00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթագազային արգելք` ԵԱՏՄ–ի համար

© Sputnik / Asatur YesayantsЕАЭС
ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՀ շրջանակում իրական ազատ առևտրի գոտի ստեղծելու բոլոր փորձերը (առաջինը ձեռնարկվել է դեռ 1993թ–ին) բախվել են Ռուսաստանի գործընկերների համար ռուսական նավթի և գազի սակագների մասին հարցին։

Քաղաքական փորձագետ Ինոկենտի Ադյասովը` Sputnik-ի համար

Թվում էր, թե ԵԱՏՄ ստեղծումից հետո այդ խնդիրը պետք է լուծվի. Մոսկվան համաձայնել է, որ այս միությունում նրա գործընկերները ռուսական նավթ գնեն առանց արտահանման տուրք վճարելու (հիմա այն կազմում է 1000 տոննայի համար 80-85 դոլար), իսկ բնական գազը գնեն այն սակագներով, որոնք կհաշվարկվեն նավթի գների այս բանաձևով (այսինքն, առանց արտահանման տուրք վճարելու և հնարավոր լրացուցիչ զեղչերով)։ Բայց պարզվել է, որ Մոսկվան և Մինսկը տարբեր կերպ են հաշվում այդ զեղչը։

Հաշվի տարբերությունը

Անցած տարվանից գազային սակագների հարցում Մոսկվայի և Մինսկի տարակարծությունը սկսել է աճել։ Ինչու՞մ է խնդիրը։ Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսպես է բացատրել խնդրի էությունը. «Գազպրոմը» պնդում է, որ 1000 խորանարդ մետր գազի համար 132 դոլար գինը գործել է, երբ համաշխարհային շուկաներում նավթի գինը կազմել է մեկ բարելի համար շուրջ 100 դոլար։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը կբացի ԵՏՄ–ի հետ պայմանագրի դուռը

Քանի որ նավթի գինն այդ ժամանակից ի վեր զգալիորեն նվազել է, ապա Մինսկի հաշվարկներով` ռուսական գազի գինը պետք է կազմի 1000 խմ-ի համար 73 դոլար։

Սակայն Մոսկվան չի համաձայնել նման հաշվարկների հետ և շարունակում է պնդել, որ Մինսկը վճարի 550 մլն դոլար պարտքն` արդեն առաքված գազի համար։

«Գազպրոմը» առաջարկում է բանակցություններ` նոր սակագնի վերաբերյալ։ Գազային պարտքի հարցը պետք է առանձին քննարկվի Ռուսաստանի և Բելառուսի նախագահների անձնական հանդիպումների ժամանակ։ Առայժմ պարզ չէ, թե կկայանա՞ արդյո՞ք հանդիպումը։ Գազային պարտքի մասին վեճում որպես պատասխան Մոսկվան սահմանափակել է առաքումները Բելառուսի նավթավերամշակող գործարան և որպես հետևանք` տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության արժույթային շահույթի նվազում` արտասահմանում նավթամթերքի վաճառքից։

Իր հերթին, Մինսկը կտրուկ նվազեցրել է ռուսական շուկայում նավթամթերքների առաքումները. 1 միլիոն տոննայի փոխարեն 2016թ-ին առաքվել է ընդամենը 300 հազար տոննա։

Բելառուսի իշխանությունները ռուսական շուկա նավթամթերքի առաքումների կրճատումը բացատրել են նրանով, որ Ռուսաստանում բելառուսական վառելիքի իրացումը շահութաբեր չէ` կապված գնային պայմանների հետ։ Այսինքն, նավթագազային վեճը բավական լուրջ բնույթ է ստացել։

Որպես բելառուսը` բելառուսին

Այդ վեճը դիտարկելիս` շատ վերլուծաբաններ բաց են թողնում չափազանց կարևոր մի պահ. «Գազպրոմը» գազն անմիջականորեն չի առաքում Բելառուս, բոլոր առաքումները կատարվում են ռուսական կոնցեռնի 100-տոկոսանոց դուստր ընկերության` «Գազպրոմ տրանսգազ Բելառուսի» միջոցով։

