00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե թեյ են հյուրասիրում, ուրեմն հարգում են

© Sputnik / Asatur YesayantsЧай
Чай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 15-ին նշում են թեյի համաշխարհային օրը։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են թեյի գուրու` Հայաստանի յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովին, իմանալու համար թեյախմության գաղտնիքները։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Թեյի տարբեր տեսակները մի շարք օգտակար հատկություններ ունեն. այս ըմպելիքը կարող է վերացնել ստամոքսի ցավը, գլխացավը, այն առույգացնում է, բարձրացնում տրամադրությունը, պայքարում տեսողության հետ կապված խնդիրների հետ, պահպանում երիտասարդությունը, իսկ որոշ գիտնականներ պնդում են, որ կանաչ թեյը պայքարում է քաղցկեղի բջիջների հետ։
Եվ, հավանաբար, պատահական չէ, որ հայտնի չինական ասացվածքում ասվում է. «Խմած թեյի յուրաքանչյուր բաժակը սնանկացնում է դեղատունը»։

Ջրի ջերմաստիճան թեյի համար

Ինչպես պատմել է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովը, ջրի ջերմաստիճանը կախված է նրանից, թե ինչ թեյ եք ցանկանում թրմել։ Որքան նուրբ է թեյը, այնքան ավելի ցածր պետք է լինի ջրի ջերմաստիճանը։

«Ամեն դեպքում, այն պետք է եռացրած և սառեցրած լինի մինչև անհրաժեշտ ջերմաստիճանը։ Մենք եռացնում ենք ջուրը, ընդ որում՝ ոչ շատ երկար, կարևորը, որ այն շատ չեռա։ Պղպջակներն առաջանալուն պես` անջատում ենք թեյնիկն ու վերցնում այն գազօջախի վրայից, հետո թողնում ենք, որ սառչի», — բացատրում է Դանդուրովը։

Սպասք

Ինչպես նշում է թեյի գիտակը, ցանկալի է ունենալ հատուկ սպասք, սակայն ավելացրեց, որ ավելի լավ է իմանալ թեյի պատրաստման սկզբունքները։

«Խոսքը ջրի ջերմաստիճանի համապատասխանության մասին է, տաք ջրում թեյի պահման և այլն։ Ինչ վերաբերում է մեր երկրին, քանի որ մենք դեռ չունենք թեյախմության արարողություն, ես չինական թրմելու ձևն եմ օգտագործում լավ հայկական թեյ պատրաստելու համար»,- ասաց նա։

Հրանտը հատուկ սեղանիկի վրա փայտյա գդալներ, տարբեր թեյնիկներ, խոտի համար փոքր սպասք է պահում։

Հայաստանի յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովը պատմում է, թե ինչպես ճիշտ թրմել թեյը - Sputnik Արմենիա
Բարի թեյախմություն. հայկական խոտաբույսերը միախառնվել են չինական ավանդույթներին

Ինչպես նշում է մեր զրուցակիցը, կանաչ թեյն ավելի նուրբ է, այդ իսկ պատճառով այն ավելի լավ է թրմել ապակյա կամ ճենապակյա սպասքի մեջ, որպեսզի շուտ սառի։ Իսկ սևը կարելի է թրմել կավե թեյնիկի մեջ։

«Չինաստանում թեյնիկներին այնպես չեն վերաբերում, ինչպես մեզ մոտ։ Մեզ մոտ ցանկացած նոր բան` լավն է։ Նրանց մոտ լավն այն է, ինչն ունի իր ուրույն պատմությունը։ Այսինքն, որքան ավելի երկար է օգտագործվել այդ սպասքը, այնքան այն ավելի լավն է համարվում։ Հատկապես, եթե դա ծակոտկեն հատուկ թեյնիկ է, որը թույլ է տալիս համեղ ըմպելիք պատրաստել»,- ասաց Հրանտը։

Նրա խոսքով` ամեն ինչ բացատրվում է նրանով, որ նա արդեն կլանել է մի շարք թեյերի տեսակների բույրը և ծառայել որևէ վարպետի։ Դրա համար ասում են. լավ թեյնիկը այն է, որի մեջ ջուր ես լցնում, իսկ այնտեղից թեյ է թափվում։

