00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

21-րդ դարի հայ «ծովահենները». երբ ցանկությունը հաղթում է բանականությանը

© Sputnik / Arpi Beglaryan Копирайт, авторские права
Копирайт, авторские права - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տեխնոլոգիաները հղի են նոր վտանգներով։ Հայաստանում, ինչպես և ցանկացած այլ երկրում, ամեն օր ներբեռնվում է գիգաբայթերի հսկայական քանակություն` ֆիլմեր, երաժշտություն, ծրագրեր, գրքեր և այլն։

Հայաստանում համացանցը չի վերահսկվում, սակայն այսօր խանութներում դժվար թե գտնվեն ցանցահենային ձայնասկավառակներ կամ Microsoft-ի, Apple-ի արտադրանքի պատճենները։ Քեզ ուղղակի կբռնեն նման խախտման համար։

Քոփիռա՞յթ, թե ոչ

Մի բան է, երբ օգտատերը մտնում է կոնկրետ կայք, որտեղ առցանց ռեժիմով կարելի է օրինական ձևով դիտել հետաքրքիր ֆիլմեր, երաժշտություն լսել և բոլորովին այլ` չմտածելով հետևանքների մասին` ներբեռնել տեղեկատվություն տարբեր կայքերից։

YouTube - Sputnik Արմենիա
ԶԼՄ. YouTube–ը կարող է վճարովի դառնալ

Օրինակ, հաճախ հայտնի արտիստները սոցիալական ցանցերում գրառում են կատարում` խնդրելով հարգել իրենց աշխատանքը, գնել իրենց երգերը կամ լուսանկարները, այլ ոչ թե անօրինական կերպով ներբեռնել «անբարոյական» կայքերից։ Միաժամանակ շարքային օգտատերը հազիվ թե մտածի`որտեղից վերցնել օրինական տարբերակը և առանձնապես չի հետևում արտիստների և դերասանների կոչերին։

Կինոնորույթները և երաժշտական հիթերի պրեմիերաները արգելված պտղի պես քաղցր են։ Դեռահասները փող չունեն վճարովի տարբերակի համար, իսկ մեծահասակները սովորել են «ձրի» տարբերակին։

Իսկ ռեստորանում…

Հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեխնիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ծնվում են գրականության, արվեստի նոր ստեղծագործություններ, գիտական աշխատություններ։

Французский ученый, один из создателей интернета, президент компании Open Root Луи Пузен - Sputnik Արմենիա
«Ինտերնետի հայր». հայ ՏՏ մասնագետները լավագույններից են

«Դրա հետևանքով առաջանում են նոր իրավական հարաբերություններ։ Այդ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է, որ հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը պետք է գտնվի իրավաբանների և այլ մասնագետների ուշադրության կենտրոնում», — ասաց նա։

Նրա խոսքով` նոր օրինագծի ընդունումը թույլ կտա լուծել բազմաթիվ նոր խնդիրներ։ Այն պետք է համապատասխանի միջազգային իրավական փորձին։

Ինչպես պնդում են հայ մասնագետները, ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքների հետ կապված ամեն ինչ «քիչ թե շատ» նորմալ է։ Թեև խախտումներ լինում են։ Մասնավորապես, երբ կայքերը հոդված և լուսանկարներ են վերցնում և «մոռանում» են ակտիվ հղում դնել և նշել հեղինակներին։

Իսկ ահա շատ ռեստորաններում և սրճարաններում տխուր պատկեր է։ Նման հաստատություններում մշտապես հնչում են մեղեդիներ, բայց դժվար թե հաճախորդները մտածեն, որ երգերը «պտտվում» են առանց հեղինակային իրավունքների։

Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ժամանակը ցույց կտա` հայերն օրինական կերպով կլսե՞ն Էլթոն Ջոնին և Արմենչիկին, մեզ մոտ կընդունվի՞ հեղինակային և կից իրավունքների մասին օրենքը։ Դե-յուրե կարելի է ընդունել ամենալավ օրենքը։ Գլխավորը, որպեսզի այն գործի դե-ֆակտո։

Русская версия

Լրահոս
0