00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 500 դոլարանոց թեկնածուի է փնտրում

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 15–ի մամուլի տեսությունը։

«ՀԺ»․ՀՀԿ-ի ցուցակից կբացակայեն հանրությանը հայտնի որոշ դեմքեր

Թերթը անդրադարձել է ՀՀԿ-ի` երեկ հրապարակած նախընտրական ցուցակին, որի առաջին 10 անուններն են առայժմ հայտնի: Երեկոյան տեղի ունեցած ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը:

Виген Саркисян - Sputnik Արմենիա
ՀՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

Ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի, թերևս, այսօր: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ի ցուցակում չկան հետաքրքիր և հանրությանը հայտնի որոշ դեմքեր, որոշներն էլ բավական հետին կամ զարմանալիորեն առաջին տեղերում են:

Օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11-րդն է, 12-ում փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, 13-ում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է, 14-ում ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, իսկ 15-ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ցուցակում չի ընդգրկվել:

Ցուցակում չկան նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը: ՀՀԿ-ում կարծիք կա, որ Դավիթ Հարությունյանն ընտրություններից հետո կարող է վերանշանակվել արդարադատության նախարար, նման ակնկալիքներ ունի նաև Հրանուշ Հակոբյանը:

«Ժողովուրդ». Երբ արտոնյալ է հիմնադրամը

Ըստ թերթի` ՀՀԿ երիտթևի ոչ այնքան երիտասարդ նախագահ Կարեն Ավագյանի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) պետական «ռեկետի» է ենթարկում բուհերին:

Այս կազմակերպությունը հայաստանյան մեկ տասնյակից ավելի բուհերից տարեկան միլիոնավոր գումարներ է ստանում: Պարզվում է՝ բուհերն իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր «նվիրաբերում են» ՀԵՀ-ին: Օրինակ՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանը՝ պոլիտեխնիկը, 2016 թվականին ՀԵՀ-ին փոխանցել է 29 մլն 200 հազար դրամ: Իսկ ահա Երևանի պետական համալսարանի՝ ՀԵՀ-ին նվիրաբերած գումարը ավելի քան 100 մլն դրամ է: Կհարցնեք, թե ի՞նչ են արվում գումարները:

Կ. Ավագյանի հիմնադրամը ծախսում է ամենատարբեր, մեծամասամբ անիմաստ միջոցառումներ կազմակերպելու համար` փուչիկների փառատոն, բնապահպանության, վերարտադրողական առողջության թեմաներով միջոցառումներ, ամանորյա քեֆ-ուրախություն և այսպես շարունակ:

Դե, քանի որ այս հիմնադրամն ամեն տարի ճանաչվում է նախագահականի գործընկեր կազմակերպություն, բնականաբար, հայտնվել է արտոնյալի կարգավիճակում, և տարեկան հաշվետվություններում օրենքով նախատեսված տվյալները նրանք չեն ներկայացնում, որպեսզի հասկանանք, որ բոլոր բուհերից ուսանողների ուսման վարձերի 2 տոկոսը գանձելով՝ ի՞նչ են անում:

«Հրապարակ». ՀՀԿ «ծերուկները» մարտի են գնում երկրորդ տասնյակում

Թերթը գրում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում, ի տարբերություն առաջինի, չեն գերակշռում երիտասարդ դեմքերը: Այստեղ կլինեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը,Գագիկ Մինասյանը: Ուշագրավ է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը նույնպես հայտնվել է անցողիկ տեղում:

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հին օլիգարխները ՀՀԿ նոր ցուցակում

Կանանց թիմում նոր անունը Շուշան Սարդարյանն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, որը կլինի անցողիկ 25-րդում: ՀՀԿ-ում նա նոր մարդ չէ, բոլոր ընտրական կամպանիաներում լրատվական բլոկն է ղեկավարել ու հարգանք է վայելում:

Ի դեպ, ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին՝ իրենք կա՞ն ցուցակում, թե՞ ոչ, նրանք շունչները պահած սպասում են ցուցակին, որը կհրապարակվի այսօր:

«Ժամանակ». «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է. փնտրվում է 500 դոլարանոց թեկնածու

Ըստ թերթի` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։

Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեև մեկ օր է մնացել ցուցակի հրապարակմանը։

Լրահոս
0