00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվե Արցախում. մարդիկ քվեարկում են, բայց լավ չեն պատկերացնում, թե ինչի համար

© Sputnik / Gohar Sargsyan Парламент НКР
Парламент НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի հանրաքվեն լուսաբանող թղթակիցները պատմել են, թե ինչպես է Ղարաբաղում անցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։

Ջուլիետա Առուստամյան. Շուշիից` հատուկ Sputnik Արմենիայի համար

Կեսօր է։ Վազում եմ քաղաքացիական պարտքս կատարելու։ Շուշիի փողոցները սովորական հանգստյան օրերի նման այդքան էլ մարդաշատ չեն։ Բարձր երաժշտությունը կանչում է քաղաքացիներին Արցախի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու։

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Արցախցիների 87,6%-ը կողմ է Սահմանադրությանը

N10/62 ընտրատեղամասը տեղակայված է Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ` Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ընտրություններին բնորոշ անհանգիստ վիճակ և իրարանցում չկա։ Դպրոցի ընդարձակ ու լուսավոր ճաշարանում ընտրող քաղաքացիներին բարեհամբույր դիմավորում են հանձնաժողովի անդամները։ Երեք աշխատակից։ Դիտորդներ չկան։

— Սրանից հետոՍահմանադրության օրը մենք նշելու ենք Արցախի վերածննդի օրը։ Եվս մեկ հանգստյան օր է լինելու, — դիմում եմ ես նրանց։

— Հա՞։ Ավելի լավ։

Դպրոցի բակում հանդիպում եմ ծանոթ ուսանողուհու։

- Արդեն մասնակցե՞լ ես հանրաքվեին։

— Ո՛չ, մայրիկիս եմ սպասում։ Առաջին անգամ է, որ ընտրության եմ մասնակցում։

- Եվ ի՞նչ ես որոշել, եթե գաղտնիք չէ։

— Չգիտեմ, բայց կարծում եմ էլի կհարցնեն։

— Կողմ, դեմ` ինչ տարբերությու՞ն։ Միևնույնն է, ինչպես միշտ, ամեն ինչ իրենց ուզածով են անելու, — քթի տակ ասում է մեր կողքով անցնող ճերմակահեր տղամարդը։

Բակից դուրս գալով հասնում եմ քայլող միջին տարիքի երկու կնոջ և պատահաբար լսում.

- Կողմ։ Հասկացա՞ր։ Կողմ։

Մեզ է մոտենում ծանոթ մի կին։

Երկրորդ ընտրատարածքում էլ մարդիկ քիչ են։ Մի բուժքույր է, 2 անծանոթ`մի կողմում կանգնած։ Երևի տեղական դիտորդներ են։


Մտածում եմ։ Իսկ ուր են 80 ԶԼՄ ներկայացուցիչները կամ 104 միջազգային դիտորդները։ Ինչ է, հանրաքվեն միայն մայրաքաղաքո՞ւմ է անցկացվում։

— Ամեն դեպքում հանրաքվեն մի օգուտ տվեց։ Էլ ե՞րբ էի ձեզ հանդիպելու։

Հասմիկ Ծատրյան. Ստեփանակերտից` հատուկ Sputnik Արմենիայի համար

Տաք օր էր, այդ իսկ պատճառով որոշեցի համատեղել հաճելին օգտակարի հետ` զբոսնել երեխաներիս հետ և գնալ քվեարկության։ Ընտրատեղամասը գտնվում էր առաջին դպրոցի շենքում։ Անկախ նրանից, որ փողոցում շատ մարդ կար, շենքում ոչ ոքի չհանդիպեցի։ Երկու ոստիկան խաղաղ զրուցում էին մուտքի առջև և ակնհայտ ձանձրանում։ Արկղերն ու ցուցակները գտնվում էին առաջին հարկի նախասրահում։ Սպիտակ վերնաշապիկով աղջիկը` ժպտալով վերցրեց անձնագիրս և սկսեց ստուգել տվյալները։

Шушан Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շուշան Պետրոսյան. «Հիացած եմ արցախցիների պատասխանատվության զգացումով»

— Այստեղ ստորագրեք, — խնդրեց նա։

Շուրջբոլորը լուռ էր և հանգիստ։ Երկու կին շշուկով կարծիքներ էին փոխանակում։ Քվեարկության համար երկու քվեախցիկներ էին տեղարդված, որոնց վրա փակցված էր մի ցուցում, թե ինչպես պետք է քվեարկություն կատարվի։ Փողոց դուրս գալով` որոշեցի անցորդների մի քանի հարց ուղղել ընտրությունների վերաբերյալ։ Հարցնում եմ երիտասարդ աղջկան։

- Առաջին անգա՞մ եք ընտրություններին մասնակցում։

— Այո։

- Իսկ գիտե՞ք, որն է հին և նոր Սահմանադրությունների հիմնական տարբերությունը։

— Գիտեմ, որ եթե Սահմանադրությունը փոխվի, մենք նախագահական երկիր կդառնանք։

- Իսկ ի՞նչ եք կարծում, Ղարաբաղ անվանումն Արցախի փոխելով, մենք ավելի ճանաչելի կդառնանք արտերկրում։

