00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մութ 90-ականներին Թումանյանի հեքիաթների ժողովածուի ողջ տպաքանակն իսկույն վաճառվեց

© Sputnik / Ani LiparitianКниги Ованнеса Туманяна
Книги Ованнеса Туманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
90-ականները ժամանակակից Հայաստանի պատմության մեջ ամենադժվար տարիներն էին: Էլեկտրականություն հազվադեպ էր լինում, սակայն մարդկանց հոգիներն էին լուսավոր: Այսօր հայ մեծանուն գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որի հեքիաթները լույս էին տեսնում նույնիսկ Հայաստանի համար ամենադժվար տարիներին:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայ մեծանուն բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Sputnik Արմենիան զրուցել է խմբագիր Լաուրա Գևորգյանի հետ, որը 90-ականներին աշխատում էր բանաստեղծի հեքիաթների պատկերազարդ ժողովածուի ստեղծման վրա:

«Կիկոսի մահը», «Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Սուտասանը», «Անբան Հուռին» Թումանյանի ամենասուր ստեղծագործություններից էին, որոնք «Արևիկ» հրատարակչության ստեղծագործական կոլեկտիվի ջանքերի շնորհիվ տեղ գտան 1995 թվականին լույս տեսած ժողովածուում:

Ինչպես Sputnik Արմենիային պատմեց բանաստեղծուհի և «Արևիկ» հրատարակչության նախկին խմբագիր Լաուրա Գևորգյանը, այն ժամանակ խմբագրությունում ստեղծագործական մթնոլորտ էր տիրում:

«Այդպես էլ պետք է լիներ: Այո, 90-ականները, ինչպես հայտնի է, ծանր տարիներ էին հայ ժողովրդի համար: Մենք բոլորս շատ լավ հիշում ենք այդ մութ

տարիները և մինչ օրս մոռանալ չեն կարող: Ստեղծագործական կոլեկտիվն աշխատում էր` հաղթահարելով ստեղծված իրավիճակը», — ասաց Գևորգյանը:

© Личная страница в FacebookԼաուրա Գևորգյան
Лаура Геворгян - Sputnik Արմենիա
Լաուրա Գևորգյան

Առանց լույսի, բայց սիրով

Ինչպես պարզ դարձավ, գրքի վրա աշխատանքն ընթանում էր ոչ միայն հրատարակչությունում, այլև տանը: Նրանք, ովքեր զբաղվում էին գրքի ձևավորմամբ, А4 ձևաչափի թղթերը բերում էին տուն ու աշխատում տանը:

«Բնականաբար, հրատարակչության շենքում ցուրտ էր, ջեռուցում չկար, և պայմանները թույլ չէին տալիս այնտեղ երկար մնալ: Մենք ստիպված տեքստերի վրա տանն էինք աշխատում, թեև դա անում էինք սիրով», — նշեց Գևորգյանը:

Նա նաև պատմեց, որ բնակարաններում ևս մութ ու ցուրտ էր, աշխատում էին մոմի լույսի տակ, և հենց այդպես էլ ստեղծվեցին ընթերցողի համար հրաշալի գրքերը:

Հայերը շարունակում էին կարդալ…

«Քանի որ այդ տարիներին մարդիկ դժվար պայմաններում էին ապրում, հեքիաթների այս ժողովածուն մի տեսակ հոգու սփոփանք դարձավ: Թումանյանն ու նրա իմաստուն ստեղծագործությունները միշտ օգնել են հայ ժողովրդին, ծանր տարիներին միշտ հենարան են եղել», — ասաց բանաստեղծուհին:

Всероссийская акция Библионочь 2015 - Sputnik Արմենիա
Գիրք նվիրելու օրը. հաճույք, թե՞ նորաձևություն

Sputnik Արմենիայի զրուցակիցն ավելացրեց, որ երբ Թումանյանի հեքիաթների ժողովածուն լույս տեսավ հատուկ թղթե պայուսակում, բոլորը երջանիկ էին` ինչպես հրատարակչության կոլեկտիվը, այդպես էլ ընթերցողը:

«Նույնիսկ այդ ծանր տարիներին գրքի իրացման հետ կապված խնդիրներ չկային, ավելին՝ ժողովածուի ամբողջ մեկնարկային տպաքանակն իսկույն վաճառվեց: Դա ապացուցեց, որ հայ ժողովրդին կոտրել հնարավոր չէր: Ժողովուրդը, որը պատերազմի տարիներին, այդ դժվար ժամանակաշրջանում գիրքը ձեռքից բաց չէր թողնում, ապացուցեց, որ անկոտրուն կամքի ուժ ունի», — նշեց Գևորգյանը:

Իսկ դա, բանաստեղծուհու կարծիքով, միայն մի բան է նշանակում, որ հայ ժողովուրդն անսասան է:

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ փետրվարի 19-ը Հայաստանում նշում են որպես Գիրք նվիրելու օր, գիրքն անգին է հայ ընթերցողի համար:

Русская версия

Լրահոս
0