00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը

© Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այդ մասին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին 10 անձանց` նշելով, որ համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցիչներից։

ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին տեղում Վիգեն Սարգսյանն է, երկրորդ տեղում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հնգյակում են նաև պատգամավոր Արա Բաբլոյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Շարմազանովի խոսքով` հնգյակը փոփոխության չի ենթարկվի:

Ցուցակի տասնյակում են նա Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ համամասնական ցուցակում ՀՀ նախագահի ու վարչապետի անունների բացակայությանը, Շարմազանովը նշեց.
«Կուսակցության նախագահն այդպես է որոշել»։

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հին օլիգարխները ՀՀԿ նոր ցուցակում

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, Շարմազանովն ակնարկեց, որ պատճառը վերջին 5 տարում ՀՀ մշտական բնակության բացակայությունն է։

Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն որոշել է, որ շտաբը պետք է ղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Գործադիր մարմինը կհամակարգի և կգլխավորի ՀՀԿ —ի նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրություններին»,-ասաց նա:

Շարմազանովը ևս մեկ անգամ նշեց, որ եթե ՀՀԿ-ն կառավարություն կազմի, ապա վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը:

Լրահոս
0