Այդ ընկերությունն աշխատում է Բելառուսի օրենսդրությանը համապատասխան, իսկ շահույթ ստանում է վերջնական սպառողին ռուսական գազի մատակարարումից։

Այսինքն` խոսքը բելառուսական տնտեսվարող սուբյեկտների, այլ ոչ թե Մոսկվայի և Մինսկի միջև միջպետական վեճի մասին է։ Ինչպես ենթադրվում է, լարվածության աստիճանը նվազեցնելու համար, այդ վեճը պետք է դիտարկել հենց նման հարթությունում։ Ռուսական նավթի առաքման կրճատումից տուժում է ոչ միայն բելառուսական կողմը, այլ նաև ռուսական բյուջեն։

Բելառուս փորձագետներն առաջարկում են մանրամասն ուսումնասիրել ադրբեջանական նավթի առաքումները վերականգնելու հարցը և բանակցություններ սկսել իրանական նավթի արտահանման շուրջ։ Բայց այդ նախագծերը կարել է հիպոթետիկ համարել, քանի որ հասկանալի չէ ոչ լոգիստիկան, ոչ հնարավոր արժողությունը։ Բելառուս նավթի առավել հավանական և տրամաբանական առաքողը Ղազախստանն է (եթե փոխզիջում ձեռք չբերվի Ռուսաստանի հետ)։ Աստանան արդեն 10 տարի փորձում է նավթի մատակարարումներ կազմակերպել Բելառուսի նավթավերամշակման գործարաններ

Вардан Арамян. Заседание Правительства РА 02.02.2017 - Sputnik Արմենիա
Հայաստանը մտադիր է ԵԱՏՄ տնտեսվարողներին զրկել արտոնությունից

Թվում էր` ԵԱՏՄ-ն ստեղծելուց հետո այս նախագիծը պետք է շարժվեր մեռյալ կետից. ինտեգրացիոն միության հիմնարար փաստաթղթերով` մասնակից երկրները` մեկի մյուսի ենթակառուցվածքների (այդ թվում` նավթատարների) հավասար հասանելիություն ունեն։ Սակայն դրա համար պետք է հասանելիության մեխանիզմներ մշակվեն, ինչը դեռ չկա։ ԵԱՏՄ գործադիր մարմինը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, դեռ նոր է սկսում նորմատիվ ակտեր ստեղծելու գործընթացը։

Հարցը կհասնի՞ էլեկտրոնային առքուվաճառքին

Պետք է արագացնել նաև ԵԱՏՄ-ի ներսում ածխաջրածինների միասնական շուկայի ստեղծման հարցի քննարկումը. առայժմ դա նախատեսվում է անել 2025 թվականին։

Ո՞րն է նավթի ու նավթամթերքի միասնական շուկան

Ըստ էության, խոսքն էլեկտրոնային առուվաճառքի մասին է, որի միջոցով Ռուսաստանն ու ԵԱՏՄ մյուս երկրներն իրենց գնորդներին կառաջարկեն ածխաջրածինների մատակարարման, տեղափոխման և պահպանման պայմանները։

Իմիջիայլոց, այս հարցում շահագրգռված է նաև Հայաստանը։ Ցավալի կլինի, եթե միության ներսում նավթի ու գազի առևտրի շուրջ ծագած վեճերի պատճառով ԵԱՏՄ-ն ունենա ԱՊՀ-ի Ազատ առևտրի գոտու ճակատագիրը։ Բայց այդ հարցը կլուծվի, կարևորը` քաղաքական կամք ու հեռանկարների ըմբռնում լինի։

Հեղինակի կարծիքն ու խմբագրության դիրքորոշումը կարող են չհամընկնել։

Русская версия

Լրահոս
0