Ծանոթություն ըմպելիքի հետ

Սկզբում, ինչպես բացատրում է Հրանտը, պետք է ծանոթանալ թեյի հետ, լցնել այն մի փոքր ամանի մեջ, նայել լույսին, գնահատել որակը, համոզվել, որ դա փոշի չէ, այլ խոշոր տերևներ կամ խոտ։ Հետո տաքացնել սեփական շնչով և հոտ քաշել` բույրը գնահատելու համար։

Թեյի օգտակար և վնասակար հատկությունները - Sputnik Արմենիա
Թեյի ու թեյախմության գաղտնիքները

«Առաջին թուրմը չեն օգտագործում, չեն խմում, այն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի նախապատրաստեն թեյի տերևները, որը պետք է լվանալ, ինչը թույլ կտա ավելի լավ զգալ համը։ Այս կանոնը վերաբերում է թեյի բոլոր տեսակներին, քանի որ դրանք երկար ճանապարհ են անցել, նախքան մեզ հասնելը։ Իսկ սա նշանակում է, որ փոշի է գոյանում և ոչ միայն։ Այդ իսկ պատճառով վրան պարզապես եռման ջուր ենք լցնում»,- նշեց Դանդուրովը։

Յոգը նշեց, որ թեյը պետք է թրմել առավելագույնը երկու րոպե։ Նա խորհուրդ է տալիս մոռանալ բոլոր այն թվերը, որոնք նշված են թեյի տուփերի վրա` 5-10 րոպե։ Նրա խոսքով` եթե դուք լավ ճաշակ ունեք, ապա այն պետք է թրմել 1,5-2 րոպե։

Կոֆեին

Հրանտը նշեց, որ ցանկացած թեյ կոֆեին է պարունակում, հետևաբար, առույգացնում է։

«Իսկ եթե ասում են, որ ըմպելիքը հանգստացնում է, ազդում ճնշման վրա, ապա դրանք հայկական խոտերն են, լեռնային բույսերը` անանուխ, ուրց, այլ ոչ թե դասական Camellia sinensis։ Ամենից շատ առույգացնում է կանաչ թեյը, քանի որ այն պարունակում է կոֆեինի մեծ քանակություն, ինչպես նաև հակաօքսիդանտներ, վիտամիններ և այլ օգտակար նյութեր»,- ասաց նա։

Թեյը շատ չի լինում

Ինչպես նշեց Հրանտը, մեծ բաժակներով թեյախմության ավանդույթը մեզ է հասել հյուսիսային հարևաններից, օրինակ, Ռուսաստանից, որի բնակիչները մշտապես ցանկանում են տաքանալ, հատկապես՝ ձմռանը։

«Դա նորմալ է։ Սակայն, եթե ցանկանում եք զգալ ըմպելիքի բույրը, բացահայտել նրա բոլոր հատկություններն ամբողջությամբ, խմեք այն կում-կում, ինչպես և ցանկացած այլ հեղուկ։ Կարևորը` առանց շտապելու։ Սա առաջինը։ Երկրորդը, փոքր բաժակներից փոքր կումերով հեղուկը խմելը թույլ է տալիս օրգանիզմին այն լավ մարսել և վնաս չի հասցնում ներքին օրգաններին, մասնավորապես, ստամոքսին և երիկամներին»,- բացատրեց Դանդուրովը։

Вице-президент Федерации йоги Армении Грант Дандуров - Sputnik Արմենիա
Յոգան անտեսանելի կապ է Հայաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Չինաստանի միջև

Թեյի գիտակը խորհուրդ է տալիս. թեյը պետք է գնել մասնագիտացված խանութներից։ Նախապատվություն տվեք նրանց, որոնք միայն թեյ են վաճառում։ Եթե այդ տաղավարում նաև սուրճ կա, դա այդքան էլ լավ չէ, քանի որ թեյը շատ շուտ ընկալում է բույրն ու նրանց բույրերը միախառնվում են։

«Հայաստանում կան նման խանութներ և բացվում են նորերը, որտեղ վաճառում են միայն թեյ, սպասք և համապատասխան առարկաներ, որոնք անհրաժեշտ են թեյախմության և թեյ թրմելու համար»,- ասաց նա։

Եվ, ինչպես նշեց Հրանտը, կարծես թե Հայաստանում կամաց-կամաց հայտնվում է կամ ավելի շուտ՝ վերածնվում թեյախմության մշակույթը։

Լրահոս
0