00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցրտի ու ջրի արանքում. Երևանին սպառնում է նոր վտանգ

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմռան ցրտից հոգնած երևանցին կարող է հայտնվել նոր աղետալի վիճակում, եթե ձմեռը որոշի Հայաստանը միանգամից լքել: Գիտնականը կարծում է, որ հալված ձյունը ջրհեղեի պատճառ կդառնա: ԱԻՆ-ը վստահեցնում է, որ նման բան թույլ չի տա:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Եթե եղանակը կտրուկ տաքանա, Երևանին ջրհեղեղ է սպառնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը։

«Եթե տաքանա, անմիջապես վտանգը շատ մեծ է: Բացի այն, որ քաղաքից դուրս հալոցքի ջուրը կարող է հեղեղատներով՝ Ջրվեժի կողմից և Գետառով գալ, Երևանի ներսում էլ ձյունը մաքրված, տարհանված չէ: Դա էլ տեղում կհալվի և ավելի մեծ վտանգ կստեղծի»,- ասաց Վարդանյանը:

Միաժամանակ, մասնագետի խոսքով, Երևանի ջրատար համակարգը՝ կոյուղին, չափազանց փոքր տարողունակություն ունի, և եթե անգամ գործի ամբողջ կարողությամբ, այս ծավալի ջուր տեղափոխել չի կարող:

Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը

Երևանի բնական հեղեղատար համարվող Գետառը, որը տարիներ առաջ, հակառակ մասնագետների նախազգուշացումների, կառուցապատվեց, ևս անկարող կլինի մեղմել հնարավոր հեղեղումների հետևանքները:

Վարդանյանը նշեց, որ խորհրդային տարիներին հսկայական աշխատանք էր արվել, կառուցվել էին Երևանի սելավատար և սելավընդունիչ համակարգեր, որոնցից այսօր շատ քիչ բան է մնացել:

«Ավան-Առինջում փոքր լիճ էր կառուցվել, որտեղ պետք է կուտակվեին ջրերը: Նաև փոքր ջրանցք էր կառուցվել, որ այդ ջրերը պետք է Ավան-Առինջից տեղափոխեր մինչև Հրազդան գետը: Սակայն այսօր այդ տարածքների մի մասը բնակեցված է, մի մասը ծածկված է շինարարական աղբով: Ջրատարն ընդհանրապես գոյություն չունի»,- ասաց նա:

Մասնագետի համոզմամբ, եթե այս համակարգը գործեր, Երևանին սպառնացող հեղեղման վտանգն ընդամենը 2-3% կկազմեր, բայց ներկա պայմաններում մնում է հուսալ, որ մայրաքաղաքում ու հարակից տարածքում կուտակված ձյունը միանգամից չի հալվի: Հակառակ դեպքում՝ ջրհեղեղը Երևանում անխուսափելի է:

ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ փ/ծ մայոր Դավիթ Գրիգորյանն այս տեսակետը չի կիսում: Երևանում ջրհեղեղի հնարավորությունը, հակառակ գիտնականի, նա քիչ հավանական է համարում: ԱԻՆ ներկայացուցչի կարծիքով՝ մայրաքաղաքում ու դրա շրջակայքում տեղացած առատ ձյունը միանգամից չի հալվի, և քաղաքի սելավատար համակարգը կհասցնի հեռացնել հալոցքից առաջացած ջուրը: Բացի այդ, ըստ նրա, Երևանի աշխարհագրական դիրքն էլ ջրհեղեղի համար վտանգավոր չէ:

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Գրիգորյան
Давид Григорян - Sputnik Արմենիա
Դավիթ Գրիգորյան

Իսկ եթե անգամ լինեն անսպասելի իրավիճակներ, ԱԻՆ-ն ունի անհրաժեշտ տեխնիկան՝ մայրաքաղաքի փողոցները ողողած ջուրը հավաքելու համար:

«Առատ անձրևների դեպքում մենք ունենք պոմպեր, որոնցով կարողանում ենք հեռացնել ջուրը, թե նման դեպք է լինում: Շարժական պոմպեր ունենք, որոնք մեքենաներով մոտենում են և հեռացնում ջրերը»,- ասաց փրկարար ծառայության սպան:

Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ տաք օդային հոսանքներն արդեն Հայաստան են տեղաշարժվում Աֆրիկայի շրջաններից:

Առայժմ հայտնի չէ այդ հոսանքների ներթափանցման օրն ու ջերմաստիճանի բարձրացման չափը, բայց մոտ ապագայում պարզ կլինի՝ գիտնականի կանխատեսումն է իրատեսական, թե ԱԻՆ ներկայայացուցչի:

Русская версия

Լրահոս
0