00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կհաջորդի Լապշինին՝ Ֆամեգա Պուտրի՞ն, թե՞ Մոնսերատ Կաբալիեն

© Sputnik / Murad OrujovБлогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан
Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելով, Բելառուսի իշխանությունները կանաչ լույս են վառում Ադրբեջանի՝ ԼՂ այցելողներին պատժելու նկրտումների առաջ: Ո՞Ւմ կպահանջի Ադրբեջանը Լապշինից հետո, հատկապես, որ ընտրությունը մեծ է. 623 հերթագրված կա:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ադրբեջանի սև ցուցակը, որում ներառված են բոլոր այն անձինք, որոնք այցելել են ԼՂՀ, Ադրբեջանի ԱԳՆ-ը վերջին անգամ թարմացրել և վերահրապարակել է 2016 թ. դեկտեմբերի 7-ին:

Դրանում 623 մարդ կա, որոնցից 180-ը լրագրող է, հիմնականում՝ Ռուսաստանից և Ուկրաինայից: Բայց Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունն այս պահին առավելապես սևեռված է ինդոնեզական «Տեմպո» պարբերականի լրագրող Ֆամեգա Պուտրիի վրա: Երիտասարդ լագրողը 2016թ-ի հոկտեմբերին եղել է ՀՀ-ում և ԼՂՀ-ում ու իր տպավորությունները ներկայացրել «Տեմպո» ամսագրում:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Լապշինի հանձնումը կեղտոտ գործարք է

«Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը կռվախնձոր է եղել հայ քրիստոնյաների և Թուրքիայի ու Պարսկաստանի հովանավորությունը վայելող մահմեդականների միջև: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով միացրեց Ադրբեջանին, թեև Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայերն էին կազմում: 1980¬ականների վերջին ԼՂԻՄ մարզային խորհուրդը Հայաստանի հետ վերամիավորվելու ցանկությունն արտահայտող որոշում ընդունեց, իսկ որոշ ժամանակ անց հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս ամենին հաջորդած պատերազմին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներն էլ դարձան փախստական»,- իր հովածում գրել է ինդոնեզացի լրագողը:

© Famega PutriՖամեգա Պուտրիի հոդվածը Արցախի մասին
Ո՞վ կհաջորդի Լապշինին՝ Ֆամեգա Պուտրի՞ն, թե՞ Մոնսերատ Կաբալիեն - Sputnik Արմենիա
Ֆամեգա Պուտրիի հոդվածը Արցախի մասին

Նա նաև ներկայացրել է ԼՂՀ-ում իր տեսածն ու վերապրածը. «Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. խանութները լի են ֆիրմային հագուստներով, քաղաքի շուկան՝ թարմ մրգերով, իսկ Ստեփանակերտի դպրոցներ հաճախող կենսախինդ երեխաները ողջունում են ինձ: Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթերով հիշեցնում է եվրոպական քաղաք, սակայն, ի տարբերություն եվրոպական քաղաքների, Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ: Եթե ինդոնեզական Աչեհում ամեն կիլոմետրի վրա անձի ինքնությունը ստուգող կետեր են տեղակայված, Ստեփանակերտում նման կետեր չկան: Եվ թեև փողոցներում զինվորները շատ են, նրանց մեծ մասը զենք չի կրում»:

Հոդվածն, ակնհայտորեն, չեն հավանել Ադբեջանում: 2016թ-ի դեկտեմբերին այդ երկրի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ ուսումնասիրում են Ֆամեգա Պուտրիի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցը:

Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Բելառուսի դեսպանը Հայաստանում չէ, խորհրդականը չի մեկնաբանում Լապշինի հանձնումը

Համաձայն Ադրբեջանի սև ցուցակի, Լեռնային Ղարաբաղ առավելապես այցելում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի քաղաքացիները:
Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում են նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն, որը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորի կարգավիճակով 2015թ. սեպտեմբերին այցելել էր Արցախ:

Ադրբեջանը persona non grata է հայտարարել նաև ՌԴ շուրջ 3 տասնյակ անձի, որոնց թվում է ՙԷխո Մոսկվի՚ ռադիոկայանի լրագրող Սերգեյ Բուտմանը, ՌԴ պետդումայի պատգամավորներ Ռոման Բատալովը, Կոնստանտին Զատուլինը, Տատյանա Վոլոժինսկայան, Քաղաքական և ռազմական հետազոտույունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ, ճանաչված վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեվը և այլք:

Ցուցակում ներառված են նաև մի շարք երկրների և ԵԽ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ ու արվեստագետներ:

Սև ցուցակը եզրափակում են օպերային աշխարհահռչակ երգչուհիներ Մոնսերատ Կաբալիեն ու Լյուբով Կազարնովսկայան:

Русская версия

Լրահոս
0