00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անմահության ժամանակագրություն

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարիների ընթացքում հասկացա, որ ամեն անգամ այս կադրերը վերանայելիս ավելի շատ եմ հպարտանում դրանց նշանակությամբ ու այն փաստով, որ այդ կադրերի հեղինակն ընկերս է՝ օպերատոր Արթուր Ապրեսովը: Պատերազմի ժամանակ մենք աշխատում էինք ուս ուսի տված:

Հարցն այն չէ, որ այս նկարահանումները համալրեցին ղարաբաղյան պատերազմի պատմական տեսատարեգրությունը, այլ այն, որ դրանք ժամանակի ընթացքում կհավերժանան և, ցավոք, անանուն կդառնան…

Կա՞ մեկը, որ անուն առ անուն հիշում է նրանց, ովքեր ստեղծում էին Հայրենական մեծ պատերազմի կինոժամանակագրությունը: Ականների պայթյունով և սվիներով զինված հարձակումների սև ու սպիտակ կադրերը ծանոթ են մանուկ տարիքում խորհրդային իրականությունը տեսած յուրաքանչյուր տղայի: Դրանք հավերժ մնացին անցյալի մասին հուշերում` ապագա սերունդների համար իրադարձությունները փաստագրելով:

Կինոժապավենը ձայնագրեցին տեսաժապավենի վրա, այնուհետև թվայնացրին, իսկ նրանց անունները, ովքեր նկարահանել էին կռիվներն ու մարտերը, մնացին արխիվներում` որոշ մեծ նախագծերի տիտրերում: Սակայն դրանք նկարահանում էին փորձառու ժամանակագիրները` շարքային կարմիր բանակայինները, իսկ Արթուրն առաջին անգամ հայտնվեց պատերազմում որպես А1 ստուդիայի սկսնակ օգնական և այդ գործուղումից վերադարձավ այնպիսի փորձով, որը սեփական մաշկի վրա էր զգացել:

1993 թվականի փետրվարին Ղարաբաղում լայնածավալ մարտեր սկսվեցին Սարսանգի ջրամբարի մոտ: Արթուրն ուղղաթիռ նստեց այն հագուստով, որով աշխատանքի էր եկել՝ առանց տաք ներքնաշորի ու հաստ սվիտերի:

… Ելուստից մի մարտիկ դուրս թռավ և, զիգզագաձև ճանապարհ գծելով, կրակոցների տակ վազեց մեռյալ գոտի՝ առջևում երևացող լեռան տակ թաքնվելու: Նրան հաջորդեց մյուսը, հետո վերջապես հերթը հասավ մեզ: Սկզբում դուրս թռավ Արթուրը: Մի վայրկյան անց` ես: Անկրկնելի զգացողություն էր՝ ազարտի ու վախի զգացողություն: Խելահեղ արագություն: Վազել էին ստիպում փամփուշտները, որոնք նույնիսկ կարելի էր տեսնել: Թռչող կրակների տեսքով չարագույժ սուլում էին մեր գլխի վրայով: Հստակ սուլոց լսվեց անմիջապես քունքի մոտ: Արթուրը վազքի ընթացքում ինքնաբերաբար կռացավ, ոտքը կպավ ինչ-որ բանի, ու նա ակրոբատիկ սալտո արեց: Շրջվելու պահին մի ակնթարթ երևաց նրա դեմքը, որը փայլում էր ժպիտից:

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը

… Մեր տանկն առաջ շարժվեց՝ խռպոտ ձայն արձակելով շարժիչից, մի քանի խլացնող կրակ արձակեց, հետո սկսեց նահանջել: Տանկի հետընթացը հետևազորը քողարկեց փոթորկալի կրակոցով: Ես ներքուստ ուրախացա, երբ նկատեցի, թե ինչպես Արթուրը խոշոր պլանով նկարեց կրակող գնդացրորդին: Նա կրակահերթ արձակեց: Արթուրը սողաց այդ ուղղությամբ: Տպավորիչ կադր ստացվեց. գնդացրորդը կրակահերթ արձակեց և, գնդացիրը բռնած, աջ կողմի վրա պտտվեց: Տանկը կրկին շարժվեց դեպի առաջնագիծ: Արթուրը նկարում էր թփուտների արանքից: Իսկ ես այս ու այն կողմ էի վազում` ջանալով ոչինչ բաց չթողնել և ժամանակին հուշել նախապատրաստվող գործողությունների մասին:

— Վերցրու: — Արթուրն ինձ շպրտեց իր բաճկոնը և նույնպես վազեց մարտիկների խմբի հետ:

Նետվեցի նրա հետևից: Մարտիկները հայհոյում ու կրակում էին: Այդպես, առանց հասկանալու, մենք բոլորի հետ վազեցինք գրոհի: Մանկության տարիներին, երբ ես պատերազմի մասին ֆիլմեր էի դիտում, միշտ չէի հասկանում, թե ինչպես են մեծահասակները, գիտակից մարդիկ գիտակցված մահվան գնում: Վազու՞մ են, երբ նրանց վրա կրակում են: Կողքից թվում էր, թե դա անբնական է և անտրամաբանական: Մանկական մտորումներս, սակայն, ճշմարիտ չէին: Իրականում ամեն ինչ բոլորովին այլ էր:

Գրոհի զգացողությունը դժվար է փոխանցել և նույնությամբ նկարագրել: Դու գործում ես բնազդաբար: Մոռանում ես, որ մարդ ես, որ երեխաներ ունես, ծնողներ… Գազան ես դառնում: Վազում ես ու գոչում: Եվ քեզ անբացատրելիորեն դուր է գալիս այդ ռիսկը: Դուր է գալիս այն զգացողությունը, որ մի ակնթարթ, և դու կամ կսպանես, կամ քեզ կսպանեն: Քեզ թվում է, որ տեղ հասնելուն պես դու թշնամուն պատառ-պատառ կանես: Որովհետևը այժմ դու ոչ թե homosapiens ես, այլ գիշատիչ: Կենդանի:

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երկրորդ մաս)

Սակայն այս ամենը ես գիտակցեցի ավելի ուշ, իսկ քանի դեռ վազում էի, նկատեցի՝ ինչպես Արթուրը մի կողմ թեքվեց և, բոլորից առաջ անցնելով, նստեց բլրի մոտ ու օբյեկտիվն ուղղեց վազողների կողմ: Ես բռունցքս թափ տվեցի ու մատս պտտեցի քունքիս մոտ: Արթուրը հասկացավ, որ ինչ-որ բան այնպես չի անում: Շուտով ամբողջ առաջնագծի ջոկատը հավաքվեց այդ նույն բլրի տակ: Այնուհետև տանկն առաջացավ: Մինչև թշնամու դիրքերը մի քանի տասնյակ մետր էր մնացել: Արագ վազելուց հազիվ էի շնչում և դժվարությամբ կարողացա միայն մի բառ արտաբերել:

— Հիմա:

Բոլորը փորձում էին շունչ քաշել: Միմյանց հետ շփվում էին ձայների և ժեստերի լեզվով:

— Էէէէէէէէ˜: — խռպոտ ձայնով ու ձեռքը թափահարելով իր վրա ուշադրություն հրավիրվեց քուրք հագած մի մարտիկ, իսկ հետո երկու մատները շուրթերին մոտեցնելով՝ հարևանին հասկացրեց, որ ծխախոտ է խնդրում:

— Մմմմ:

Այս մռնչյունները շոկի հետևանք էին: Մարդիկ կրկին մարդ էին դառնում: Կրկին վախի զգացողություն էր առաջանում և սկսում էին գիտակցել, թե ինչ է կատարվել մեկ րոպե առաջ:

— Խելքդ թռցրե՞լ ես, — դիմեցի Արթուրին:

