00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (չորրորդ մաս)

© Sputnik / Асатур Есаянц Добровольцы в Нагорном Карабахе
Добровольцы в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թեժացումից մեկ ամիս է անցել։ Մարտերն ընթացան 100 ժամ։ Մեկ ամիս անց Դմիտրի Պիսարենկոն «Ապրիլյան պատերազմ» հատուկ նախագծի շրջանակում ամփոփեց իր ռազմաճակատային օրագիրը։ Մեր կայքում կհրապարակվեն նրա նոթերն առաջնագծից

Ղարաբաղյան «smartդաֆոն»

Ավտոբուսը շեղվում է ասֆալտապատ ճանապարհից և առաջ շարժվում քարքարոտ հատվածով։ Սկսվում են «ամերիկյան ոլորանները»։ Նստելու տեղ չկա, ես կանգնածների շարքում եմ։ Անընդհատ վեր եմ թռչում տեղիցս, և գլուխս դիպչում է օդափոխման անցքին։

Ի վերջո, հնարը գտնում եմ։ Վերցնում եմ սաղավարտը, շրջում և նստում հենց դրա վրա` ոտքերս կախելով դռան մոտի աստիճանների վրա։ Ամուր բռնում եմ բազրիքից։ Հին երկաթե սաղավարտի կլորության պատճառով ինքնագլորի պես պտտվում եմ այսուայն կողմ։

Дмитрий Писаренко и Юра Алексанян - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երրորդ մաս)

Մեզ տանում են դիրքեր, որտեղ երկու կապիտան կա, նրանք են հրամանատարները։ Ավելի բարձրահասակը դիմում է վետերաններին.

«Այստեղ մենք զինվորներ ունենք, որոնք ընդամենը երեք ամիս են ծառայում։ Խնդրում եմ ոգևորեք նրանց, ամրապնդեք մարտական ոգին։ Լավ կլիներ, որ յուրաքանչյուր ջոկատն իր ուսուցիչն ունենար` հմտությունները մշակելու համար»։

Կամավոր ականաձիգներից երկուսն իջնում են ցածրադիր վայր` մարտկոցի մոտ։ Մյուսները բարձրանում են վերև`խրամատներ։ Հենց զինվորները շղթա են կազմում, հնչում է կարճ կրակահերթը։

Տղաները երկինքն են ցույց տալիս։ Կրկին անօդաչու է մոտեցել։ Զինվորները կրակում են, բայց թռչող սարքը հեռանում է խոցման գոտուց։

«Ուժեղացնե՛լ օդային հսկողությունը»,- ռադիոկապով հրամայում է մյուս կապիտանը` ուշադիր նայելով երկնքին։

Մարտիկները վստահեցնում են, որ գիտեն, թե ինչպես է պետք տարբերել սեփական դրոնը։ Կապիտանը տարիքով կամավորի հետ մոտենում է ստորգետնյա թաքստոցում կուչ եկած զինվորին։

«Բարև, թանկագինս։ Վախենո՞ւմ ես»,- ասում է նա։

«Ո՛չ։ Հրաման եմ կատարում»,- առույգ պատասխանում է երիտասարդ զինվորը։

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երկրորդ մաս)

Կապիտանը բացատրում է, որ հենց երկնքում սպառնալիք է հայտնվում, զինվորները թաքնվում են անվտանգ տեղերում։ Առաջնագծում առաջնահերթ նշանակություն է տրվում անհատական թաքստոցներին։

«Խորը փորի՛ր, որպեսզի գնդակոծության ժամանակ բան չլինի ու կարևորը «դուխդ չգցես»»,- ոգևորում է կապիտանը փոս փորող մյուս զինվորին։

«Պատերազմում ի՞նչն է գլխավորը»,- հարցնում եմ բահով զինվորին։

«Մարտական ոգին և ինտելեկտը»,- պատասխանում է նա։

Համոզվում եմ, որ զինվորական համազգեստ հագած այսօրվա տղաները լավ են հասկանում, որ հանդուգն հարձակումների ժամանակն անցել է։ Առավելություն կունենա նա, ով զարգացած տեխնոլոգիաներ ունի։ Տարիքով կամավորները նույնպես ստիպված կլինեն շատ բան սովորել ինտերնետի ժամանակաշրջանի սերնդից։

Սոլդաֆոնների ժամանակն անցել է, այժմ բանակում ծառայում են smartդաֆոնները։

«Այս սահմանները որոշվել են իմ զինակից ընկերների արյան գնով, հիմա մենք ուս ուսի տված կանգնած ենք երիտասարդ պաշտպանների կողքին։ Թող բոլորը գիտակցեն, որ յուրաքանչյուրիս տան շեմը սկսվում է այստեղից»,- ասում է Յուրա Ալեքսանյանը։

