00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը և Ռուսաստանը պաշտպանական պարիսպ են կառուցում Հարավային Կովկասում

© Sputnik / Asatur YesayantsНорат Тер-Григорянц
Норат Тер-Григорянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած տարին հիշվեց Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության նկատելի ակտիվացմամբ: Sputnik Արմենիան այդ թեմային է նվիրում հայտնի հայ ռազմական գործիչների հրապարակումների շարքը:

Նորատ Տեր-Գրիգորյանց՝ հատուկ Sputnik Արմենիայի համար

Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման վերաբերյալ մտորումները ներկայացնելուց առաջ կցանկանայի պատմել իմ հիշողությունները: Երբ ինձ հրավիրելցին Հայաստան, որպեսզի ստեղծեմ Զինված ուժերը, ապա հենց իմ առաջարկով Գյումրիում գտնվող նախկին խորհրդային 127-րդ դիվիզիան վերակազմավորվեց ռուսական ռազմական կայանի: Այդ ուղղությամբ մենք դեմ առ դեմ կանգնած ենք Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դիմաց: Այդ երկրում վերջին իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ իզուր չէ, որ իր ամբողջ պատմության ընթացքում Ռուսաստանն ավելի հաճախ ստիպված է եղել պատերազմել հենց թուրքերի դեմ:

С-300ПМ - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ համակարգն իրականություն է դառնում

Այդ ժամանակ ես գլխավորեցի հանձնաժողով, որի խնդիրն էր իրավական հիմք պատրաստել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման համար: Սկզբնական փուլում դրա խնդիրն էր Ռուսաստանի շահերի պաշտպանությունը: Ես խորապես համոզված եմ, որ եթե ռուսական զորքերը ԽՍՀՄ փլուզումից հետո լքեին Անդրկովկասը, ապա Թուրքիան իր կամակատարների հետ հնարավոր ամեն ինչ կաներ, որպեսզի Ռուսաստանից բաժանի Հյուսիսային Կովկասը: Փաստաթղթերում մենք ամրագրեցինք, որ այդ ռազմակազմակերպչական կառույցն ավիացիայի և հակաօդային պաշտպանության հետ ստեղծվել է ԱՊՀ-ի հարավային սահմաններում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ապահովելու համար:

Որոշ ժամանակ անց, երբ պայմանագիրն ավարտվում էր և Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևն էր, նա Երևանում ստորագրեց նոր պայմանագիր տեղակայման ժամկետը ևս 49 տարով երկարացնելու մասին: Նոր պայմանագրում արդեն նշվեց, որ բազան գործում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի անվտանգության շահերով՝ հայկական ԶՈՒ հետ փոխգործակցությամբ:

Այժմ առկա է Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին որոշումը: Սա ի՞նչ խմբավորում է: Անկեղծ ասած՝ ես ծանոթ չեմ այդ որոշման գաղտնի բաղադրիչի հետ, բայց իմ կարծիքով՝ ռուսական կողմից դրա մեջ պետք է մտնեն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված միավորումները և զորամասերը: Այսինքն, Հարավային Կովկասում առկա բոլոր ռուսական ուժերը:

Мероприятие посвященное акции «Есть такая профессия – Родину защищать» - Sputnik Արմենիա
102-րդ ռազմակայանի հայրենիքի պաշտպանները

Սիրիայում իրավիճակը, անշուշտ, ապակայունացնում է Թուրքիան: Նույն կերպ նա կարող է ապակառուցողական գործողություններ ձեռնարկել նաև Հարավային Կովկասում: Մենք ապահովագրված չենք դրանից: Մեզ հիանալի հայտնի է, որ այս տատրածաշրջանում Թուրքիայի դաշնակիցն Ադրբեջանն է: Ուստի Անդրկովկասում անհրաժեշտ է միացյալ պաշտպանական պարիսպ՝ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու համար:

Հասկանում եմ, որ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռուսական զորակազմի առկայությունը կանոնակարգվում է միջպետական համաձայնագրերով, բայց ռազմական տեսանկյունից ես այդ ուժերում կներառեի հայ-ռուսական խմբավորումը: Քանի որ, եթե իրավիճակը սրվի, ապա մարտավարական և օպերատիվ տրամաբանությամբ դրանք ամեն դեպքում կգործարկվեն: Նույն կերպ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը կգործարկվի, եթե սպառնալիք ծագի Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված ռուսական զորքերի համար: Ռուսաստանի գլոբալ խնդիրն է, որը երբեք ոչ մեկի վրա չի հարձկավել, անվտանգություն է ապահովել հարավում:

«Էրեբունի» օդանավակայնում տոնում են ՀՕՊ ավիացիայի ստեղծման 21-ամյակը - Sputnik Արմենիա
Երևանի ռուսական ավիաբազայում նշել են ՀՕՊ ավիացիայի օրը

Անդրադառնալով ՀՕՊ ոլորտում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությանը՝ ես արդեն նշեցի, որ վերջերս Պետդումայում վավերացված համաձայնագիրը հուսալի հովանոց կստեղծի երկրի վրա: Հայաստանը հարավում Ռուսաստանի համար միակ բարեկամական երկիրն է, ինչպես, օրինակ, Բելառուսն արևմուտքում: Հենց այդ պատճառով Ռուսաստանը ձգտում է նրանց հետ ընդհանուր ՀՕՊ համակարգ ստեղծել և տարածել այն ՀԱՊԿ բոլոր երկրների վրա: ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշումը ռազմավարական առումով կարևոր է: Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և կազմակերպության այլ անդամների միջև գործում է միասնական ռադիոլոկացիոն դաշտ, որը պետք է պաշտպանի մեր երկինքը:

Հայաստանում ԶՈՒ ձևավորման շրջանում Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվել է ՀՕՊ և ռազմաօդային ուժերի կառավարման կետ: Այդ համակարգի կառավարմանը մասնակցել է ինչպես հայկական կողը, այնպես էլ ռուսական: Հայաստանում այդ կետի ստեղծման շրջանակում տեղակայվել է կործանիչ ավիացիա, ինչպես նաև տարբեր մոդիֆիկացիաների C-300 հրթիռային համակարգեր; Աշխարհում ՀՕՊ նման միջոցներ չկան, ինչպիսիք առկա են Ռուսաստանի զինանոցում: Ստացվում է, որ Հայաստանում հիմա հուսալիորեն պաշտպանված է ոչ միայն ատոմակայանը, այլ նաև ուրիշ կարևոր ռազմավարական օբյեկտներ:

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտնի խորհրդային և հայկական ռազմական գործիչ է։ 1991թ.-ին Խորհրդային Միության փլուզումից առաջ ծառայել է որպես Սովետական 40-րդ Բանակի շտաբի պետ Աֆղանստանում, եղել է Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Арцах, НКР - Sputnik Արմենիա
ՌԴ դեսպան. ղարաբաղյան հակամարտությունն անհնար է լուծել ռազմական միջոցներով

1992թ.-ից Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան և ձեռնամուխ եղել Հայոց բանակի ստեղծմանը, ինչը և արվել է մարտական ընկերների հետ զինված ուժերի կառուցման հայեցակարգի մշակումից, հանրապետության Անվտանգության խորհրդում այն հաստատելուց հետո։

Հայաստանում գտնվելու տարիների ընթացքում նա ԶՈՒ հրամանատարի, իսկ հետագայում՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոններում կատարել է նախագահի` երկրի անվտանգությանը և պաշտպանությանը ուղղված բոլոր հանձնարարականները։

1995թ.-ին գեներալ-լեյտենանտը պաշտոնաթող է եղել և վերադարձել Ռուսաստան, որտեղ որոշ ժամանակ աշխատել է ՀԱՊԿ հարցերով ԱՊՀ շտաբում` պաշտպանելով Հայաստանի Հանրապետության շահերը։ Այժմ նա Մոսկվայում գլխավորում է ՌԴ ԶՈՒ Ցամաքային զորքերի վետերանական կազմակերպությունը։

Русская весия

Լրահոս
0