Նա երևի սպասում էր, որ ես կզայրանամ նրա խելահեղ քայլի համար:

Дмитрий Писаренко и Юра Алексанян - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երրորդ մաս)

— Ինչո՞ւ բոլորից առաջ ընկար: Մի հատ էլ տեղավորվեցիր բլրի տակ և սկսեցիր նկարել քեզ վրա վազող մարտիկներին: Դա պրոֆեսիոնալ արարք չէ: Վնասում է գործը:

— Ինչո՞ւ, — զարմացավ նա՝ անակնկալի գալով խոսակցության նման ընթացքից:

— Ոչ ոք չի հավատա, որ օպերատորը մարտի ժամանակ առաջ է ընկել հարձակվողներից: Էկրանին կթվա, թե դու նահանջ ես նկարում…

Արթուրը շփոթված թոթվեց ուսերը:

… Մարտը հանկարծակի սկսվեց: Գրոհը կիսաշրջանաձև էր զարգանում: Թշնամու խրամատներում չէին սպասում այդքան արագ հարձակման: Օպերատորը միայն երազել կարող էր հարմար դիրքի մասին: Արթուրը ցատկեց ու պառկեց գնդացրորդի մոտ: Վերջինը կրակահերթեր էր բաց թողնում: Ես Արթուրի ուսին թփթփացրի ու կրակահերթի տակ գոռացի. «Աջից»: Նա ուղղեց տեսախցիկը կողքով անցնող ինքնաձիգերն ուսերից կախված մարտիկների վրա: Մենք դուրս ցատկեցինք ու վազեցինք նրանց հետևից: Մի քանի մետրի վրա նորից պառկեցինք: Մարտիկները փոթորկալի կրակ էին բացել: Առջևում ճիչեր լսվեցին: Կրակոցները սկսեցին մարել: Պարզ դարձավ, որ բլուրը վերցրել են: Մոտակա խրամատում արյունոտ բուշլատներով երկու մարդ կար պառկած: Մեկի այտին փրփուր էր, ձեռքում` խոզանակ: Ջրով լցված ալյումինե տարրայից գոլորշի էր բարձրանում…

— Նկարե՞մ, — հարցրեց Արթուրը:

Добровольцы в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (չորրորդ մաս)

— Չէ: Խնայի'ր մարտկոցը:

… Մարտիկները խարույկ էին վառում: Արթուրը միացրեց տեսախցիկը, և մենք սկսեցինք դիտել նկարված կադրերը: Մեր շուրջը հավաքվեցին մարտիկները:

— Նորից միացրու, խնդրում եմ, — խնդրեցին նրանք, ովքեր չէին կարողել տեսնել փոքր պատկերը:

Յուրաքանչյուր սեանսի ավարտից հետո կրկին ու կրկին խնդրանքներ էին հնչում: Մարտիկները բուռն էին արձագանքում տեսախցիկում պատկերված իրադարձություններին, կատակում էին, լսում: Յուրաքանչյուրը փորձում էր իրեն գտնել:

… Այս իրադարձություններից ավելի քան քսան տարի անց մենք Արթուրի հետ միասին հստակ հիշում ենք այդ գործուղման յուրաքանչյուր ակնթարթն ու ղարաբաղյան պատերազմի արխիվը համալրած նկարահանման յուրաքանչյուր դրվագը: Դրանից հետո դեռ շատ բացառիկ դեպքեր և կադրեր են եղել, որոնք հնարավոր չէ մոռանալ: Կանցնեն տարիներ, մեր անունները կմոռացվեն, սակայն մեր նկարահանած հեռուստաժամանակագրությունը կապրի էկրաններին: Եվ այդ եթերային անմահության համար մենք շնորհակալ ենք մեր երիտասարդության ստուդիային և հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանին, որը քիչ բան չարեց Հայաստանի տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար:

Русская версия

Լրահոս
0