00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խալաթ Արմեն» պլյուս «դեսպան» Ծառուկյան` հավասար է անզորություն

© Sputnik / Murad OrujovБлогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан
Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումն առաջին հերթին հարցականներն ուղղում է դեպի Բելառուս, իհարկե: Սակայն այլ հարցականներ էլ կան. իսկ ուր էին այս ամբողջ պատմության ընթացքում Բելառուսի դե յուրե դեսպան «Խալաթ Արմենն» ու Բելառուսի դե ֆակտո դեսպան Գագիկ Ծառուկյանը:

Լուկաշենկոյի ու Ծառուկյանի արջի ընկերությունը

Ինչպես հայտնի է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Գագիկ Ծառուկյանի ընկերական հարաբերությունների մասին լեգենդներ են պատմում: Լապշինի արտահանձնումը մտորումների տեղիք է տալիս. այսինքն՝ արջի՞ ընկերության մասին էր խոսքը: Արդյո՞ք այդքան շուտ մոռացավ Լուկաշենկոն երևանյան այցերի ժամանակ Ծառուկյանի տանը հյուրընկալվելու փաստը: Չէ՞ որ նման ծառայություներն անգնահատելի են: Չմոռանանք նաև, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունն էլ 2014 թվականին Երևան քաղաքից տեղափոխվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղ, որտեղ գտնվում են Գագիկ Ծառուկյանի երկու առանձնատները:

Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Արա Ղազարյան. Գալու է մի ժամանակ, որ Ադրբեջանը մտածի ազատվել Լապշինի գործից

Այսպիսով՝ մինչ Ծառուկյանը զբաղված է նախընտրական թոհուբոհով ու դաշինք ձևավորելու մտորումներով, իր վերահսկողությունից դուրս եկան բարեկամ Բելառուսն ու Լուկաշենկոն և Ադրբեջանին արտահանձնվեց Լապշինը: Բայց նորից հարց է ծագում. իսկ Գագիկ Ծառուկյանն ինչպե՞ս կարող էր ձեռքից բաց թողնել նախընտրական այս շրջանում դիվիդենտներ ձեռք բերելու մի լավ հնարավորություն: Չէ՞ որ ընտրողների թիվը կրկնապատկելու լավագույն շանս էր՝ բարեկամաբար բարեխոսել Բելառուսի նախագահին եւ Լապշինի գործը կասեցնել: Ստացվում է այնպես, որ ադրբեջանական գործարքը ծառուկյանական գործարքին հաղթեց և նույնիսկ նախընտրական գայթակղությունները հարցին լուծում չկարողացան տալ՝ ի նպաստ Ղարաբաղ այցելած բլոգերի:

Արմեն Խաչատրյանի խալաթը "ղալաթ է արել" Լապշինի պատմության դեմ

Գագիկ Ծառուկյանի Բելառուսի նախագահի հետ ունեցած մտերիմ կապերը կարող էին հակակշիռ լինել այդ երկրում փաստացի դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանին: Չենք կարող հերքել, որ Բելառուսի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ ոչ թե դեսպանն էր զբաղված, այլ ԲՀԿ առաջնորդը:

Բայց Գագիկ Ծառուկյանն ընտրություններով էր տարված և պահը բաց թողեց, իսկ ինչո՞վ էր զբաղված Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, որ պատմության մեջ հայտնի է որպես «խալաթ Արմեն»:

Փաստորեն, Աժ նախագահ եղած տարիներին արտասահմանյան այցերից մեկի ժամանակ խալաթ գողանալու վարկածով հայտնի Արմեն Խաչատրյանին էր վստահված Լապշինի ճակատագիրը: Այդ  պատմությունն, իհարկե, փորձ արվեց հարթել, մեկնաբանելով, որ օգտագործված խալաթը ճիշտ չէր լինի թողնել հյուրանոցում: Սակայն ի՞նչն էր խանգարում ուտող-խմող, ճամփորդել սիրող, թամադայությամբ հայտնի Արմեն Խաչատրյանին Լուկաշենկոյին հայավարի մի կարգին պատիվ տալ: Ճոխ կենաց ասելու եւ համեղ հյուրասիրելու հայկական տարբերակն այս դեպքում, փաստորեն, չի աշխատել:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Լապշինի հանձնումը կեղտոտ գործարք է

Եթե Ուկրաինայում Հայաստանի դեսպան եղած տարիներին Արմեն Խաչատրյանի համար ձևական էին դիվանագիտական շփումները, և Կիևում ուտել-խմելուց բացի անելիք չկար, ապա Բելառուսում այդ տարբերակը չստացվեց:

Արմեն Խաչատրյանի գայթակղությունները այսքանով չեն սահմանափակվում: Հայտնի սկանդալային դեպքերից հիշենք նաև զրահապատ մեքենա ունենալու նրա անհագ ծարավը: Թեեւ այստեղ էլ արդարացում կար, որ հոկտեմբերի 27-ից հետո Արմեն Խաչատրյանին պարզապես անհրաժեշտ էր զրահապատ մեքենան: Սակայն անտրամաբանական էր 33 միլիարդ դրամի ճեղքվածք ունեցող բյուջեից զրահապատ մեքենա գնելու փորձը:

Ի դեպ, Արմեն Խաչատրյանի աշխատանքային այցերն էլ այն ժամանակ որպես ԱԺ նախագահ տարօրինակ էին թվում. նա մեկնում էր, ասենք, Ինդոնեզիա կամ Ավստրալիա:

Ճակատագրի հեգնանք

Սկանդալները, փաստորեն, հետապնդում են Արմեն Խաչատրյանին, նրա խալաթի պատմության մասին հասարակությունը, կարծես թե մոռացել էր արդեն, և հանկարծ այս Լապշինի պատմությունը, ու նորից ուշադրության կենտրոնում կհայտնվի սկանդալներով հայտնի Արմեն Խաչատրյանը:

Բելառուսում Հայաստանի դեսպանին մնում է մի ելք՝ Լապշինի գործով «լապշա կախել» հասարակության ականջներին ու հարցը այսքանով փակել:

Русская версия

Լրահոս
0