Նրա կողքին կանգնած Արսենը նայում է հեռադիտակով, ասում է, որ երկարատև բաժանումից հետո ուրախ չէ հակառակորդի հետ հանդիպման համար։ Ես շտապում եմ ավտոբուսի մոտ, որպեսզի հասնեմ WiFi-ի տիրույթ ու նյութ ուղարկեմ խմբագրություն։

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը

Երիտասարդ վարորդ Միշան մտածում է, որ մենք հասակակիցներ ենք ու զարմանում է, երբ ճանապարհին նախորդ պատերազմից եմ պատմում։ Նա ինձանից փոքր է 9 տարով։

© Из личного архиваԴմիտրի Պիսարենկո
Дмитрий Писаренко - Sputnik Արմենիա
Դմիտրի Պիսարենկո

Միշան իջեցնում է ինձ Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Այստեղ հերթապահում է զինվորականներից և ոստիկաններից կազմված պարեկախումբը։ Այդ ընթացքում ինձ զանգում են ռադիոյից,  և ես ուղիղ եթեր եմ մտնում։ Պարեկներն ուշադիր լսում են ասածս, հետո հարցնում` ի՞նչ վիճակ է առաջնագծում։

Տղաներն օգնում են հասնել քաղաք. մեքենա են կանգնեցնում։ Բարեբախտաբար, այս անգամ ազատ տեղ կա։ Ուղեկիցներից մեկի ակցենտից հասկանում եմ, որ Իրանից է։ Պարզվում է` Ամերիկայից է, բայց ծնվել է Իրանում։

Մյուս ուղեկիցս Գյումրիից է ու ճանաչում է ամենահայտնի ու նշանավոր գյումրեցիներից մեկին` Յուրա Ալեքսանյանին։ Ի՜նչ փոքր է աշխարհը։

Հադրութի մոտակա գյուղերից մեկում կանգնում ենք գազալիցքավորման կայանի մոտ։ Մինչ մեքենան լիցքավորվում է, ուղեկիցներս առաջարկում են մի կտոր հաց ուտել։ Պարզվու է`նրանք ներկայացնում են հայ բողոքականների կրոնական համայնքը ու վերադառնում են ճակատի հարավային մասից. մարդասիրական օգնություն են տարել այնտեղ։ Լավ գիտեն, թե ինչ է կատարվում բարձունքում ու աղոթում են երկնային ուժերին, որ օգնեն գրավել այդ բարձունքը։

Պատերազմ առանց գերիների

Ապրիլյան դիմակայությունը մի առանձնահատկություն ունի. սա պատերազմ էր առանց գերիների։

Անօդաչուների, հրետանու և տանկերի դիմակայությունը խոսում է մարտական գործողությունների դիստանցիոն բնույթի մասին։ Բայց եղան նաև մերձամարտի դեպքեր, ինչպես առաջին պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ զինվորները նախընտրում էին մահանալ, բայց գերի չընկնել։ Չէր կարելի մարտի դաշտում թողնել զոհված ընկերների մարմինները, որովհետև թշնամին գազանաբար էր վարվում դրանց հետ։ Այս անգամ էլ նման դեպքեր եղան…

Այս քառօրյա պատերազմի ընթացքում գերիներ չվերցրին։ Եվ, ամենայն հավանականությամբ, բարձր տեխնոլոգիական զենքի պատճառով։

Հետգրություն

Այս օրերին ես Sputnik Արմենիայի գործընկերներիս հետ էի, որոնց հետ աշխատում եմ ընդամենը չորս ամիս։ Նրանցից բաժանվում էի միայն այն ժամանակ, երբ նախորդ պատերազմի ընկերներիս հետ առաջնագիծ էի մեկնում։ Չէի ուզում վտանգել գործընկերներիս կյանքը։

Հենց այդ ժամանակ մի դեպք պատահեց, ու հասկացա, որ աշխատում եմ ոգով պինդ տղաների հետ։ Երբ տղաները մոտեցան Հադրութի զորամասերից մեկին, արդեն այնտեղ էին գտնվում արտասահմանյան լրագրողներ` PRESS գրությամբ վառ դեղին ժիլետներով և սաղավարտներով։ Տղաները ծանոթացան նրանց հետ, վերջինները հետաքրքրվեցին, թե ինչու անհատական պաշտպանության միջոցներ չեն կրում։

«Ի՞նչ է նշանակում PRESS գրությունը։ Հասկացնում է հակառակորդին, որ չկրակի ինձ վրա։ Նշանակում է` նա թիրախ է ընտրելու մեկ ուրիշին։ Իսկ այդ ուրիշը մարդ չէ՞»,- պատասխանեց մեր մամուլի քարտուղար և ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։

Այդ ժամանակ ես հասկացա, որ ինձ հետ իսկական պրոֆեսիոնալներ են աշխատում։ Հիշե՛ք նրանց անունները` Կարեն Ավետիսյան, Դավիթ Գալստյան, Ասատուր Եսայանց և Երվանդ Հարությունյան։

 

 

 

Լրահոս
0