00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանական բնազդն Արցախում. որն է արցախցիների միասնականության գաղտնիքը

© Sputnik / Gohar SargsyanНКР. Степанакерт
НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում բնակվում են հայեր, բայց փոքր-ինչ տարբեր հոգեբանությամբ։ Առաջին անգամ այնտեղ ոտք դնող մարդուն զարմացնում է հատկապես արցախցիների միասնականությունն ու խաղաղության ձգտումը։ Երեք օր ԼՂՀ–ում անցկացնելը ստիպեց ասվածի բազմաթիվ ապացույցներ հավաքագրել։

Ստեփանակերտի հրապարակում ժամը 19։00-ն էր։ Աշխատանքն ավարտած մարդիկ զբոսնում էին, ու մեկ էլ՝ մանկան բարձր ճիչ լսվեց։ Բոլորը մի մարդու պես, առանց ավելորդ խառնաշփոթի, շտապեցին ձայնի ուղղությամբ։ Տեսան, որ փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է, ու նորից բազմամարդ «հավաքը» ցրվեց` ամեն մեկն իր գործով։ Արցախում պաշտպանական բնազդը ընդգծված է շատ վառ։

Գուցե հենց այդ պաշտպանական բնազդն է նրանց ստիպում նաև երկրի ներսում քիչ ընդդիմադիրներ ունենալ։ Կամ հարց է ծագում՝ ինչի՞ն ընդդիմանալ, եթե բոլորի միասնական նպատակը կամ նույնիսկ երազանքը մեկն է` ապրել խաղաղ երկնքի տակ։

ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց` իրենց օրենսդիր մարմինը երևանյան խորհրդարանի պես աղմկոտ չէ։ Այնտեղ ներկայացված է հինգ կուսակցություն, որից ընդդիմադիր են երկուսը։ Ընդ որում, վարչապետը մի կուսակցությունից է, փոխվարչապետը՝ մեկ այլ։ Երբեմն-երբեմն ընդդիմանում են բյուջետային հատկացումների հետ կապված։

ԼՂՀ Ազգային ժողով
Парламент НКР - Sputnik Արմենիա
ԼՂՀ Ազգային ժողով

«Տարաձայնություններ լինում են միայն բյուջեի քննարկումների ժամանակ։ Կան նախագծեր, որ միաձայն ընդունվում են։ Արտաքին քաղաքականության հարցում միասնական են»,-ասաց նա։

Նախագահի վերաբերյալ ստեփանակերտցիների զրույցը ևս հետաքրքրաշարժ է։ Անկախ նրանից՝ գոհ են երկրի նախագահի գործելաոճից, թե ոչ, գրեթե բոլորը հարգում են Բակո Սահակյանին։ Նրանցից մեկն անգամ հարցին փիլիսոփայորեն մոտեցավ։

«Եթե գոնե 10 հոգի սիրի երկրի նախագահին, նա ավելի լավը կդառնա։ Մենք սիրում ենք մեր նախագահին»,-ասաց ստեփանակերտցի Աշոտը։

Նա պատմեց նաև իրենց երկրի նկատմամբ հիվանդության հասնող սիրո մասին։

© Sputnik / StringerՍտեփանակերտի բնակիչները
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Ստեփանակերտի բնակիչները

Գնալիս մտածում ես՝ դավաճան կդառնաս հողիդ, դա հիվանդության պես մի բան է, եթե այդպես չմտածեն, մարդ չի մնա։ Երևի աշխարհագրական դիրքն էլ կապ ունի, էներգետիկ հզոր ուժ կա այստեղ։ Մի բան էլ ավելացնեմ` Լեռնային Ղարաբաղի 150 հազար բնակչությունից 140 հազարը պոտենցիալ զինվոր է` անկախ տարիքից»,-ասաց նա։

ԼՂՀ-ում ոստիկանները մեզ համար անսովոր հանդարտ հայացք ու վարվելակերպ ունեն։ Դա հաստատեց քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցախույզը։

«Մենք հարգում ենք մեր ոստիկաններին, քանի որ նույն վերաբերմունքը նրանց կողմից ենք տեսնում»,-ասաց բնակիչներից մեկը։

Վառ օրինակ է իմ գործընկերոջ հետ պատահածը։ Մասնակցում էինք «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին։ Մեկ էլ արցախցի մի ոստիկան մոտեցավ նրան, ներկայացավ ու տեղեկացրեց, որ իր ծառայության օրն է, ու ինքը պետք է կարգուկանոն պահպանի։

«Խնդրում եմ` կես մետր հետ կկանգնե՞ք»,- բարեկիրթ կերպով դիմեց նա լրագրողին։

Ստեփանակերտում կարելի է հանգիստ զբոսնել ու նաև՝ հանգիստ ապրել։ Սա ֆանտաստիկ սցենար կթվա այն օտարերկրացու համար, որը լսել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։ Այդ օտարերկրացին դժվար կպատկերացնի, որ դրանից շատ չանցած` Արցախը վերադարձել է բնականոն կյանքին։ Շուրջբոլորը խաղաղասեր մարդիկ են, ավելորդ աղմուկ-աղաղակին տարածությամբ՝ մոտ, իսկ հոգեվիճակով՝ շատ հեռու։

© Sputnik / Asatur YesayantsՍտեփանակերտի շուկան
Степанакерт. Жизнь продолжается - Sputnik Արմենիա
Ստեփանակերտի շուկան

Արցախում մարդկանց մեջ վառ ընդգծված է պաշտպանական բնազդը։

Լրահոս
0