00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:03
7 ր
Աբովյան time
On air
18:11
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ենք մենք կրկնակի թեյավճար թողնում կամ ո՞ւմ է բաժին ընկնում խորհրդավոր 10 տոկոսը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցКафе "Старбакс"
Кафе Старбакс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ երկրներում ռեստորաններում սպասարկման վճարը ներառված է հաշվի մեջ, մյուսներում այդ կետը թողել են հաճախորդի հայեցողությանը։ Սակայն Հայաստանում բոլորովին այլ մոդել է գործում։

Հայաստանի գրեթե բոլոր հաստատություններում այսպես կոչված service charge-ը ներառված է հաշվի մեջ և կազմում է պատվերի ընդհանուր գումարի 5-10 տոկոսը (ավելի հաճախ` 10 տոկոսը)։ Չնայած դրան, մեր երկրում ընդունված է նշված գումարից բացի հավելավճար թողնել մատուցողին։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց պարզել`արդյո՞ք մենք ճիշտ ենք վարվում և արդյունքում ո՞ւմ է բաժին ընկնում ավանդական 10 տոկոսը։

Մատուցողներին հավելավճար թողնելը ողջունվում է

Վերջերս, մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, հաշիվը փակելիս, նկատեցի կտրոնի ներքևում առկա գրությունը, որը համեստորեն ասում էր. «Մատուցողին պարգևատրելը ողջունվում է, բայց դա միշտ արվում է ձեր հայեցողությամբ»։ Սկզբում ինձ թվաց, թե հաստատությունը փոխել է իր մոտեցումը հաճախորդների նկատմամբ, քանի որ ես հաստատ գիտեի` այստեղ 10 տոկոսի չափով թեյավճարը ներառված է պատվերի գումարի մեջ։ Ես ևս մեկ անգամ նայեցի կտրոնին և նկատեցի, որ ռեստորանը խորամանկ քայլի է դիմել. սովորաբար սպասարկման համար վճարը նշվում է կտրոնի ներքևում պատվիրված ճաշատեսակներից հետո, իսկ այստեղ այն ամենավերևում էր։ Այսպես, թե այնպես, այն կար։ Ստացվում է, որ այդ 10 տոկոսը մատուցողի պարգևատրումը չէր։

Чай - Sputnik Արմենիա
Եթե թեյ են հյուրասիրում, ուրեմն հարգում են

Մենք` Հայաստանի բնակիչներս, սովոր ենք լրացուցիչ գումար թողնել սրճարանների և ռեստորանների սպասարկող անձնակազմին` չմտածելով, թե ում է բաժին ընկնում service charge-ը։ Այս դեպքում ակնհայտ էր`ոչ մատուցողներին։

«Մենք տարբեր կերպ ենք աշխատել։ Երբեմն, սպասարկման համար ֆիքսված վճարով, երբեմն էլ` առանց դրա։ Կարող եմ ասել, որ ֆիքսված վճարը մենք կիսել ենք խոհանոցի աշխատողների և մատուցողների միջև, բայց թեյավճարը տրամադրվել է միայն մատուցողին», —պատմեց երևանի հաստատություններից մեկի մենեջերը։

Երևանի երկու բարձրակարգ ռեստորանների սեփականատերը մեզ հետ զրույցում ասաց, որ մատուցողը ստանում է միայն այն թեյավճարը, որը հաճախորդը թողել է իր հայեցողությամբ, իսկ պատվերի ընդհանուր գումարի 10 տոկոսը հաստատության բաժինն է։ Մեզ չբացատրեցին, թե «հաստատություն» ասելով ինչ նկատի ունի։

Ամբողջ աշխարհում հայտնի է, որ թեյավճար թողնելը պարտադիր չէ, եթե սպասարկման վճարն ավտոմատ կերպով ներառված է հաշվի մեջ, և եթե ռուսները կամ ամերիկացիները սիրում են թեյավճար թողնել, բացի նշված գումարից, ապա ոչ մի եվրոպացի այդպես չի վարվի։ Մյուս կողմից, ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի շատ երկրների նման հաստատություններում հենց թեյավճարն է կազմում մատուցողի աշխատավարձի զգալի մասը, եթե ոչ ամբողջ աշխատավարձը։

Խաբեությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն

Մեր զրուցակից Արմանը, ելնելով իր գործունեության բնույթից, հաճախ է ճաշում կամ ընթրում ռեստորանում։ Ցանկացած հաստատության սպասարկող անձնակազմ դիմավորում է նրան հատուկ ջերմությամբ. նա միշտ շռայլ է` թեյավճար թողնելիս։

«Այս իրավիճակը կարելի է դիտարկել երկու կողմից։ Ռեստորատորը կարող է ասել, որ սպասարկող անձնակազմը ոչ միայն մատուցողներն են, և նա հսկայական գումարներ է ծախսում հաստատությունը պահելու համար։ Դա ճիշտ է, բայց հաճախորդի տեսանկյունից նման քաղաքականությունն ուղղակի խաբեություն է», — ասում է Արմանը։

Նրա խոսքով` Հայաստանում ընդունված 10 տոկոսը սահուն կերպով վերածվում է 20 տոկոսի։

«Հասկանում եք, երբ հաշիվը փոքր չէ, ասենք, 100 հազար դրամ, ապա ստացվում է, որ ուզած, թե չուզած դուք սպասարկման համար թողնում եք 10 հազար դրամ։ Եթե այդ գումարից մատուցողը ոչինչ չի ստանում, ապա դու ստիպված ես նույնքան տալ նրան, որովհետև հենց նա է քեզ մատուցել ուտելիքը և խմիչքները, իսկ հետո հավաքել քո հետևից։ Իհարկե, դու պարտավոր չես դա անել, քեզ ոչ ոք չի ստիպում, բայց գոյություն ունեն չգրված օրենքներ, որոնք մարդկանց հետ փոխհարաբերություններում ավելի գործուն են։ Ստացվում է, որ դու ծառայության համար վճարում ես պատվերի գումարի առնվազն 20 տոկոսը», — խոստովանեց Արմանը։

Ярмарка-дегустация вина в центре Ереване - Sputnik Արմենիա
«Հայաստանի գինիները». առաջին հեղինակային ուղեցույցը

Նա նաև նշեց, որ հաճախորդների ճնշող մեծամասնության համար ֆիքսված վճարի ճակատագիրն անհայտ է, ուստի մարդու խղճին մնում է հենց այդպես թողնել հեռանալը։

Երևանի աուտենտիկ սրճարաններից մեկի տնօրենը` Ալեքսը, մի քանի տարի առաջ է վերադարձել Եվրոպայից։ Նա կարծում է, որ ֆիքսված վճարը հաշվի մեջ ներառելը ոչ կոռեկտ է։

«Թեյավճարը շնորհակալություն է լավ սպասարկման համար։ Եթե հաճախորդին դուր չի գալիս ծառայությունը, նա ոչ մի դեպքում պարտավոր չէ վճարել դրա համար։ Եթե սպասարկումն իսկապես բարձր մակարդակում է եղել, ձեր հաճախորդն ավելի շատ է թողնում, քան 5 կամ 10 տոկոսը», — ասում է Ալեքսը։

Ծառայությունների ոլորտը նուրբ գործ է

Մի անգամ Պրահայում ես նախաճաշում էր սրճարաններից մեկում, որը գտնվում է Չեխիայի մայրաքաղաքի սրտում։ Վայելելով անուշաբույր սուրճը` ես հետևում էի երիտասարդ, ճարպիկ մատուցողուհուն։ Ամեն անգամ, այցելուներին հաշիվը տրամադրելիս, նա բարձր ասում էր. «Ծառայությունը ներառված չէ»` դրանով հանդերձ հասկացնելով, որ պետք է նրան վարձատրել աշխատանքի համար։ Դժվար է պատկերացնել, որ Երևանի ռեստորաններից կամ սրճարաններից մեկում մատուցողն այցելուներին ասեր. «Հաշվի առեք, որ ծառայության համար ֆիքսված վճարից ինձ ոչինչ չի հասնում»։

Բարեբախտաբար, հայերն առատաձեռն ժողովուրդ են, և եթե մարդը լավ է կատարել իր աշխատանքն, ապա դժվար թե մնա առանց պարգևատրման։ Հարցի մյուս կողն է առեղծվածային 10 տոկոսը, որը մենք թողնում ենք հայտնի չէ, թե ո՞ւմ և ի՞նչի համար…

Русская версия

Լրահոս
0