00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիրք նվիրելու օրը. հաճույք, թե՞ նորաձևություն

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցВсероссийская акция "Библионочь 2015"
Всероссийская акция Библионочь 2015 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Իսկական ընթերցասերները լուռ սպասում են այս օրվան, իսկ ոմանք էլ, գուցե գրագետ ու խելացի լինելու ցանկությունից մղված, ցույց են տալիս, թե սա հենց իրենց տոնն է:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. 90-ականներին գրքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց. մարդիկ երկրի առջև ծառացած կամ սեփական առօրյա խնդիրների տակ կքած՝ գիրք կարդալու ցանկություն ու ժամանակ չունեին: Ոմանք գուցե հիշեն, թե ինչպես էին շատերն այդ տարիներին տանը եղած գրականությունը հատ-հատ այրում վառարանում՝ ցրտի մասին մի քանի րոպե մոռանալու համար: Շատերն էլ իրենց գրադարանի ամենահին գրքերը տեղափոխել էին զուգարան, որովհետև դրանց թուղթն անհամեմատ փափուկ էր…

Իրականությունն իսկապես ցավալի էր, ու լավ է, որ այսօրվա սերունդը չի տեսել այդ ամենը: Ավելին՝ Գիրք նվիրելու օրվա նախաշեմին, դատելով սոցիալական ցանցերի ակտիվ գրառումներից, հասկանում ես, որ այսօր երիտասարդները երազում են այս կամ այն գիրքն ունենալու մասին, իրենց վիրտուալ ընկերներին խնդրում են օգնել բաղձալի գիրքը ձեռք բերելու հարցում:

Գուցե շատերն այդ քայլով փորձում են կիրթ ու ընթերցասեր երևալ. համենայն դեպս ավագ սերնդի ներկայացուցիչներից շատերը հեգնանքով են խոսում երիտասարդների այդ «ցուցամոլության» մասին, իսկ իրականությունը բոլորովին այլ է:

Ուսանող Տիգրանին մայրն ամեն օր գումար է տալիս դասի գնալու համար, իսկ տղան պայմանավորովում է ընկերոջ հետ, նրա մեքենայով է հասնում համալսարան, ու օրական խնայած 100-200 դրամով ամսվա վերջին գնում է գրախանութ ու տուն վերադառնում հերթական գրքով: Տիգրանները գուցե այս պահին մեծամասնություն չեն կազմում, բայց հենց նրանք են իրական ընթերցողներն ու գրքի քարոզիչները:

Парень и девушка читают книгу - Sputnik Արմենիա
Հայկական խառնվածքով գրքեր. ուզում ես կարդալ, բայց գրպանդ թույլ չի տալիս

Այսօր երիտասարդները հիմնականում կարդում են ժամանակակից գրողներին, որովհետև հրատարակիչները ճիշտ են գովազդում նրանց ստեղծագործությունները՝ հատկապես սոցանցերում ցուցադրելով ոչ միայն գրքի շապիկը, այլև երիտասարդներին գրավող հատվածները:

Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ը հպարտանում էր, որ իր ժողովուրդն ամենաընթերցասերն է, որովհետև գրքերի վաճառքի համաշխարհային վիճակագրությունը դա էր ցույց տալիս: Սակայն պատկերը ձևավորվում էր ոչ թե իրական ընթերցողների, այլ վաճառված գրքերի քանակի հիման վրա:
Շատերի տանը մեծ գրադարան կար, բայց դա դեռ չէր նշանակում, որ այդ ընտանիքում ընթերցասերներ են ապրում: Այսինքն՝ ոչինչ չի փոխվել, այն ժամանակ էլ շատերը կիրթ ու գրագետ երևալու համար էին գիրք գնում և ըստ շապիկի գույների դարսում իրենց գրադարակներում:

Ինչևէ, կարևոր չէ՝ այսօր մարդիկ կարդում են հաճույքից, թե նորաձևությունից դրդված, կարևորը՝ կարդում են, ու լավ է, որ 2008 թվականից ի վեր փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է հայտարարվել, ու այդ կապակցությամբ այնքան տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, որ գրքի հետ զրոյական կապ ունեցող մարդն էլ դժվար թե դիմանա գայթակղությանը ու գոնե մի գիրք չգնի:

Այս տարվա հետաքրքիր միջոցառումներից մեկի հեղինակներն էլ ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի մշակութային հիմնադրամն են:

Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ից մինչև երեկո, Հայաստանի առաջին շարժական գրախանութը` «ԳրաԲուսը» շրջելու է Երևանի համայնքներում և գրքեր է վաճառելու 20-30% զեղչով: Ընդ որում՝ գրքերը վաճառելու են մշակույթի և գրականության ոլորտների սիրված և ճանաչված գործիչները:

Շատերը գրքերը կգնեն հենց այն պատճառով, որ հարգարժան ու ճանաչված մարդ է վաճառողը, և գուցե տուն տանելուց հետո պարզապես դնեն պատից կախված պահարանում ու մոռանան այդ գրքի մասին: Բայց դե հայտնի բան է՝ պատից կախված նույնիսկ փայտե հրացանը մի օր կրակում է…

Լրահոս
0