխաները մնան ու մեծանան Հայաստանում:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մարդիկ հիմնականում ցանկանում են որդեգրել նորածին երեխաների, որպեսզի նրանք ավելի լավ հարմարվեն ընտանիքին: Մեզ մոտ նման երեխաներ չկան», — ասաց Սիմոնյանը:

Իսկ արտասահմանցիները ուզում են երեխաների որդեգրել՝ չնայած, որ իրենց սեփական երեխաներն էլ ունեն:

«Նրանք այդպիսի մտածելակերպ ունեն, բայց մեզ որդեգրման հարցով հիմնականում դիմում են այն ընտանիքները, որոնք երեխա չունեն: Նույնիսկ բարեկեցիկ ընտանիքները չեն ցանկանում երեխա վերցնել», — ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ գրքի, ուտելիքի կամ քաղցրավենիքի տեսքով օգնությունը գովելի է, բայց գլխավորը, որ պետք է երեխաներին, ընտանիքն է:

© Из личного архива «Թռչունյան տուն» մանկատան սաները
Воспитанники детского дома Трчунянц - Sputnik Արմենիա
«Թռչունյան տուն» մանկատան սաները

«Մարդիկ, որոնք ապրում են բարեկեցիկ կյանքով և ցանկանում են օգնել երեխաներին, կարող են վերցնել նրանց ու դաստիարակել: Երեխաները կմեծանան ընտանիքում, ամեն դեպքում դա աստվածահաճո գործ է», — ավելացրեց Սիմոնյանը:

«Մեզ մոտ կարծրատիպ կա, որ մանկատներին պետք է օգնեն սփյուռքահայերը: Նրանք որոշակի հնարավորություններ ունեն, սակայն այստեղ շատ մարդիկ կան, որոնք ի վիճակի են դա անել», — ասաց մանկատան տնօրենը:

Հետաքրքիր է, որ շատ արտասահմանցիներ նախընտրում են որդեգրել հենց հայ երեխաների: Ոչ թե ուրիշ երկրներից, այլ հենց Հայաստանից: Սիմոնյանի խոսքով՝ բացատրում են, որ հայ երեխաներն ավելի խելացի են:

Ֆինլանդացի մի կին, որն արդեն մի քանի տարի աշխատում է Երևանում, արդեն ցանկություն է հայտնել երեխա վերցնել մանկատնից: Նույն նպատակով նաև մի ամերիկուհի է դիմել, որը դժվարությամբ է գտել Հայաստանի տեղը քարտեզի վրա, բայց որոշել է հայ երեխայի որդեգրել:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0