— Կարծում եմ, ոչ։ Սկզբում մտածում էի, որ լավ կլինի, եթե Արցախ լինի, քանի որ դա ավելի լավ է հնչում, բացի այդ Ղարաբաղը հայկական բառ չէ։ Սակայն հիմա հասկանում է, որ ավելի լավ կլինի, որ մեզ թեկուզ ինչ-որ ձև, բայց ճանաչեն։

- Նոր Սահմանադրությունն ավելի լա՞վ է գործելու, քան նախորդը։

— Ոչ, չէ՞ որ մարդիկ չեն փոխվում։

Մոտենում եմ շիկակարմիր վերարկու հագած մի աղջկա։

- Ինչպե՞ս եք գնահատում նոր սահմանադրությունը։

— Եթե անկեղծ լինեմ, միևնույնն է։ Ինձ համար, ինչպես նաև կարծում եմ ժողովրդի համար, կարևոր է, որ այդ Սահմանադրությունը գործի։

Որոշեցի նույն հարցերս ուղղեմ զինվորական հագուստով մի երիտասարդ կնոջ։

— Կարևոր է, թե որքան ենք մենք վստահում գործող իշխանությանը։ Եթե մենք «կողմ» ենք քվեարկում, դա նշանակում է, որ մենք վստահում ենք մեր նախագահին և նրա հետագա կառավարմանը, — պատասխանեց նա։

- Իսկ Արցախ անվանափոխումը կօգնի՞ նրան, որ ճանաչեն մեր երկիրը։

— Ես կողմ եմ փոփոխությունների։ Ով գիտի, միգուցե, անվանափոխությունը օգնի մեզ փոխել նաև մեր ժողովրդի ճակատագիրը։

Քաղաքում այդ օրը կարելի էր բազում մայրիկների տեսնել իրենց բալիկների հետ։ Երկրի գլխավոր հրապարակում «Մենք ենք մեր սարերը» ձնից պատրաստված արձան էր կանգնած։ Իսկ ես ճեմում էի ու մտածում, ինչ լավ կլիներ, եթե բոլոր փոփոխությունները միշտ դեպի լավը տանեին։

Ռուզաննա Ավագյան. Ստեփանակերտից` հատուկ Sputnik Արմենիայի համար

Արդյո՞ք գումարելիների տեղերը փոխելուց փոխվում է գումարը։ Ընտրատեղամասը, որտեղ ես պետք է քվեարկեի գտնվում էր մեր տան մոտ։ Մինչև կեսօր անդադար պատշգամբ էի դուրս գալիս` տեսնելու թե ինչպիսին է մեր տեղամասում մասնակցության վիճակը։ Պարզվեց` այդքան էլ շատ մարդ չկա։ 12։40 հարևաններիս հետ գնացի քվեարկության։ Բոլորս պճնված ենք, կարծես տոնախմբության ենք գնում։

НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Պաշտպանական բնազդն Արցախում. որն է արցախցիների միասնականության գաղտնիքը
Ընտրական հանձնաժողովի անդամներին հարցրեցի, թե որքան է կազմում մասնակցությունը, շատ են արդյո՞ք քվեարկողները։ Ասացին, որ մարդիկ կամաց-կամաց գալիս են։ Քվեարկեցի։ ներքևում սպասում եմ մյուս ընտրողներին։ Երկու տատիկ եկան։ Մոտեցա նրանց, ներկայացա և հարցրեցի.

- Ասացեք, խնդրեմ, ինձ համար կարևոր չէ «կողմ» կամ «դեմ» եք քվեարկելու, սակայն կարևոր է, թե ինչի՞ համար եք ընտրություններին մասնակցում, ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան։

— Աղջիկս, մենք եկել ենք քվերակելու մեր նախագահի համար, որպեսզի ձրիակեր պատգամավորները ոչինչ չորոշեն։ Հասկացա՞ր։

Հետո լռություն տիրեց։ Հերթապահ ոստիկանի մոտ հաստատ կասկածներ առաջացան։ Նա սկսեց պտտվել շուրջս։ Վերջապես, ևս մեկ երիտասարդ զույգ եկավ։ Բարեբախտաբար, ծանոթ էին, նույն հարցերս ուղղեցի նրանց։

— Փոփոխություն ենք ուզում, այնքան իրավունքներ են տվել երեխաներին։ Ուրախալին այն է, որ այժմ Ղարաբաղն Արցախ է կոչվելու։

Անկեղծ ասած, սիրտս անհանգիստ է։ Մարդիկ գնում են քվեարկելու, սակայն մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ Սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու։ Նրանք միայն հասկանում են, որ Ղարաբաղը Արցախ է դառնալու, նախագահին չեն խանգարի ձրիակերները, իսկ երեխաներն ավելի շատ իրավունքներ են ունենալու։

Русская версия

Լրահոս
0