00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական խառնվածքով գրքեր. ուզում ես կարդալ, բայց գրպանդ թույլ չի տալիս

© Photo : Sabino AguadПарень и девушка читают книгу
Парень и девушка читают книгу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ մարդու կյանքում հայտնվեց հեռուստատեսությունը, գրքերն ու թերթերը երկրորդ պլան մղվեցին։ Փետրվարի 19–ին հայերը ոչ միայն Գիրք նվիրելու օրն են նշում, այլև` ականավոր հայ գրող և բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի- Sputnik. Եթե ողջ աշխարհում տարածվել է մի թյուր կարծիք, որ մարդիկ, հիմնականում երիտասարդները, դադարել են գիրք կարդալ, ապա Հայաստանում պատկերը բոլորովին այլ է։ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը պնդում է, որ մեր երկրում հիմնական ընթերցողները երիտասարդներն են։

«Շատերը բողոքում են, որ մեր երիտասարդները չեն կարդում, բայց դա այդպես չէ։ Նրանք կարդում են, և այս սերունդն ավելի լավն է լինելու, քան մերը»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Վարդանյանը պարզաբանեց, թե ինչու է այնպես ստացվել, որ Երևանում գիրք գնողներն ու կարդացողներն ավելի շատ են, քան Հայաստանի մարզերում։ Նրա խոսքով` մարզերում գերիշխում է սոցիալական անապահովությունը, և գիրքը կարդալը երկրորդ պլան է մղվում։

Նա ավելացրեց, որ մայրաքաղաքից դուրս անգամ գրախանութներ չկան, պարզապես խանութներում կան բաժիններ, որտեղ գիրք են վաճառում։ Գրքերի նկատմամբ հետաքրքրություն և պահանջարկ կա, սակայն ոչ բոլոր բնակիչներն են կարող իրենց նման «շքեղ» գնում թույլ տալ։

«Վերջին տարիներին հենց փետրվարի 19-ին մեծ ակտիվություն է նկատվում։ Հատկապես անցած տարի մենք արձանագրել են գրքերի վաճառքի այնպիսի ծավալ, ինչպիսին լինում է միայն Ամանորի տոների ժամանակ։ Այդ ընթացքում վաճառքի աճ է նկատվում»,- ասաց Վարդանյանը։

Նա կարծում է, որ այդ նախաձեռնությունը համազգային է դարձել, և ուրախալի է, որ գիրքն արժանի և հատուկ տեղ կզբաղեցնի հայ հասարակության կյանքում։

Չնայած Հայաստանում ավելի շատ երիտասարդներն են ընթերցողների մեծամասնություն կազմում, այնուամենայնիվ վաճառքի առումով առաջատար է մանկական գրականությունը։ Ամենից շատ վաճառվում են նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար նախատեսված գրքերը։

Հայ գրքասերները

Հայաստանում մարդիկ շատ են գնահատում գրքերը, ասաց Հայաստանի մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով` ամենավառ ապացույցը Երևանի սրտում գտնվող հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանն է։

«Մշակույթի նախարարության իրականացրած քաղաքականությունն աջակցում է Հայաստանում գրքային գործի զարգացմանը, որպեսզի երկրի սահմաններից դուրս ճանաչեն հայկական գիրքը։ Դրա հետ կապված` մի շարք համապատասխան միջոցառումներ են անցկացվում»,- պարզաբանեց նա։

Սարգսյանի խոսքով`փետրվարի 19-ին մշակույթի նախարարության ներկայացուցիչներն այցելելու են գիշերօթիկ դպրոցներ, զորամասեր և «Դարձիր գրադարանի ընկերը» նախագծի շրջանակում ավելի քան 3000 գիրք են նվիրելու սահմանամերձ գյուղերի դպրոցներին։

«Զանգակ» հրատարակչության թարգմանչական գրականության համակարգող Արթուր Մեսրոպյանն էլ նշեց, որ գիրքը վաճառվում է այն դեպքում, եթե որակյալ թարգմանություն ունի, և կազմը նույնպես չի զիջում իր որակով։

«Մենք միջոցառումներ ենք անցկացնում ոչ միայն Գիրք նվիրելու օրվա շրջանակում, այլ նաև ողջ տարվա ընթացքում։ Այդ առումով մեծ նշանակություն է տրվում «Ամառային ընթերցում» նախագծին»,- ասաց Մեսրոպյանը։

Գիրք նվիրելու նախաձեռնությունը ծնվել է 2008թ.-ին, գաղափարի հեղինակը Հայաստանի Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանն է։ Կառավարությունը հավանություն է տվել այս առաջարկին։ Տոնի ամսաթիվը պատահական չէ, քանի որ փետրվարի 19-ը մեծանուն հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

 

 

Լրահոս
0