00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամրաձե. «Հայաստանը ժամանակից շուտ է ուրախանում Վերին Լարսի այլընտրանքով»

Բաժանորդագրվել
Կարասինի և Աբաշիձեի փարիզյան հանդիպումը նոր խթան է հաղորդել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրին, որը Ռուսաստանն ու Վրաստանը ստորագրել են կողմից 011թ–ին։ Հայաստանում կարծում են, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա գործարկել Վերին Լարսի այլընտրանքային ուղին։

Պրահայում Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումից հետո հայտարարվել է «Առևտրային միջանցքների մասին» 2011թ-ի պայմանագիրը վերականգնելու որոշման մասին, որը կողմերին հնարավորություն է տալիս առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունները Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` միաժամանակ չանդրադառնալով նրանց կարգավիճակի խնդրին։ Հայկական ԶԼՄ-ները խոսում են «շրջափակումը ճեղքելու» հնարավորության մասին։ Ինչպիսի՞ ստորջրյա խութեր են սպասվում Հայաստանին, և ինչո՞ւ առայժմ չարժե ուրախանալ։ Այս մասին Sputnik Արմենիային է պատմել Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Պարոն Մամրաձե, Հայաստանում ոգևորվել են Պրահայի հանդիպման արդյունքներից։ Որքանո՞վ է այսօր իրական «Առևտրային միջանցքների մասին» բարդ և բազմակողմանի պայմանագրի իրագործումը, որը ստորագրվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011թ-ին։

— Առաջին հերթին պետք է հիշել, որ 2011թ-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սահակաշվիլին (Վրաստանի նախկին նախագահը` խմբ.) 130 երկրների ներկայացուցիչներից միակն է եղել, որը խոչընդոտել է Ռուսաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ ԱՄՆ-ն առաջարկել է Ռուսաստանին օգտագործել երկրորդ ուղին` քվեարկությունը։ Այդ դեպքում Սահակաշվիլին միայնակ կմնար ավելի քան 130 երկրի դեմ։

Игнатий Аракелян - Sputnik Արմենիա
Իգնատի Առաքելյան. «Արտահանման համար միակ խնդիրը Լարսի ճանապարհն է»

Ես ընդգծում եմ` Սահակաշվիլին, այլ ոչ թե Վրաստանը. նա այն ժամանակ անում էր այն, ինչ ուզում էր։ Ռուսաստանը չի համաձայնել և ԱՄՆ-ին առաջարկել է հարցը լուծել Սահակաշվիլիի հետ։ Պուտինն այդ ժամանակ ասել է, որ «Ռուսաստանը ԱՀԿ-ի կարիքը չունի և առանց ԱՀԿ-ի ավելի լավ է»։ Արդյունքում Սահակաշվիլին համաձայնել է` Օբամայի հետ «Օվալաձև աշխատասենյակում» հանդիպում ունենալու դիմաց։ Այդ մասին գրել են Արևմուտքի հայտնի քաղաքագետները` ընդգծելով, որ Սահակաշվիլին իր խելահեղ գործողություններով Վրաստանին մեկուսացնում է միջազգային հանրությունից։ Գործն արվել է, և Սահակաշվիլին պետք է ինչ-որ կերպ պահպաներ դեմքը, ցույց տար, որ նա ինչ-որ բանի հասել է։ Փոխարենն ընդունվել է Ռուսաստանի հետ «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիր ստորագրելու խելագար որոշումը։

Մի միջանցքը սկսվում է Վրաստանի տարածքում` Զուգդիդիի խորքում (Մեգրելիա) և ավարտվում Սոչիի մոտ` անցնելով Աբխազիայի տարածքով։ Մյուսը սկսվում է հյուսիսօսական Նառ գյուղի մոտ և, անցնելով Հարավային Օսեթիայի տարածքով, ավարտվում Գորիում, իսկ երրորդն ընկած է Կազբեկ-Վերին Լարս հսկիչ անցակետի մոտ։ Ըստ համաձայնության` մաքսակետերի օպերատորի դերը ստանձնել է շվեյցարական SGS ընկերությունը, որը կվերահսկի բեռների հոսքերը երկու կողմերից։

Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ ժամանակ նշել է, որ այդ պայմանագրով Սահակաշվիլին դե ֆակտո ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Եթե դա աներ մեկ ուրիշը, իսկ Սահակաշվիլին ընդդիմության կազմում լիներ, ապա նա կաղաղակեր, որ դա դավաճանություն է։ Նա այդ պայմանավորվածությունը ներկայացրել է որպես խոշորագույն ձեռքբերում։ Տարիների ընթացքում համաձայնագիրը մոռացության է մատնվել, սակայն փաստաթուղթը կա։ Ես կարծում եմ, որ համաձայնագիրը չի իրագործվի և ձևական բնույթ կկրի։

© Sputnik / Levan AvlabreliՊետրե Մամրաձե
Руководитель Института стратегии управления Петре Мамрадзе - Sputnik Արմենիա
Պետրե Մամրաձե

- Ինչու՞ են հիմա կրկին բարձրացրել այդ թեման։

— Ժամանակ առ ժամանակ նույն «ազգայնականները» (Սահակաշվիլու կուսակցությունը` «Միասնական ազգային շարժում»` խմբ.), Սահակաշվիլու նախկին մեղսակիցները մեղադրում են իշխանություններին նրանում, որ չեն դիմի համաձայնությանը, որն ըստ էության կոչված է վերահսկել իրավիճակն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։ Գործոններից մեկն այն է, որ «Վրացական երազանքը», որի հետևում կանգնած է Իվանիշվիլին (Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` խմբ.), խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնություն և այսօր նրա դիրքերն ամուր են։

«Վրացական երազանքի» մոտ տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանն ամբողջությամբ ենթարկվում է նրան, ուստի վերջին շրջանում նման հարձակում է սկսվել ԶԼՄ-ների վրա, իսկ այդ համաձայնագիրը նման հարձակման արդյունք է։ Ես չեմ կարող պատկերացնել այդ խաղերի իրական արդյունքը, և ակնհայտ է PR-ի արդյունքը։ Հիշեցնեմ, որ համաձայնագրի ստորագրման պահից անցել է վեց տարի։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Վերին Լարսի այլընտրանքը. հայացք Թբիլիսիից և Ցխինվալից

- Ենթադրենք` միջանցքը ստեղծվել է, իսկ Հայաստանն ինչպե՞ս կարող է այն օգտագործել, եթե Վրաստանում գործում է «Բռնազավթված տարածքների մասին օրենք», որն արգելում է միջազգային առևտուրը։

— Ես սերտորեն շփվել եմ օրենքի մշակմանը մասնակցած արևմտյան ներկայացուցիչների հետ, որոնք այն անարդյունավետ են անվանել։ Նրանց կարծիքով, և ես դրա հետ համաձայն եմ, Սահակաշվիլին դրանով երկաթե պատ է կառուցել, որը Աբխազիային և Հարավային Օսեթիային մեկուսացրել է Վրաստանից և ամբողջ աշխարհից, բացի Ռուսաստանից։ Դրանով Սահակաշվիլին Ռուսաստանին Աբխազիայում և Հարավային Օսեթիայում գտնվելու բացառիկ իրավունք է տվել։ Այդ մասին ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը` 2009թ-ին ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում։

Սակայն օտարացումը տեղի է ունեցել, և վախենալով սեփական ստվերից` «երազանքը», անցնելով իշխանության գլուխ, ոչինչ չի արել, որպեսզի փոխի այդ օրենքը։

- Ստացվում է, որ Հայաստանը չպե՞տք է ժամանակից շուտ ուրախանա նոր միջանցքի համար, որը կշրջանցի Լարսը։

— Այո, իմ կարծիքով` դեռ վաղ է։ Բայց ես հուսով եմ, որ այդ հարցն ամեն դեպքում կլուծվի հօգուտ բոլոր կողմերի։ Ես կուզեի հուսալ, որ լիարժեք քննարկումից հետո հաջորդ քայլը կդառնա դրա իրագործումը և առաջին հերթին, հակաարդյունավետ օրենքում փոփոխություններ կատարելը։

Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում Իվանիշվիլին առանց մտածելու հայտարարել է, որ «մենք Աբխազիայի տարածքով երկաթուղի կբացենք»։ Հիշու՞մ եք` այդ ժամանակ ինչ աղմուկ բարձրացավ, իսկ հետո բոլոր կողմերին երկար բացատրում էին, որ այդ խոսքերի տակ ոչինչ չկա։ 2011թ-ի պայմանագրի իրագործման համար Վրաստանում պետք է ուժեղ քաղաքական կամք դրսևորել, որը ես առայժմ չեմ տեսնում։ Սահակաշվիլին «երազանքին» ժառանգություն է թողել այդ խելագար պայմանագիրը։

Русская версия

Լրահոս
0